• Search Search
×
Views386

Գրքի շնորհանդես՝ «Իմ որդին գնում է պատերազմ»

Գրքի շնորհանդես՝ «Իմ որդին գնում է պատերազմ»

Կայացավ հայ անվանի գործարար և բարերար, հրապարակախոս Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ Ռուբեն Գրիգորյանի՝ «Իմ որդին գնում է պատերազմ» գրքի շնորհանդեսը։

Գիրքը գրվել է 2021 թվականին ռուսերեն լեզվով, ապա թարգմանվել անգլերեն և հայերեն։ Ներկաները դիտեցին արցախյան բոլոր պատերազմների մասին պատմող տեսաշար, ինչպես նաև գրքի հիման վրա պատրաստվող անիմացիոն ֆիլմից հատված։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ Ռուբեն Գրիգորյանի բարեգործական մի շարք ծրագրերին և ընդգծեց, որ նա մշտապես արձագանքել և աջակցել է երկրի, ժողովրդի համար կարևոր ու էական նշանակություն ունեցող գործընթացներին։ Ռուբեն Միրզախանյանը խոսեց նաև նրա հրապարակախոսության մասին և նկատեց, որ ինչպես «Իմ որդին գնում է պատերազմ» գիրքը, այնպես էլ մյուս հրապարակախոսությունները գրված են սրտով, իսկ ձեռքը միայն գործիք է․ «Նա գրում է կարճ, բայց հզոր նախադասություններով, որոնց մեջ կա անսահման սեր  դեպի հայրենիքը, ազգը,ժողովուրդը»։ 

Գիրքն ամփոփ պատմություն է ոչ միայն որդիական և հայրական սիրո, այլև ամենակուլ պատերազմի, մահվան ու նրանով ձեռք բերված կյանքի իրավունքի մասին։ Պատերազմը հերոսի համար կարծես կշեռք է, որի նժարներից մեկի վրա հայրենիքն էր, մյուսին՝ որդու կյանքը, որին պատերազմ էր ճանապարհում։ 

Միմյանց հաջորդող իրադարձությունների նկարագրությունների արանքում տեղ են գտել պատգամներ, որոնք հորդորում են սիրել հայրենիքը, որի «հողի գինն այնքան է, որքան որ արժե նրա վրա ապրող մարդկանց կյանքը»։ 

Գրքում խիստ ընդգծվում է նաև մարդ արարածի տեսակը,  ով կարող է երաշխիք տալ, որ մարդը կենդանի ու անվնաս կմա, եթե նրա կողքին հայտնվի մի ուրիշ մարդ՝ մարդու անխոհեմ ու վայրենի տեսակը, որը ժամանակ առ ժամանակ բերում է դաժան պատերազմների։ Հարկ է ընդգծել նաև, որ այս բոլոր տեսարանները ուղեկցվում են հայրենի չքնաղ բնության նկարագրություններով․ թեև դրանք մարդ-բնություն հակադրությունների օրինակով են, սակայն էլ ավելի են կարևորում մայր հայրենիքը, այն հողը, որի համար որդիները պատերազմ են մեկնում։ Գիրքը պատմություն է պատերազմի, ծնողի և որդու սիրո ու ցավի, մայր հայրենիքի մասին, ուր կան մարդկային բոլոր զգացողությունները՝ մարտնչումից մինչև դառը հեգնանք, պայքարից մինչև վերջնական կորուստ։ Բայց ամենակարևորը մարդկանց անտարբերությունն է ամեն ինչի նկատմամբ՝ նույնիսկ հարազատների կորստի։

    Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն նկատում է, որ պատմության միջոցով երևան է հանվում ճշմարտությունը, երբ չենք կարողանում պատերազմը բացահայտել մեզ համար։ «Պատերազմը մտավ հայրենիք և տակնուվրա արեց մեր խաղաղությունը․ մենք պատրաստ չէինք այդ պատերազմին։ Պատմությունը ևս մեկ անգամ ստիպեց մտածել անտարբերության մասին, խորհել նոր հայացքով պատերազմի գնահատության մասին, ունենալ նոր մոտեցումներ։»,-նշեց պրոֆեսոր Դանիելյանն ու հավելեց, որ ստեղծագործությունը վկայում է վիպակի և էսսեի ժանրային մերձեցման մասին։ 

    Գրող, հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանն այն կարծիքին է, որ Ռուբեն Գրիգորյանի համար 44-օրյա պատերազմը՝ իր տարածքային ու մարդկային կորուստներով և մեր պարտությամբ տխուր առիթ էր՝ խորհելու, թե ինչո՞ւ տեղի ունեցավ այդ ողբերգությունը: «Այդ գլոբալ խնդրի մասին դատողությունները վերացական կլինեին, եթե գրողը ցույց չտար, թե ինչպես է պատերազմը մտնում ամեն տուն և ավերում տունը ներսից ու դրսից: Պատերազմի ողբերգությունը, նրա մահաբեր շունչը տեսանելի, լսելի ու շոշափելի է յուրաքանչյուր էջում, գրողի մատը անընդհատ արյունահոսող վերքի վրա է, բայց դա չունի զուտ պատերազմի լոկալացման նպատակ: Որքան էլ որ սահմռկեցուցիչ լինեն պատերազմի տեսարանները, պատերազմը միայն զենքերի աղմուկը և անգամ մեռնող զինվորները չեն: Պատերազմն ունի իր սքանչելի պոեզիան, իր ոգեղենությունը, առանց որի դեռ ոչ մի պատերազմում հաղթանակ չեն տարել»,-նշեց Ֆելիքս Բախչինյանն ու գրող Մարկ Արենին մեջբերելով՝ հեղինակին առաջարկեց գրել այս պատմության շարունակութունը՝ այն վերնագրելով՝ «Իմ որդին վերադարձավ»։

    Հեղինակն կարծիքով՝ այս շնորհանդեսը հնարավորություն կտա ևս մեկ անգամ հասկանալ մեզ հետ կատարվածը, կոտրել մի մեծ չարիք, որ կա մեր մեջ և որն էլ պատճառն է ժողովրդի ներկայիս դժբախտությունների․ այն կոչվում է անտարբերություն։ «Անտարբերությունը հիմնական նստել է մեր մեջ այնպես, որ չենք էլ նկատում մահերը այնպես, ինչպես պետք է վերաբերենք այդ երևույթներին։ Այս պատմությունը հարց է և պատասխան՝ ինչպես վարվել, երբ դու կորցրել ես կամ կարող ես կորցնել ամենաթանկագինը ու հայտնվել մարդկանց անտարբերության մեջ։ Ի՞նչ ճանապարհ դու կընտրես՝ գնալ պաշտպանելու քո արժանապատվությունը, քո ինքնությունը, քո մարդ լինելու իրավունքը, թե՞ մնալ անհայտության մեջ և ոչնչանալ»,-նշեց Ռուբեն Գրիգորյանն ու ափսոսանքով նկատեց՝ Աստված փորձել է դաս տալ մարդկությանը այն պատճառով, որ չի կարողանում հնար գտնել և խելքի բերել նրան։ Մարդկությունը չի հասունացել այնքան, որ հասկանա՝ իր նմաններին՝ բանական արարածներին, պետք չէ ոչնչացնել։

