CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views116

Անժամանցելի Աւարայրը

Անժամանցելի Աւարայրը

Հայ ժողովուրդին բազմադարեայ գոյերթին մէջ, Աւարայրի Ճակատամարտը, մեր  ազատագրական պայքարի, ազգային ինքնուրոյնութեան եւ աննկուն կամքի դրսեւորման ամենավառ եւ դիւցազնական էջերէն է:

Մեր պատմութեան մէջ, Վարդանանց պատերազմը մեր ազգին մղած գաղափարական պայքարներուն առաջին օղակն է ՝մահուամբ մահին յաղթելու ներքին պահանջի մը փայլուն մէկ արտայայտութիւնը, որ նոր մակարդակի մը վրայ բարձրացուց հայ մարդը եւ հայթայթեց անոր կեանքը գնահատելու բոլորովին նոր չափանիշ մը:

Արդարեւ, եթէ մեր հայրենիքին մէջ լուսաւորութեան պայքարը սկսաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչով, իսկ մինչ Մեսրոպ Մաշտոց տուաւ անոր ազգային հիմք մը, ապա Վարդանանց քաջերը իրենց արեամբ նուիրագործեցին հայրենիքին համար անհրաժեշտ նոր գաղափարները, եւ դէպի դարերը սլացող վսեմ նկարագիր մը:

Վարդանանց գոյամարտը իր մէջ պարունակող տպաւորիչ եւ չխամրող խորհուրդով դարեր շարունակ ոգեշնչած է եւ ուղեկցած է Հայ ժողովրդին՝ թշնամիին դէմ իր մղած, շատ յաճախ անհաւասար գոյամարտերուն մէջ:

Դարեր անցած են Վարդանանց պատերազմէն սակայն հայուն համար  վերջ չէ գտած Աւարայրի ճակատամարտը, որովհետեւ հայուն սպառնացող վտանգը տակաւին առկայ է, հետեւաբար Վարդանանց զոհաբերութեան խորհուրդը, պէտք է սերունդէ սերունդ գոյատեւէ մեր հոգեկան իմացականութեան մէջ, որպէս հաւատքի ուժ եւ ազգային ոգի, ու մեր մէջ զօրանայ անոնց հաւատարիմ մնալու մեր ուխտը:

Այսօր, եւ մինչ Հայ ժողովուրդը իր արդի պատմութեան ամենավտանգաւոր օրերը կ՛ապրի, Աւարայրի խորհուրդն է, որ մեզի պիտի առաջնորդէ դուրս գալու այս մղձաւանջէն, որուն հեղինակը այս անգամ, ո՛չ թէ միայն արտաքին թշնամին է, այլ նաեւ՝ ներքին թշնամին:

Վերջին աւելի քան 5 տարիներուն պատմական թիւրիմացութեան մը իբրեւ արդիւնք խումբ մը անհայրենիք արկածախնդիրներ մեր հայրենիքին իշխանութիւնը կորզեցին: Անոնք իրենց ապազգային ղեկավարութեամբը, ամէն ինչ կ՛ընեն ճզմելու մեր ժողովուրդի պայքարելու ոգին: Հայրենիքէն հողեր կը զիջին թշնամիին, իրենց դիրքերը պահելու համար պատրաստ են կնքելու այսպէս կոչուած խաղաղութիւն, այն թշնամիին հետ, որուն հետ բարեկամութիւնը աւելի վտանգաւոր է, քան թշնամանքը: Իշխանութիւն մը, որ բացայայտ կը պայքարի չէզոքացնելու ազգային մեր արժէքները. Հայոց Պատմութեան դասագիրք կը խեղաթիւրէ, Հայ Գրականութեան դասագիրքէն դուրս կը բերէ հայրենաշունչ Րաֆֆիի նման մեծեր, Հայերէն լեզուի նախակրթարանի դասագիրքերուն մէջ կը ներմուծէ ազերի գրողներու պատմուածքներ, կը փորձէ նսեմացնել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ ապիկար նշանակումներով եւ անհասկնալի հրամանատարութեամբ, դիտաւորեալ կ՛անդամալուծէ մեր հպարտանքն ու փառքը հանդիսացող Հայկական Բանակը:

