• Search Search
×
Views46

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում. Փաշինյան

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում. Փաշինյան

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչ ներին տված հարցազրույցում ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի ավերածության մասին, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից:

Նա, մասնավորապս, ասել է. «Գիտեք, հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ Ընդհանրապես, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը լուրջ է և այդ խնդիրը շատ է սրվում հատկապես հակամարտությունների գոտիներում: Կարծում եմ՝ այստեղ նույնպես շատ կարևոր է, որ մենք այդ վստահության մթնոլորտը ստեղծենք տարածաշրջանում, այդ թշնամանքի մթնոլորտը կարողանանք հաղթահարել։

Գիտե՞ք ինչ, ի վերջո մշակութային և պատմամշակութային անշարժ հուշարձանների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքով մարդիկ, ըստ էության, արտահայտում են թշնամանքը միմյանց նկատմամբ։ Այսինքն, անշունչ հուշարձան է չէ՞ ըստ էության, թվում է, թե ի՞նչ կարիք կա անշարժ հուշարձանի վրա հարձակվել և այսպես շարունակ վնասել: Մարդիկ այդպես արտահայտում են իրենց թշնամանքը միմյանց նկատմամբ։

Այդ խնդրի լուծումը կրկին թշնամանքը հաղթահարելու մեջ է, իհարկե, այդ հուշարձանները, հատկապես եկեղեցիներն ունեն պատմություն, ունեն այդ պատմությունից բխող ոգի, իրենք սրբավայր են, բայց սրբություններն ինչ-որ ձևով պղծելը կամ վնասելը նույնպես թշնամության արտահայտություն է։ Այսինքն` հնարավոր չէ, որ մենք ասենք՝ լավ, թողեք թշնամությունը մնա, շարունակվի խորանալ, բայց մենք ապահովենք հուշարձանների անվտանգությունը, դա հնարավոր չէ։

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում կամ զգում են առնվազն կառավարելի, որպեսզի միանգամից շատ բարձր նպատակներ չդնեն, և դա համարում եմ խաղաղության օրակարգի մի մասը։ Պետք է դա էլ ասեմ՝ ուրիշ վտանգավոր եզրույթ էլ կա, որ հուշարձանների պահպանության շարժումը և այդ հարցով հետևողական լինելը շատ կարևոր է, չափազանց կարևոր է, բայց կարևոր է նաև, որ այդ պրոցեսը չօգտագործվի թշնամանքը հետագայում ևս խորացնելու համար։

Այսինքն, սա էլ կա և շատ նուրբ նրբություն է, չնայած օբյեկտիվորեն դա տեղի է ունենում, որովհետև եթե մեկի սրբությունը պղծում են՝ այդ թշնամության զգացումը բնականորեն խորանում է։ Եվ եթե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա, պետք է հետևողական լինենք խաղաղության օրակարգի իրագործման շուրջ, որովհետև դա առանձին վերցրած հարց չէ, դա այս խաղաղության օրակարգի հարցն է։

Բոլոր հարցերի լուծումը ես պատկերացնում եմ՝ վերադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի երեք հիմնարար սկզբունքների շուրջ խաղաղությունը կառուցելու վրա։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երեք հիմնարար սկզբունքներն արձանագրված են, առաջինը՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը՝ Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում են որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար, և երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաները, հաղորդուղիները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա, և այս երրորդ սկզբունքը մենք արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մեջ, որը թշնամանքի հաղթահարման շատ կարևոր գործիք է նախորդ երկու սկզբունքների հետ համադրությամբ»:

  • Newsfeed
  • Close
Չաբահար Նավահանգստից Օգտվելու Հարցում Հնդկաստանը Սպասում Է Հայկական Կողմի Հստակ Առաջարկներին․ Դեսպան

17-05-2024 | 20:31

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան
Հայաստանի Ժուռնալիստների Միության Ահազանգն Իրավապահներին, Միջազգային Կառույցներին, Կոչը՝ Լրագրողներին

17-05-2024 | 15:08

Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին
Կանադահայոց Թեմը Հաղորդագրություն Է Տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում Պաշտոնավարելու Տարիների Վերաբերյալ

17-05-2024 | 13:04

Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
Թող Իրենց Հունաստանները Ցույց Տան, Որ Մեր Հաշվին, Իրենց Բառերով Ասած, Տժժում Են. Սրբազանն՝ Իր Լուսանկարը Տարածողներին

17-05-2024 | 12:49

Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են. Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
Հռոմի Պապը Մտադիր Է Այցելել Թուրքիա՝ Նշելու Նիկեայի Առաջին Տիեզերական Ժողովի 1700-Ամյակը

17-05-2024 | 12:33

Հռոմի Պապը մտադիր է այցելել Թուրքիա՝ նշելու Նիկեայի Առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը
Ռուբեն Վարդանյանի Ընտանիքը Կոչ Է Անում Միջազգային Հանրությանը՝ Պահանջել Վարդանյանի Եւ Մյուս 22 Հայ Բանտարկյալների Անվերապահ Ազատ Արձակումը

17-05-2024 | 12:22

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Հայ Շախմատիստները Ոչ-Ոքի Են Գրանցել Շարժայի Միջազգային Մրցաշարի 3-Րդ Տուրում

17-05-2024 | 11:12

Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում
«Ռսի Շպիոն (Ստրուկ)» Թեման Մաշվում Է

17-05-2024 | 10:57

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է
Լեհաստանում Հայտնաբերվել Է 18-Րդ Դարի Տխրահռչակ Խարդախի Գանձը

17-05-2024 | 09:57

Լեհաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի տխրահռչակ խարդախի գանձը
Ավստրալիայի Թանգարաններից Մեկում Վնասել Են 100-Ամյա Չինական Ծիսական Վիշապը

17-05-2024 | 09:35

Ավստրալիայի թանգարաններից մեկում վնասել են 100-ամյա չինական ծիսական վիշապը
Հայտնաբերել Են Կերպարվեստի Հնագույն Նմուշներից Մեկը

17-05-2024 | 09:32

Հայտնաբերել են կերպարվեստի հնագույն նմուշներից մեկը
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Related news

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

International news

Calendar17-05-2024

Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին

News

Calendar17-05-2024

Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ

News

Calendar17-05-2024

Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են. Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին

News

Calendar17-05-2024

Հռոմի Պապը մտադիր է այցելել Թուրքիա՝ նշելու Նիկեայի Առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը

International news

Calendar17-05-2024

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը

News

Calendar17-05-2024

Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում

News

Calendar17-05-2024

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է

News

Calendar17-05-2024