CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Կառլեն Դալլաքյան

Կառլեն Դալլաքյան

հրապարակախոս

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1929 թ․ հունիսի 3-ին Ալավերդի քաղաքում։ 
1951 թ․ ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է ՀԿԿ կենտկոմում, եղել է ՀՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ, այնուհետև՝ ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ։

1976 թ․ ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Գերագույն խորհրդի դեպուտատ, Սփյուռքի կոմիտեի նախագահ։

Նրա գրչին են պատկանում «Լիբանանահայ դեմոկրատական մամուլի պատմությունից» ուսումնասիրությունը, «Լեգենդար հերոսը՝ կամոն», «Ալեքսանդր Մյասնիկյան» մենագրությունները, «Հուշապատում» կենսագրականաը, «Ռամկավար ազատական կուսակցության պատմություն» երկհատորյակը և մի շարք այլ արժեքավոր աշխատություններ։ Թարգմանել է մի շարք ռուս և անգլիացի գրողների ստեղծագործություններ։

Կառլեն Դալլաքյանը երկար տարիներ եղել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչության անդամ։

Կառլեն Դալլաքյանը մեծապես նպաստել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, խորապես գիտակցել դրա կարևորությունը և անձնական նախաձեռնություն ցուցաբերել հոգևոր-մշակութային փոխառնչությունների ամրապնդման գործում։ Անվանի քաղաքական, հասարակական գործիչ, հրապարակախոս Կառլեն Դալլաքյանին 2003 թ․ շնորհվել է ՀԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշան։

Հոդվածներ