CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views62

Միջուկային քարոզչական պատերազմ Հայաստանի դեմ

Միջուկային քարոզչական պատերազմ Հայաստանի դեմ

Մինչ Նիկոլ Փաշինյանը արծվենի հայացքով հետեւում է, թե ադրբեջանական բանակը այս անգամ ո՞ր կողմից է հարձակվելու մեր երկրի վրա (տարօրինակ, որ այս անգամ ՀՀ ԶՈՒ-ն չձայնակցեց գերագույն գլխավոր հրամանատարին եւ պաշտոնապես հայտարարեց, թե թշնամու զորքի տեղաշարժ չի նկատվում սահմանային գծի վրա), ու մինչ ռազմական գործի մասնագետ վերլուծաբանները շարունակում են կռահումներ անել ռազմական գործողությունների անմիջական լինել-չլինելու վերաբերյալ, մի պահ կենտրոնանանք այն իրական, լավ ծրագրված ու մշակված ադրբեջանական քարոզչական ագրեսիայի վրա, որը տեղի է ունենալու առաջիկա նոյեմբեր ամսին, Բաքվում:

Հայտնի է արդեն, որ Բաքուն նոյեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Եղանակի փոփոխության հերթական՝ COP-29 կոնվենցիան, որի պաշտոնական եւ ավանդական առաջադրանքը երկրագնդի տաքացման դեմ պայքարի համալիր ծրագիրն է՝ քիմիական եւ այլ վնասակար արտանետումների նվազեցում, կանաչ տարածքների ավելացում եւ այլն:

Օգտվելով այդ առիթից եւ իր նպատակներին ծառայեցնելով համաժողովի ընթացքում համաշխարհային ուշադրության կենտրոն դառնալու հնարավորությունից, Բաքուն, առանց ծածկելու իր բուն նպատակը, փորձելու է առաջ քշել օրակարգի իր սեփական հարցերը, որոնց թվում՝ Մեծ մետաքսի ճանապարհի վրա իբր հանգուցակետ եղած լինելու անվան տակ Չինաստանի հետ կապերը սերտացնելու եւ այդ քողի ներքո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հսկիչ կարգվելու հավակնությունը (թե ո՜ւր էին ազերիները, երբ պարսկական ու հայկական ոստաններով բանուկ գործում էր այդ ճանապարհը), ու երկրորդ՝ Մեծամորի ատոմակայանը փակելու իր պահանջը միջազգայնորեն ընդունելի դարձնելու ծրագիրը:

Առայժմ մեկ կողմ թողնելով Մետաքսի ճանապարհի խնդիրը, որը դադարեց ճանապարհ լինելուց, երբ տարածաշրջան ներխուժեցին մոնղոլ-թաթար հելուզակները, կենտրոնանանք երկրորդի՝ Հայկական ԱԷԿ-ի վրա:

COP 29 համաժողովից դեռ 8-9 ամիս առաջ Ալիեւի հրահանգով ոտքի են կանգնել ադրբեջանական այսպես կոչված էկոլոգիական միանգամից 40 կազմակերպություն, որոնք ՄԱԿ-ին եւ աշխարհի բոլոր պետություններին ուղղված դիմում են ստորագրել, պահանջելով Հայկական ԱԷԿ-ի փակումը, որը, գրել են նրանք, սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար: Պահանջ՝ որը մեր երկրի անկախության առաջին տարիներին անխոնջ կրկնում էր Թուրքիան, մինչեւ որ ռուսական Ռոսատոմ ընկերությունը միանգամից երկու ատոմակայան սարքելու պատվեր ստացավ Անկարայից… Նպատակը՝ ինչպես օրերս մասնագիտորեն բացատրեց մեր ընկերներից՝ էներգակիրների անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը. տնտեսապես թուլացնել եւ ադրբեջանական էներգակիրներից կախման մեջ դնել Հայաստանը:

Բարեբախտաբար չուշացավ ըմբերանիչ պատասխանը Մոսկվայից: Ռոսատոմի տնօրենն անձամբ, ինչպես հաղորդեց Արմենպրեսը, հակադարձեց ադրբեջանական կողմին եւ հաստատեց, որ Մեծամորի ատոմակայանը մշտապես գտնվում է Ռուսատոմի հսկողության եւ հոգատարության տակ, ինչպես նաեւ ՄԱԳԱԴԵ-ի վերահսկողության ներքո: Փակագծերը բացելով նա շեշտեց, որ Ռոսատոմի խնամքի տակ է գտնվում Հայկական ատոմակայանին վառելիք հայթայթելու եւ թափոնները  հեռացնելու պարտականությունը նաեւ:

