21-05-2024 | 16:43
Իրանը ԱՄՆ-ին չի նախազգուշացրել Իսրայելի կամ նրա հնարավոր թիրախների վրա հարձակման մասին: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ դրա մասին հայտնել են Սպիտակ տնից։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով կապերի համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղորդագրություններ է փոխանակել Իրանի հետ:
«Այդուհանդերձ Թեհրանը ապրիլի 13-ին Իսրայելի վրա հարձակման ժամկետների և նպատակի մասին Վաշինգտոնին երբեք չի տեղեկացրել», - վստահեցրել է Քիրբին:
21-05-2024 | 16:43
21-05-2024 | 16:42
21-05-2024 | 16:39
21-05-2024 | 16:36
21-05-2024 | 16:35
21-05-2024 | 10:05
21-05-2024 | 08:50
21-05-2024 | 08:47
21-05-2024 | 08:45
21-05-2024 | 08:43
21-05-2024 | 08:39
20-05-2024 | 23:13
20-05-2024 | 22:23
20-05-2024 | 17:45
20-05-2024 | 17:32
21-05-2024
Հոգեհանգստյան արարողակարգից հետո եկեղեցու մոտ կարճ ելույթով հանդես է եկել Հայաստանի հունական համայնքի նախագահ Էդուարդ Պոլատովը: Հավաքին ներկա էին հունական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:
5
21-05-2024
«Ucom-ի համար, որպես կանաչ ընկերություն, շրջակա միջավայրի պահպանությունը շատ կարևոր արժեք է, և երիտասարդների տեղեկացվածությունն այս ուղղությամբ մեր բնությունն ու մոլորակը փրկելու լավագույն ճանապարհն են։ Մենք մեծ սիրով աջակցում ենք փառատոնին, վստահ լինելով, որ մասնակցող երիտասարդները մեզ նման կդառնան այս արժեքների կրողներն ու կնպաստեն Հայաստանում կայուն ապագայի կառուցմանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
3
21-05-2024
Հայաստանում 2-րդ անգամ անցկացվեց Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Չինաստանի միջազգային թեստավորում» (Chinese Testing International) ՍՊԸ-ի կողմից և իրականացվում «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից։ Միջոցառման նպատակն էր խթանել փոխանակումներն ու համագործակցությունը կրթության ոլորտում։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էին 20 առաջատար չինական բուհեր։
3
21-05-2024
«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը ևս Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 23-ին այցելե′ք մեզ մեր կայանում»,- ասվում է գրառման մեջ։
3
21-05-2024
Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթացել են Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնող փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծին, որը երեք բաղադրիչ ունի` «Յոթ մահացու մեղքեր», «Արձագանք» և «Կատարելություն»։ Այնուհետ ստեղծագործական տարածքում մասնակիցները փորձ են արել ուսումնասիրելու ցուցադրության առանցքային մաս կազմող, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ հնչող Մեսրոպ Մաշտոցի շարականների տեքստն ու երաժշտությունը։ Նրանց տրամադրվել են շարականների թարգմանած տեքստերն ու լատինատառ տառադարձումներով հատուկ թռուցիկներ՝ ծանոթանալու շարականների բովանդակությանը, որոնցից մի քանիսը տեղում նույնիսկ երգվել են:
2
21-05-2024
Ըստ նրանց՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Թեհրանի արձագանքին՝ հույսը դնելով տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանման վրա և միևնույն ժամանակ վախենալով, որ հիպոթետիկ մեղադրանքները կարող են հանգեցնել Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության սրման։ Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ մոտ ապագայում իրանական քաղաքականության մեջ փոփոխություններ դժվար թե լինեն։
7
21-05-2024
Ինչպես հիշեցնում է Naked-Science-ը, ամենաբարձր լեռների մասին խոսելիս սովորաբար նկատի ունենք երկրորդ սահմանումը և ծովի մակարդակից դրանց բացարձակ բարձրությունը։ Դրա հիման վրա որոշվում են Երկրի ամենաբարձր գագաթները՝ Ասիայում Էվերեստն է (կամ Ջոմոլունգմա՝ 8848 մ), Եվրոպայում՝ Էլբրուսը (5642 մ), Ավստրալիայում և Օվկիանիայում՝ Ջայան (5029 մ), Հյուսիսային Ամերիկայում՝ ՄաքՔինլին (6194 մ), Հարավային Ամերիկայում՝ Անկոուման (7010 մ), Անտարկտիդայում՝ Վինսոնը (5140 մ)։
3
21-05-2024
«Ես ավելի լայն ազդեցություն չեմ տեսնում տարածաշրջանային անվտանգության վրա»,- լրագրողներին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Դրան հաջորդել է Ռաիսիի մահվան կապակցությամբ Պետքարտուղարության պաշտոնական ցավակցությամբ հայտարարությունը։
«Հիմա, երբ Իրանը նոր նախագահ է ընտրում, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իրանի ժողովրդին և հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նրա պայքարին», - ըստ BBC-ի՝ ասված է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ:
5