Նշենք, որ անվանի գործարար և բարերար, հրապարակախոս Ռուբեն Գրիգորյանը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։  1970-1975 թթ․ սովորել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում` ռադիոինժեների մասնագիտությամբ։ 2002 թ․ ավարտել է Պետական կառավարման ակադեմիան, պաշտպանել է «Փոքր ձեռնարկությունների կառավարման մոտիվացիոն մեխանիզմը» թեմայով ատենախոսություն։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։
1990 թվականից Մոսկվայի առաջատար ներդրումային-շինարարական «РУЦОГ» հոլդինգի նախագահն է։ Նրա ղեկավարած կառույցը շինարարական ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրք, աչքի ընկնում բարեգործական նախագծերի իրականացմամբ, մասնավորապես՝ եկեղեցաշինության ոլորտում:  Տարիների ընթացքում Ռուբեն Գրիգորյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել դպրոցների և մանկապարտեզների վերականգնողական աշխատանքներին։ 2015 թ-ին հիմնադրել է Մոսկվայի Հայկական ազգային մշակույթի թանգարանը, որը Հայաստանի սահմաններից դուրս իրագործված ամենամեծ թանգարանային նախագիծն է։ 2006 թվականին Ռուբեն Գրիգորյանին շնորհվել է Ռուսաստանի պատվավոր շինարարի կոչում։ 

  • Newsfeed
  • Close
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես Եկեղեցին Կվերականգնվի

20-05-2024 | 17:45

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի
Բազմաթիվ Երկրներ Արձագանքել Են Իրանի Բարձրաստիճան Պաշտոնյաների Մահվան Բոթին

20-05-2024 | 17:32

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին
«Շառ Ազնավուր-100» Ոսկե Հուշամեդալներ Են Թողարկվել

20-05-2024 | 13:24

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել
Ողբերգական Լուր Հարևան Իրանից

20-05-2024 | 10:46

Ողբերգական լուր հարևան Իրանից
Մարսին Սպառնում Են Մոտ 2,5 Անգամ Ավելի Հավանական Վտանգավոր Աստղակերպեր, Քան Երկրին

20-05-2024 | 10:06

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին
Գիտնականները Քարտեզագրել Են Նեղոս Գետի Անհետացած Հատվածը

20-05-2024 | 09:38

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան
Թեհրանում Չեն Բացառում, Որ Տեղի Ունեցածը Բաքվի Միջոցով Գործող Իսրայելի Ձեռքի Գործն Է

20-05-2024 | 09:01

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է
Իրանի Կարմիր Մահիկը Հայտարարել Է Հանրապետության Նախագահի Եւ Արտգործնախարարի Մահվան Մասին

20-05-2024 | 08:59

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
«Կարմիր Մահիկի» Ծանուցումները՝ Իրանի Նախագահի Ինքնաթիռի Որոնումներից

20-05-2024 | 00:41

«Կարմիր մահիկի» ծանուցումները՝ Իրանի նախագահի ինքնաթիռի որոնումներից
Թուրք Նախարարը Խոսել Է «Զանգեզուրի Միջանցքի» Բացման Ժամկետի Մասին

19-05-2024 | 19:35

Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետի մասին
Իրանի Նախագահ Էբրահիմ Ռայիսիին Տեղափոխող Ուղղաթիռը «Կոշտ Վայրէջք» Է Կատարել Ադրբեջանի Տարածքում

19-05-2024 | 18:34

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում
Գազայում Բռնությանը Վերջ Տալու Միակ Ճանապարհը Պաղեստինի Ստեղծումն Է. Մակ-Ի Գլխավոր Քարտուղար

19-05-2024 | 08:28

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Օտարերկրյա Գործակալների Մասին Օրենքի Վրա Վրաստանի Նախագահի Վետոն Հետագա Մտորումների Տեղիք Է Տալիս. Միշել

19-05-2024 | 08:26

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել
Աշխաբադում Բացվել Է Սայաթ-Նովայի Արձանը

19-05-2024 | 08:24

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Related news

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի

Regional news

Calendar20-05-2024

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել

Regional news

Calendar20-05-2024

Ողբերգական լուր հարևան Իրանից

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին

International news

Calendar20-05-2024

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը

International news

Calendar20-05-2024

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

International news

Calendar20-05-2024

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է

International news

Calendar20-05-2024