CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Վրեժ Մարկոսյան

Վրեժ Մարկոսյան

քաղաքական գործիչ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1949 թվականին Ապարան քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում:

1972թ.ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում, 1984թ. ավարտել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտը։ 1975թ.-ին աշխատանքի է անցել ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում նախ` որպես ապրանքագետ, մատակարարման բաժնի վարիչ, այնուհետեւ` գլխավոր տնօրենի տեղակալ, ապա 1990 թվականից՝ տնօրեն:.

Հրատարակչությունը 1992թ. վերանվանվել է «Պարբերական», այնուհետեւ` 1997թ. սեպտեմբերից «Տիգրան Մեծ» ՓԲԸ հրատարակչություն, որի նախագահն է մինչ օրս:

1998թ. Դրեզդենի միջազգային հրատարակիչների ցուցահանդեսում «Տիգրան Մեծ» հրատարակչության հրատարակած «Թանգարան» ստվարածավալ ալբոմը արժանացել է մրցանակի: Որպես ղեկավար եւ հրատարակիչ՝ Վրեժ Մարկոսյանի գոըծունեությունը բարձր է գնահատվել այդ ոլորտի մասնագետների կողմից։

2002թ-ից «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահն է։

2004թ. Վրեժ Մարկոսյանն արժանացել է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւի` «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի:

2005թ. Վրեժ Մարկոսյանը պարգեւատրվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով։
 

Հոդվածներ