• Search Search
×
Views772

Ադրբեջանը կարող է ռազմական ուժ կիրառել՝ Ռուսաստանի կողմից աջակցվող Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը պարտադրելու համար

Ադրբեջանը կարող է ռազմական ուժ կիրառել՝ Ռուսաստանի կողմից աջակցվող Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը պարտադրելու համար

Միացյալ Թագավորության խորհրդարանի պատագամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ջեսիկա Մորդընի համար ցավալի է տեսնել այն, ինչ իրականացվել է հայերի նկատմամբ:

«Մեզ բազմիցս զգուշացրել են, խիստ բառերով, որ քանի դեռ աշխարհի աչքը այլ տեղ է, Ադրբեջանը վերահսկողության տակ է առնելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Ռուսաստանը կկանգնի նրա կողքին: Եվ դա հենց այն էր, ինչ տեղի ունեցավ իննամսյա շրջափակումից հետո, որը նախատեսված էր էթնիկ հայ բնակչությանը դաժան եղանակով դուրս մղելու համար, որը Եվրախորհրդարանը որակեց որպես էթնիկ զտում: Ահա թե ինչու հիմա պետք է ականջալուր լինենք նրանց զգուշացումներին, ում հանդիպեցինք Երևանում ընդամենը մի քանի շաբաթ առաջ, ովքեր մեզ ասացին, որ էսկալացիայի վտանգը միշտ առկա է։ Իրականում չորս հայ զինվոր է զոհվել այնտեղ մեր այցելության ժամանակ։ Խոսքս 30 գյուղերի նկատմամբ ոտնձգության մասին է, միջադեպերը սահմանին  և այն մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է ռազմական ուժ կիրառել՝ Ռուսաստանի կողմից աջակցվող Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը պարտադրելու համար՝ Հայաստանին որպես «արևմտյան Ադրբեջան» հիշատակելով: Դա փխրուն զինադադար է։ Հուսով եմ՝ նախարարը կընդունի այդ մտավախությունները և կանի ամեն ինչ՝ իր ունեցած լծակներով և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններով՝ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ ասել է նա։

Նա նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մեծ մասը հայտնվել է Հայաստանում, թեև մի մասը Ռուսաստանում և Եվրոպայում է։

«Մենք խոսում ենք ավելի քան 100,000 փախստականների մասին՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության մասին, բայց մենք պետք է հիշենք նաև 40,000 տեղահանվածների մասին 2020 թվականի հակամարտությունում: Հայաստանի բնակչության յուրաքանչյուր 30-րդն այժմ Լեռնային Ղարաբաղից է։ Թեև Հայաստանի կառավարությունը փորձել է ամեն ինչ անել նրանց ինտեգրելու համար, սակայն երկարաժամկետ առումով աջակցություն է հարկավոր։

Ես երբեք չեմ մոռանա այն փախստականներին, որոնց հանդիպեցինք Ջերմուկում։ Մենք նրանց խոստացել ենք, որ ձայն կտանք, և դա անում ենք այսօր։ Նրանք ենթարկվել են իննամսյա շրջափակման՝ չունենալով սնունդ, դեղորայք, էներգիա և վառելիք՝ շրջապատված և խիստ մեկուսացված: Մենք լսեցինք բեկորներից զոհվածների և վիրավորների, երեք օր ոտքով Հայաստան գնալու հարկադրվածների մասին, քանի որ վառելիքը միայն ուռճացված գներով էր վաճառվում, եթե կարող էին ստանալ, և նրանց մասին, ովքեր մահացան այդ ճանապարհին: Մենք լսեցինք զեկույցներ ռուս խաղաղապահների մասին, որոնք ուռճացված գներով սնունդ էին վաճառում՝ շահագործելով մարդկային թշվառությունը:

Միջազգային մարդասիրական օգնություն է եկել, բայց ավելին է պետք։ 60 միջազգային և տեղական կազմակերպություններ օգնել են, Հայաստանը վարկ է վերցրել Համաշխարհային բանկից։ Սփյուռքը, ներառյալ հարավային Ուելսի համայնքը, նույնպես օգնել է, բայց երկարաժամկետ ինտեգրումը կպահանջի ավելին, որտեղ առաջնահերթություն է բնակարանն ու զբաղվածությունը»,- ասել է պատգամավորը։

