• Search Search
×
Views73

Դիտորդական խմբեր ուղարկեք Արցախ․ «Մենք կանք»-ը դիմել է միջազգային մի շարք կառույցների

Դիտորդական խմբեր ուղարկեք Արցախ․ «Մենք կանք»-ը դիմել է միջազգային մի շարք կառույցների

Արցախցիների «Մենք կանք» նախաձեռնությունը կոչով դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը և մի շարք այլ միջազգային կառույցների։

«Մեր պահանջը ԿԽՄԿ–ից, ՄԱԿ–ից, ԵԱՀԿ–ից, ԵՄ–ից, ԵԽ–ից և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկե՛ք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսե՛ք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից:

«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու միջազգային մյուս կառույցներին մեկ հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների, եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների, գույքի պաշտպանությունը:

««Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ վերահսկողություն և դիտորդական առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի ազգերի պատմությունը։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝ բացառելու համար հայերի վերադարձը հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ հայրենիքից զրկելու այդ գործընթացին»,– շեշտում է «Մենք կանք»–ը:

Հիշեցնենք` Բաքուն հետևողականորեն քանդում է Արցախի պատմամշակութային հուշարձանները։ Ադրբեջանցիները քանդել են նաև Արցախի խորհրդարանի շենքը, մի շարք արձաններ և հուշակոթողներ։

  • Newsfeed
  • Close
Գազայում Բռնությանը Վերջ Տալու Միակ Ճանապարհը Պաղեստինի Ստեղծումն Է. Մակ-Ի Գլխավոր Քարտուղար

19-05-2024 | 08:28

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Օտարերկրյա Գործակալների Մասին Օրենքի Վրա Վրաստանի Նախագահի Վետոն Հետագա Մտորումների Տեղիք Է Տալիս. Միշել

19-05-2024 | 08:26

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել
Աշխաբադում Բացվել Է Սայաթ-Նովայի Արձանը

19-05-2024 | 08:24

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
Spacex Ընկերության Հրթիռի Բեկորն Ընկել Է Կանադացի Ֆերմերի Դաշտում

19-05-2024 | 08:19

SpaceX ընկերության հրթիռի բեկորն ընկել է կանադացի ֆերմերի դաշտում
Ծնողներն Ավելի Հաճախ Գերագնահատում Են Որդիների, Քան Թե Դուստրերի Մաթեմատիկական Ընդունակությունը

19-05-2024 | 08:17

Ծնողներն ավելի հաճախ գերագնահատում են որդիների, քան թե դուստրերի մաթեմատիկական ընդունակությունը
Instagram-Ի Եւ Facebook-Ի Ազդեցության Հետեւանքները Երեխաների Վրա

19-05-2024 | 08:12

Instagram-ի եւ Facebook-ի ազդեցության հետեւանքները երեխաների վրա
Բարի Գալուստ Ադրբեջան

18-05-2024 | 22:17

Բարի գալուստ Ադրբեջան
Հրապարակավ Դիմում Եմ Աած-Ին` Թույլ Տալ, Գնամ Լեոյին Հանդիպելու

18-05-2024 | 22:02

Հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու
Ադրբեջանական Նենգապղծումների Թիրախում Լղ-Ն Է, Որտեղ Ոչնչացվում, Պղծվում, «Վերակառուցվում» Են Հայկականն Ու Քրիստոնեականը. Հայտարարություն

18-05-2024 | 19:24

Ադրբեջանական նենգապղծումների թիրախում ԼՂ-ն է, որտեղ ոչնչացվում, պղծվում, «վերակառուցվում» են հայկականն ու քրիստոնեականը. հայտարարություն
Վրաստանի Նախագահը Վետո Է Դրել «Օտարերկրյա Գործակալների» Մասին Օրինագծի Վրա

18-05-2024 | 18:56

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Երբեք Այնքան Չենք Զգացել Պետական Ձեռքը Մշակույթի Դեմ, Որքան 2018 Թվականից Մինչ Օրս. Գրականագետ

18-05-2024 | 17:57

Երբեք այնքան չենք զգացել պետական ձեռքը մշակույթի դեմ, որքան 2018 թվականից մինչ օրս. գրականագետ
Լավրովի Կարծիքով` Ռուսաստանի Եւ Արևմուտքի Միջև Ռազմաքաղաքական Առճակատումը Շարունակվում Է

18-05-2024 | 17:38

Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Մայիսի 26-Ին Կունենանք Կարևոր Հանրահավաք. Բագրատ Սրբազան

18-05-2024 | 17:26

Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան
Ամեն Ինչ Գիտեի, Բայց Որ Աած-Ից Էլ Որոշակի Գործառույթներ Ունեմ` Չգիտեի. Բագրատ Սրբազան

18-05-2024 | 17:23

Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան
Եպհ Ռեկտորի Պահանջով Աշխատողներին Ստիպում Են Դուրս Գալ Արհմիությունից

18-05-2024 | 17:21

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից

Related news

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

International news

Calendar19-05-2024

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել

International news

Calendar19-05-2024

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Regional news

Calendar19-05-2024

SpaceX ընկերության հրթիռի բեկորն ընկել է կանադացի ֆերմերի դաշտում

International news

Calendar19-05-2024

Ծնողներն ավելի հաճախ գերագնահատում են որդիների, քան թե դուստրերի մաթեմատիկական ընդունակությունը

International news

Calendar19-05-2024

Instagram-ի եւ Facebook-ի ազդեցության հետեւանքները երեխաների վրա

International news

Calendar19-05-2024

Հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու

News

Calendar18-05-2024