CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views160

Վախճանվել է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանը

Վախճանվել է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանը

Վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը։ Այս մասին հայտնում են Մատենադարանից:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում Գևորգ Տեր-Վարդանյանի ընտանիքի անդամներին, Մատենադարանի աշխատակիցներին, մտերիմներին։

Գևորգ Տեր-Վարդանյանը ծնվել է 1951 թ. հունվարի 9-ին Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 1968 թ. ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: 1968-1973 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության բաժնում, որն ավարտել է պատմաբան-աղբյուրագետի մասնագիտությամբ:

1974 թ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում, 1978 թ.՝ ավագ գիտաշխատող և գլխավոր ավանդապահ, 1992 թ.-ից՝ Ձեռագրագիտության բաժնի վարիչ և գլխավոր ավանդապահ: 1995-1998 թթ. զբաղեցրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը: 2016 թ. ստացել է Պատմական գիտությունների դոկտորի աստիճան:

Գևորգ Տեր-Վարդանյանը մեծ հեղինակություն էր հայ ձեռագրագիտության ասպարեզում, հայերեն ձեռագիր մատյանի բազմահմուտ և  քաջագիտակ մասնագետ։ Բացառիկ է նրա դերը՝ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի»  բազմահատորյակի կազմման և խմբագրման գործում։

Շուրջ 200 հոդվածների, ուսումնասիրությունների և մենագրությունների հեղինակ է: Զգալի է նաև նրա մանկավարժական վաստակը. տարիներ ի վեր դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև պատրաստել է ձեռագրագետներ Մաշտոցյան Մատենադարանում:

Միջազգային բազմաթիվ գիտաժողովների մասնակցած լինելու և այլալեզու իր հրապարակումների շնորհիվ Գևորգ Տեր-Վարդանյանը մեծ համբավ ունի նաև միջազգային հայագիտության մեջ։ Դրա վկայություններից մեկն այն է, որ Մխիթարյան միաբանության հրավերով տարիներ շարունակ պարբերական այցելություններով կատարել է Սուրբ Ղազարի մատենադարանի ձեռագրական նյութի մատենագիտական-ձեռագրագիտական մշակում:

Մեծ է նաև նրա վաստակը արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու գործում՝ ձեռագրական ցուցահանդեսների կազմակերպման ասպարեզում: Վերջինիս վկայականներից է 2008 թ. Ֆրանսիայի կառավարության հրամանագրով «Գրականության և արվեստների շքանշանով» պարգևատրելը՝ 2007 թ.-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Մատենադարանի մասնակցությամբ կայացած ցուցահանդեսների  համար:

2022 թ. մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության համար և թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Գևորգ Տեր-Վարդանյանը պարգևատրվել է ոսկե մեդալով:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ժամը 18։00-20։00»:

  • Newsfeed
  • Close
Այս Պայքարը Համայն Հայության Պայքարն Է Եւ Մի Օր Կդառնա Համահայկական Շարժում

06-05-2024 | 21:27

Այս պայքարը համայն հայության պայքարն է և մի օր կդառնա համահայկական շարժում
Ռուսները Լքել Են Արցախի Օդանավակայանը

06-05-2024 | 19:02

Ռուսները լքել են Արցախի օդանավակայանը
Արդեն 40 Սահմանային Սյուն Է Տեղադրվել

06-05-2024 | 18:59

Արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել
Զլմ-Ները Բոյկոտում Են Փաշինյանի Ասուլիսը

06-05-2024 | 18:00

ԶԼՄ-ները բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը
Կիրանցում Չափագրողները Սահմանազատում Են Իրականացնում

06-05-2024 | 17:56

Կիրանցում չափագրողները սահմանազատում են իրականացնում
Баку Вторгается И Во Внутреннюю Жизнь Армении

06-05-2024 | 15:53

БАКУ ВТОРГАЕТСЯ И ВО ВНУТРЕННЮЮ ЖИЗНЬ АРМЕНИИ
Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞Շը

06-05-2024 | 15:41

Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը
Ադրբեջանում Ամն Դեսպանն Այցելել Է Օկուպացված Շուշի Եւ Ֆիզուլի

06-05-2024 | 14:53

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի և Ֆիզուլի
Պետք Էր Ազգային, Գաղափարական, Հավատքի, Միասնական Նպատակների Շուրջ Համախմբող Առողջ Հոսանք, Շարժում, Եւ Դա Այժմ Տեղի Է Ունենում

06-05-2024 | 14:38

Պետք էր ազգային, գաղափարական, հավատքի, միասնական նպատակների շուրջ համախմբող առողջ հոսանք, շարժում, և դա այժմ տեղի է ունենում
Իսրայելը Որոշել Է Ռաֆահի Բնակիչներին Տարհանել Եւ Հարձակվել Քաղաքի Վրա

06-05-2024 | 13:36

Իսրայելը որոշել է Ռաֆահի բնակիչներին տարհանել և հարձակվել քաղաքի վրա
Փաշինյանը Չի Մսնակցի Պուտինի Երդմնակալությանը

06-05-2024 | 12:28

Փաշինյանը չի մսնակցի Պուտինի երդմնակալությանը
Այլևս Անհնար Է Հանդուրժել Իրենց Օրինական Իրավունքների Համար Պայքարող Քաղաքացիների Պահանջների Ոտնահարումը

06-05-2024 | 11:52

Այլևս անհնար է հանդուրժել իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիների պահանջների ոտնահարումը
Ցյուրիխի Հայ Ակադեմիկանների Միությունն Իր Լիակատար Աջակցությունն Է Հայտնում «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը

06-05-2024 | 11:44

Ցյուրիխի հայ ակադեմիկանների միությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Կիրանցում Ականազերծող Զինվորն Ականի Պայթյունից Վիրավորվել Է

06-05-2024 | 11:14

Կիրանցում ականազերծող զինվորն ականի պայթյունից վիրավորվել է
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի Եպիսկոպոսին

05-05-2024 | 19:15

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին

Related news

Այս պայքարը համայն հայության պայքարն է և մի օր կդառնա համահայկական շարժում

News

Calendar06-05-2024

Ռուսները լքել են Արցախի օդանավակայանը

Տարածաշրջանային լուրեր

Calendar06-05-2024

Արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել

Տարածաշրջանային լուրեր

Calendar06-05-2024

ԶԼՄ-ները բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը

News

Calendar06-05-2024

Կիրանցում չափագրողները սահմանազատում են իրականացնում

News

Calendar06-05-2024

БАКУ ВТОРГАЕТСЯ И ВО ВНУТРЕННЮЮ ЖИЗНЬ АРМЕНИИ

Տարածաշրջանային լուրեր

Calendar06-05-2024

Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը

News

Calendar06-05-2024

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի և Ֆիզուլի

Տարածաշրջանային լուրեր

Calendar06-05-2024