Մորդընի խոսքով՝ դիվանագիտական բանակցություններին կից առաջնահերթություն պետք է տրվի հումանիտար խնդիրների լուծմանը։

«Ուստի լավ կլիներ նախարարից լսել, թե ավելին ինչ կարող է անել Միացյալ Թագավորության կառավարությունն իր միջազգային գործընկերների հետ՝ փախստականների ծանր վիճակին և խնդրի մասշտաբներին անդրադառնալու համար: Մենք արդեն խոսել ենք 1 միլիոն ֆունտ ստերլինգ տրամադրվող օգնության մասին և ինչպես պետք է այն ավելացնել։ Կարո՞ղ է նախարարը նաև բացատրել, թե ինչ գիտի ՄԱԿ արձագանքման ծրագրի մասին: Ընդհանրապես, նախարարը կարո՞ղ է բացատրել, թե ինչ խոսակցություններ է վարում կառավարությունը Ադրբեջանի կառավարության հետ՝ կապված նրանց վերադարձի իրավունքի հետ»,- նշել է նա։

  • Newsfeed
  • Close
Լեհաստանում Հայտնաբերվել Է 18-Րդ Դարի Տխրահռչակ Խարդախի Գանձը

17-05-2024 | 09:57

Լեհաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի տխրահռչակ խարդախի գանձը
Ավստրալիայի Թանգարաններից Մեկում Վնասել Են 100-Ամյա Չինական Ծիսական Վիշապը

17-05-2024 | 09:35

Ավստրալիայի թանգարաններից մեկում վնասել են 100-ամյա չինական ծիսական վիշապը
Հայտնաբերել Են Կերպարվեստի Հնագույն Նմուշներից Մեկը

17-05-2024 | 09:32

Հայտնաբերել են կերպարվեստի հնագույն նմուշներից մեկը
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին
2023-Ին Կապիտալի Ներհոսքը 40 %-Ով Նվազել Է

16-05-2024 | 13:30

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է
Սլովակիայի Վարչապետի Դեմ Մահափորձ Է Արել Սլովակ Հայտնի Գրող Չինտուլան

16-05-2024 | 12:59

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան
Հոգեւորականի Առաջնորդությունը Ժամանակն Է Ծնել

16-05-2024 | 11:50

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել
Երևանի Պետական Համալսարանում Տեղի Է Ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն Եւ Պարսից Լեզուն» Թեմայով Գիտաժողովը

16-05-2024 | 10:30

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը
Բաքուն 5 Ամսով Երկարացրել Է Նաև Արցախի Նախկին Ղեկավարներից Մի Քանիսի Կալանքի Ժամկետը

16-05-2024 | 10:26

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը
Խաղաղության Պայմանագրում Պետք Է Լինի Արցախի Վերադարձը, Բաքվում Պահվող Գերիների Վերադարձը. Բագրատ Սրբազան

16-05-2024 | 08:37

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան
Գիտնականները Հայտնաբերել Են Բեթհովենի Խուլության Եւ Այլ Հիվանդությունների Անսպասելի Պատճառը

16-05-2024 | 07:57

Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը
Սլովակիայի Վարչապետի Վրա Կրակել Են 5 Անգամ

16-05-2024 | 07:55

Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 5 անգամ

Related news

Լեհաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի տխրահռչակ խարդախի գանձը

News

Calendar17-05-2024

Ավստրալիայի թանգարաններից մեկում վնասել են 100-ամյա չինական ծիսական վիշապը

Regional news

Calendar17-05-2024

Հայտնաբերել են կերպարվեստի հնագույն նմուշներից մեկը

News

Calendar17-05-2024

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

News

Calendar16-05-2024

Կիրանցում լարված իրավիճակ է

News

Calendar16-05-2024

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է

Official news

Calendar16-05-2024

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-05-2024

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է

News

Calendar16-05-2024