CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Կարպիս Սուրենյան

Կարպիս Սուրենյան

գրող

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1925թ. օգոստոսի 21-ին, Աթենքում (Հունաստան): Սովորել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում: 1946թ. ներգաղթել է Հայաստան: Գրական մամուլում տպագրվել է 1951թվականին։

1959-61թթ. եղել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական դասընթացների ունկնդիր, ապա հեռակա ավարտել է այն: Կ. Սուրենյանի պատմվածքներն ու էսսեները պարբերաբար տպագրվել են հայաստանյան գրական մամուլում, թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, չեխերեն, իսպաներեն, արաբերեն։ ՀԳՄ անդամ է 1955 թվականից։

Նրա գրչին են պատկանում հետեւյալ երկերը՝ «Ճիշտը կյանքն է», «Հին պատմություն», «Ոգու ամրոցներ», «Երանության կղզին», «Արեւորդիներ», «Բնիկ որտեղացի՞ եք», «Մաքուր ձեռքեր»:

Նրա թարգմանությամբ լույս են տեսել` Ջոն Գոլսուորդիի «Ասք Ֆորսայթների մասին», (վիպաշար 4 հատորով), Ֆեոդոր Դոստոեւսկու, «Կարամազով եղբայրներ» (վեպ 2 հատորով)։

Կարպիս Սուրենյանը արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի կողմից «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» տարվա շքանշանի, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալի։

2003թ. «Հին պատմություն» ստեղծագործության համար արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մrցանակի:

Հոդվածներ