Այսօրուայ դառն իրավիճակը աւելի եւս կարեւոր կը դարձնէ Աւարայրի խորհուրդով առաջնորդուելու անհրաժեշտութիւնը, ուր հայ ժողովուրդը մարտնչեցաւ վասն կրօնի իր հաւատքով եւ վասն հայրենեաց իր տեսիլքով:  Աւարայրի ճակատամարտին, Հայ ժողովուրդի բանակին ու աշխարհազօրայինին առաջնորդեց իր ազգային ընտրանին (էլիթը), որ իրենց հողին տէր ու պաշտպան կանգնող ազնուական տոհմերու առաջնորդներն ու իշխանազուններն էին, քրիստոսի խաչովը իր ժողովուրդը առաջնորդող հայ եկեղեցականը, իր հոգեհատորներուն հայրենիք ժառանգելու համար պայքարող գիտակից հայ մայրերն ու անձնազոհ քոյրերը, ազգային մեր իւրայատուկ մշակոյթն ու արժէքները, մեր ժողովուրդին անկախութիւնն ու ազատութիւնը  անձեռնմխելի պահելու հաստատակամութիւնը ունեցող վեհ ընտրանի մը: Այս բանը աւելի եւս պատկերացնելու համար համար կ՛արժէ մտաբերել Գիւմրիի Վարդանանց հրապարակի «Վարդանանք», պրոնզաձոյլ արձանախումբը (տես նկարը)՝ Աւարայրի ճակատամարտին նուիրուած բազմատարր յուշարձանը: Վերը, իր ձիուն վրայ, Հայոց Այբ ու Բեն-ով դրոշմուած պատուանդանին վրայ ՝  Վարդան Մամիկոնեանն է՝ մէկ ձեռքին խաչ եւ դրօշ, միւսին՝ սուրը։ Միւս պատուանդաններուն  վրայ հայոց կաթողիկոս՝ Յովսէփ Ա Վայոցձորցին է, Ղեւոնդ Երէցը, Սահականուշ իշխանուհին եւ Արշաւիր Կամսարական ազնուատոհմ իշխանը:

Մեր երկիրը ասպատակող իւրաքանչիւր ցեղ ու ազգ իր առաջին խնդիրը ըրած է մեր պատմական ազգային ընտրանին գլխատելն ու ոչնչացնելը: Եւ այսպէս, դարերու ընթացքին առաջին հերթին հարուածուած  են մեր նախարարական տոհմերը, եկեղեցին, հայկական մշակոյթն ու մտաւորականութիւնը: Այսինքն, Վարդանանց նման այն գաղափարապաշտ մարդիկը, որոնք քաջ գիտէին հայրենի հողին ու մշակոյթին արժէքը եւ որպէս իրենցը՝ ոգի ի բռին կը պաշտպանէին զայն, կառչած մնալով անոր:

Այսօրուայ մեր դժբախտութիւնը կը կայանայ այն բանին մէջ, որ չունինք նմանօրինակ ազգային ընտրանի: Հայաստանի Գ. Հանրապետութեան ընտրանին, ի տարբերութիւն Ծիծեռնակաբերդը, Օփերայի շէնքը, Մայր Հայաստանի յուշակոթողը, Մաշտոցի անուան Մատենադարանը ու նմանօրինակ ազգային յիշողութիւն եւ հպարտութիւն ներշնչող կառոյցներ կանգնած Բ. Հանրապետութեան, պետականամէտ եւ ի հեճուկս սովետական կաշկանդումներուն՝ հայրենասէր ընտրանիին, մեծաւ մասամբ առեւտրականներ ու կապալառուներ են (եթէ չհաշուենք շատ փոքր թիւով որոշ բացառութիւններ): Առեւտրական «ընտրանիի» մը միակ նպատակը իր սեփական հարստութիւնը բազմապատկելն է: Շարքային առեւտրականին հայրենիքը իր պանքային հաշիւն է: Ան նուաստացուցիչ համակերպումի յատուկ ունակութեամբ մը, պատրաստ է յանուն իր սեփական հաստատութիւններուն բարգաւաճումին, զոհել ազգային գաղափարախօսութիւնը: Առեւտրական ընտրանին, «ուր հաց, հոն կաց»ի ռահվիրայ էլիթն է…: Մեր հայրենիքի այսօրուայ անհայրենիք «ընտրանին» վերջին 30 տարիներու կրթական եւ մշակութային սխալ քաղաքականութեան մը արտադրածներն են: Եւ ի տարբերութիւն Բ. Հանրապետութեան արտադրած Արցախը ազատագրող սերունդին, վերջին երեք տասնամեակներու իրերայաջորդ իշխանութիւնները, գիտնալով կամ առանց գիտնալու, արտադրեցին նիկոլն ու նիկոլիզմը…: Արտադրեցին այսօրուայ խնդրայարոյց պատմութեան դասագիրքը պատրաստող, իբր թէ պատմաբան՝ ապազգային մակաբոյծներ, անոնց պաշտպանողներ եւ նմանօրինակ ոչնչութիւններ:

