• Search Search
×
Views399

«Մոռացված մեղեդի»․ բացվել է գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը

«Մոռացված մեղեդի»․ բացվել է գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը

«Թեքեյան» կենտրոնում բացվեղ գեղանկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Մելքոն Հովհաննիսյանի «Մոռացված մեղեդի» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցադրության են ներկայացվել գեղանկարիչ տարբեր տարիների շուրջ 40 ստեղծագործություն։

Ի դեպ, նույնանուն խորագրով շարքի համար Մելքոն Հովհաննիսյանն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին գեղանկարիչներ, արվեստաբաններ, արվեստասեր հյուրեր։

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակակիր Արա Հակոբյանը շնորհավորեց գեղանկարչին ցուցադրության առթիվ, մաղթեց արգասաբեր ստեղծագործական ուղի։ Պրոֆեսոր Հակոբյանը կարևորեց գեղանկարչի ստացած մասնագիտական կրթությունը և վստահեցրեց՝ դրա արդյունքը հենց այս ցուցադրությունն է, որում կավճամատիտի նուրբ քողի տակ նշմարվում է երազկոտ նկարչի կերպարը և այն աշխարհը, որին յուրաքանչյուրը կուզեր ներթափանցեր։

Գույների համադրված խաղ, եթե փոքր ինչ աղոտ, ուրեմն՝ միտումնավոր, որպեսզի հատկապես հերոսուհին՝ կինը, ավելի առեղծվածային ու խորհրդավոր լինի, ինչպես երազանքը։ Բայց նրա կերպարներն  իրական են, եթե անգամ իրենց կեցվածքով ուշ միջնադար են հիշեցնում, իսկ բնաշխարհը, ծաղիկները մեր իմացած բնաշխարհի ու ծաղիկների գեղարվստական հայելին չեն, այլ նորից... խորհրդավոր ու առեղծվածային։

«Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը խոսեց արվեստագետի կոչման և առաքելության մասին և հավելեց՝ նկարիչները կարծես առաքյալներ լինեն, որ գալիս են աշխարհն էլ ավելի լավը դարձնելու համար։ Նա բարձր գնահատեց Մելքոն Հովհաննիսյանը արվեստը՝ նուրբ դեղինի և բոսոր կարմիրի աշխարհը, որը դիտողի սիրտը լցնում է ջերմությամբ և և սիրով։

Գեղանկարչի աշխարհում գույների ծով է, բայց այդ աշխարհը փխրուն է ու խոցելի։ Մելքոն Հովհաննիսյանը քովիդի ու պատերազմի ժամանակ  նկարակալին ու ներկապնակին համարյա չի դիպել, բայց հետո իր մեջ ուժ է գտել, որը իրականությանը հաղթելու միջոց է  ու սկսել է ստեղծագործել։ Գեղանկարիչը հմտությունները զարգացնելու, յուղաներկ-պաստել անցումներն ավելի հմտացնելու նպատակ ունի։

Մելքոն Հովհաննիսյանի աշխատանքները նախկինում էլ բարձր են գնահատվել՝ ներկայացվելով միջազգային սիմպոզիումներում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Լիբանանի ցուցահանդեսներին։ Մելքոն Հովհաննիսյանը նաև գրաֆիկական, գոբելեն աշխատաքնների հեղինակ է, զբաղվում է  նաև քանդակագործությամբ։

Գեղանկարիչը շնորհակալություն հայտնեց ցուցադրությունը կազմակերպելու համար, 

«Թեքեյան» կենտրոնում ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը։ Արվեստասեր հանրությանը հրավիրում ենք հաղորդակցվելու գեղանկարչի գունային աշխարհին։

  • Newsfeed
  • Close
Պաշտպանության Ոլորտում Համագործակցության Շրջանակում Ամն Հրահանգիչների Խումբն Այցելել Է Հայաստան

12-05-2024 | 18:42

Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան
Մեր Տնտեսությունը  «Ոսկու Տենդի» Մեջ Է

12-05-2024 | 16:09

Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է
Անձրևները Դեռ Կշարունակվեն

12-05-2024 | 14:48

Անձրևները դեռ կշարունակվեն
Ուկրաինան Հարվածել Է Բելգորոդին

12-05-2024 | 14:25

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին
Հնագետները Հայտնաբերել Են Ալեքսանդր Մակեդոնացու Լոգասենյակը

12-05-2024 | 10:38

Հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու լոգասենյակը
Դուբայի Մոտ Հայտնաբերել Են 1600-Ամյա Բնակավայրերի Ավերակներ Եւ Արամեերեն Գիր Ունեցող Անոթներ

12-05-2024 | 10:17

Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ
Եվրոպական Երկրների Ղեկավարները Մեծացնում Են Լարվածությունն Ուկրաինայի Շուրջ. Պեսկով

12-05-2024 | 07:56

Եվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ. Պեսկով
Դիմում Եմ Սփյուռքին. Համախմբվեք, Այս Շարժումը Դարձրեք Համազգային

11-05-2024 | 20:26

Դիմում եմ Սփյուռքին. համախմբվեք, այս շարժումը դարձրեք համազգային
Ադրբեջանցիները Հիմնահատակ Ոչնչացրել Են Բերձորի Սբ. Համբարձում Եկեղեցին

11-05-2024 | 17:39

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
«Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժումը Կոչ Է Արել Նիկոլյանին Դադարեցնել Արդեն 20 Օր Տևող Հացադուլը

11-05-2024 | 14:42

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը
Մենք Սատար Կը Հանդիսանանք Այդ Նպատակին Եւ Նեցուկ Պիտի Կանգնինք Անոր Իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան

11-05-2024 | 11:54

Մենք սատար կը հանդիսանանք այդ նպատակին եւ նեցուկ պիտի կանգնինք անոր իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան
«Արամ Խաչատրյան» Հիմնադրամը Եւ Խաչատրյանի Միջազգային Փառատոնը Կներկայացվեն Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի Գագաթնաժողովին

11-05-2024 | 11:41

«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Ֆրանսիան Իսրայելին Կոչ Է Անում Դադարեցնել Ռաֆահում Գործողությունը

11-05-2024 | 11:35

Ֆրանսիան Իսրայելին կոչ է անում դադարեցնել Ռաֆահում գործողությունը
Ադրբեջանը Շարունակում Է Սպառնալիք Լինել Հայերի Համար. Լուիս Մորենո Օկամպո, Politico

11-05-2024 | 10:49

Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել հայերի համար. Լուիս Մորենո Օկամպո, Politico
Լրագրողների Գործառույթն Ուրիշ Է

11-05-2024 | 10:32

Լրագրողների գործառույթն ուրիշ է

Related news

Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Official news

Calendar12-05-2024

Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է

News

Calendar12-05-2024

Անձրևները դեռ կշարունակվեն

News

Calendar12-05-2024

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին

International news

Calendar12-05-2024

Հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու լոգասենյակը

Regional news

Calendar12-05-2024

Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ

Regional news

Calendar12-05-2024

Եվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ. Պեսկով

International news

Calendar12-05-2024