Մասնավորապես կարեւոր էր թափոնների հեռացման ու փոխադրման խնդրի հստակեցումը Ռոսատոմի տնօրենի կողմից: Բանն այն է, որ ազերի «էկոլոգները» վերոհիշյալ իրենց դիմումի մեջ պարզապես ստախոսում էին պնդելով, որ հայերն Ատոմակայանի թափոնները գցում են… Արաքս գետ՝ միջուկային վարակի սպառնալիք ստեղծելով հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ժողովրդի համար:

Միով բանիվ ծանր փորձություն է սպասվում մեր երկրի համար: Ադրբեջանական հակահայ քարոզչության գագաթնակետն է լինելու Բաքվում կայանալիք COP 29 համաժողովը: Իսկ հայկական կողմից առայժմ չենք տեսնում որեւէ հակաքայլ՝ դիմագրավելու մեր երկրի ու ժողովրդի դեմ ուղղված վարկաբեկման արշավը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Ազգ» շաբաթաթերթ

  • Newsfeed
  • Close
Համախմբվենք Հայոց Անկախ Պետականության Լուսավոր Գաղափարի Շուրջ՝ Աստծո Օրհնությամբ Անկասելի Դարձնելու Մեր Ժողովրդի Ընթացքը Դեպի Նոր Հորիզոնները Մեր Լուսավոր Գալիքի

09-05-2024 | 13:40

Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի
Բագրատ Սրբազանի Առաջնորդած Երթը Շուտով Կլինի Երևանում

09-05-2024 | 13:22

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը շուտով կլինի Երևանում
Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Միաբաններն Այցելեցին «Հաղթանակ» Զբոսայգի. Ֆոտոշարք

09-05-2024 | 12:20

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի. Ֆոտոշարք
Փաշինյանի Ուղերձը՝ Մայիսի 9-Ի Առթիվ

09-05-2024 | 12:07

Փաշինյանի ուղերձը՝ մայիսի 9-ի առթիվ
Ե՞Րբ Հնարավոր Կլինի Խոսել Քաղաքականության Մասին

09-05-2024 | 11:54

Ե՞րբ հնարավոր կլինի խոսել քաղաքականության մասին
Բողոքի Ակցիաների Ընթացքում Առերևույթ Հանցավոր Արարքների Կատարման Համար Քրեական Հետապնդում Է Հարուցվել 16 Անձի Նկատմամբ. 9 Անձի Նկատմամբ Խափանման Միջոց Է Ընտրվել Կալանքը

09-05-2024 | 11:41

Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
Ռումինիայի Հայոց Թեմը Սատարում Է  «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը

08-05-2024 | 21:52

Ռումինիայի հայոց թեմը սատարում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Հավատում Ենք. Գուրգեն Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանին

08-05-2024 | 17:46

Հավատում ենք. Գուրգեն Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանին
Կարբիում Աղետալի Կարկուտ Է Եկել

08-05-2024 | 17:34

Կարբիում աղետալի կարկուտ է եկել
Հուլիսի 9-11-Ը Վաշինգտոնում Տեղի Կունենա Նատօ-Ի Գագաթնաժողովը

08-05-2024 | 15:52

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Երթը Շարժվել Է Դեպի Երևան

08-05-2024 | 14:52

Երթը շարժվել է դեպի Երևան
Զելենսկու Դեմ Մահափորձ Է Պատրաստվել

08-05-2024 | 13:55

Զելենսկու դեմ մահափորձ է պատրաստվել
Մոսկվայում Պուտինի Եւ Փաշինյանի Այսօրվա Հանդիպումը Անհրաժեշտ Ու Երկու Կողմերի Համար Սպասված Է. Պեսկով

08-05-2024 | 13:41

Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Առաջին Անգամ Լոռու Մարզում Սև Արագիլի Բույն Է Հայտնաբերվել

08-05-2024 | 09:36

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Յայտարարութիւն. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի

08-05-2024 | 00:33

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի

Related news

Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի

News

Calendar09-05-2024

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի. Ֆոտոշարք

News

Calendar09-05-2024

Փաշինյանի ուղերձը՝ մայիսի 9-ի առթիվ

Official news

Calendar09-05-2024

Ե՞րբ հնարավոր կլինի խոսել քաղաքականության մասին

News

Calendar09-05-2024

Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

News

Calendar09-05-2024

Ռումինիայի հայոց թեմը սատարում է  «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

News

Calendar08-05-2024