Ինչպէ՞ս շրջել այս դառն իրականութիւնը: Մեզի պէտք է օրինակ, Դիլիջանի կլոպալիստական քոլէճին հնարաւորութիւնները ունեցող, սակայն ճիշդ հակառակին միտող ձեռնարկութիւնը՝ «Հայ Ազգային Քոլէճ» մը հիմնադրել, ուր գիշերօթիկային պայմաններու մէջ մանկապարտէզէն մինչեւ համալսարան (ազգային գաղափարական ոգիով առլցուն ուսուցիչներու շունչով (որոնց տերեւաթափը դժբախտաբար արդէն սկսած է) թրծուին Վարդանանց ոգիով, ազգային-գաղափարական, ինչո՛ւ չէ՝ ազգապաշտ արմատական մտահորիզոնով սերունդներ, որոնց ապագային՝տրուի ամէն հնարաւորութիւն տեղաւորուելու ազգային, պետական ու զինուորական բարձր դիրքերու վրայ: Իրենց տրուի, առանց օրուայ հացի կամ ընտանիք պահելու մտահոգութեան, հայրենիքի մէջ կենսագործելու ամէն հնարաւորութիւն եւ միջոց:

Որո՞նք պիտի ընեն այս, եթէ ոչ Հայրենիքի եւ Սփիւռքի ազգային կառոյցներու մէջ դեռեւս ամուր կանգնած Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին նուիրապետական աթոռները, նախորդ մեր մութ դարերը հայկականութեամբ լուսաւորած Մխիթարեանները, իր հիմնադիրներուն տեսիլքին հաւատարիմ մնալու հրաւիրուած Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան այսօրուայ ղեկավարութիւնը,  իրենց ունեցած անշարժ կառոյցներով եւ ֆինանսական  հնարաւորութիւններով: Կիպրոսի Մելգոնեան հաստատութեան, Վենետիկի Ս. Ղազարի, Ֆրանսայի Մուրատ Ռաֆայէլեան վարժարանի, կամ ՀԱյրենիքի մէջ համապատասխան պատմական շէնքերը, իրենց աւանդական շուքով, ինչի՞ համար են, եթէ ոչ նման հիմնարկներու հաստատմանը:

Անժամանցելի Աւարայրի՝ Վարդանանց հերոսներու խորհուրդը այսօր մեզի կը պարտադրէ անյապաղ լծուիլ ազգային ոգիով դաստիարակուած քաղաքական, տնտեսական, ֆինանսական, գիտական, մշակութային եւ ռազմական ընտրանի պատրաստելու սուրբ պարտականութեան: Վարդանանց խորհուրդին հաւատարիմ, նորահաս ազգային իրաւ ընտրանին է միայն, որ ատակ կրնայ ըլլալ միասնաբար ստանձնելու  պատասխանատուութիւնը մեր Հայրենիքին ու ժողովուրդին ներկան բարելաւելու եւ պայծառ ապագան ապահովելու աշխատանքին, մինչ մենք կը յիշենք մեծն Թէքէեանի ոգեշունչ ու անժամանցելի, հետեւեալ անմահ տողերը.

…Սեւցած երկնքին ներքեւ` երկնքիՃաճանչ մը յանկարծ գետնէն կը ծագի:

Վարդանի հոգին, հրագո՛ւնդ անշէջ,Կը մտնէ՜ մըռայլ ապագային մէջ:

Հոգիներուն մէջ ան կ՛երթա՜յ առաջ`Հոգիներէն դուրս ցըցած սուր ու խաչ:

Կը զարնէ խաչովն ու սուրովը գիրԿը գրէ, կ՛օրհնէ՜ Վարդանը կարմիր:…

Սևակ Հակոբյան, «Զարթոնք» օրաթերթ, Լիբանան

  • Newsfeed
  • Close
Aurora Prize Մրցանակի Շնորհման Արարողությանը  Ռուբեն Վարդանյանի Կինն Ընթերցել Է Ամուսնու Նամակը՝ Բաքվի Բանտից

10-05-2024 | 15:54

Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը Ռուբեն Վարդանյանի կինն ընթերցել է ամուսնու նամակը՝ Բաքվի բանտից
Միրզոյան-Բայրամով Հանդիպումն Ալմաթիում Սկսվել Է

10-05-2024 | 15:47

Միրզոյան-Բայրամով հանդիպումն Ալմաթիում սկսվել է
Այս Շարժումը Իշխանափոխության Մասին Չէ. Արամ Աբրահամյան

10-05-2024 | 14:33

Այս Շարժումը իշխանափոխության մասին չէ. Արամ Աբրահամյան
Փաշինյանի Հրաժարականի Պահանջով Շարժման Վարչապետի Թեկնածուն Բագրատ Սրբազանը Պետք Է Լինի. Օսկանյան

10-05-2024 | 14:27

Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի. Օսկանյան
Ալմաթիում Տեղի Կունենա Միրզոյան-Բայրամով Հանդիպումը

10-05-2024 | 13:40

Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Տեսանյութ. Անհնազանդության Ակցիաներ Բուհերում Ու Երևանի Տարբեր Փողոցներում

10-05-2024 | 13:29

Տեսանյութ. Անհնազանդության ակցիաներ բուհերում ու Երևանի տարբեր փողոցներում
Պարարվեստի Թանգարան՝ Բաց Երկնքի Տակ

10-05-2024 | 12:43

Պարարվեստի թանգարան՝ բաց երկնքի տակ
Այսօր Ալմաթիում Կհանդիպեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Ագ Նախարարները

10-05-2024 | 10:35

Այսօր Ալմաթիում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները
Պուտինը Վարչապետի Պաշտոնում Ներկայացրել Է Միշուստինի Թեկնածությունը

10-05-2024 | 10:34

Պուտինը վարչապետի պաշտոնում ներկայացրել է Միշուստինի թեկնածությունը
Թրամփը Ֆինանսական Կեղծիքների Գործով Դատավարությունն Անվանել Է Բայդենի Կողմից Ամն-Ի Վրա Հարձակում

10-05-2024 | 10:30

Թրամփը ֆինանսական կեղծիքների գործով դատավարությունն անվանել է Բայդենի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակում
Ի Պաշտպանություն Հայաստանի Քայլարշավ Է Տեղի Ունեցել Լոս Անջելեսում

10-05-2024 | 09:07

Ի պաշտպանություն Հայաստանի քայլարշավ է տեղի ունեցել Լոս Անջելեսում
Վահե Ղազարյան, Ձեզ Եմ Դիմում, Որևէ Հրահրում Եթե Լինի, Դուք Եք Պատասխանատուն Եւ Ձեր Անմիջական Ղեկավարը

09-05-2024 | 15:24

Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում, որևէ հրահրում եթե լինի, Դուք եք պատասխանատուն և Ձեր անմիջական ղեկավարը
"Это Движение За Возвращение К Нации!"

09-05-2024 | 14:43

"ЭТО ДВИЖЕНИЕ ЗА ВОЗВРАЩЕНИЕ К НАЦИИ!"
Համախմբվենք Հայոց Անկախ Պետականության Լուսավոր Գաղափարի Շուրջ՝ Աստծո Օրհնությամբ Անկասելի Դարձնելու Մեր Ժողովրդի Ընթացքը Դեպի Նոր Հորիզոնները Մեր Լուսավոր Գալիքի

09-05-2024 | 13:40

Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի
Բագրատ Սրբազանի Առաջնորդած Երթը Շուտով Կլինի Երևանում

09-05-2024 | 13:22

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը շուտով կլինի Երևանում

Related news

Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը  Ռուբեն Վարդանյանի կինն ընթերցել է ամուսնու նամակը՝ Բաքվի բանտից

Տարածաշրջանային լուրեր

Calendar10-05-2024

Միրզոյան-Բայրամով հանդիպումն Ալմաթիում սկսվել է

Official news

Calendar10-05-2024

Այս Շարժումը իշխանափոխության մասին չէ. Արամ Աբրահամյան

News

Calendar10-05-2024

Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի. Օսկանյան

News

Calendar10-05-2024

Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Official news

Calendar10-05-2024

Տեսանյութ. Անհնազանդության ակցիաներ բուհերում ու Երևանի տարբեր փողոցներում

News

Calendar10-05-2024

Պարարվեստի թանգարան՝ բաց երկնքի տակ

Regional news

Calendar10-05-2024

Այսօր Ալմաթիում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

News

Calendar10-05-2024