• Search Search
×
Views55

Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու տարածքում կրկին ականազերծման աշխատանքներ են կատարվում. «Առավոտ»

Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու տարածքում կրկին ականազերծման աշխատանքներ են կատարվում. «Առավոտ»

Զինվորականները Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու տարածքում կրկին ականազերծման աշխատանքներ են կատարում։ Եկեղեցին, այդպիսով, փաստացի հայտնվելու է թշնամու տարածքում։ Ականազերծման աշխատանքներ կատարողները պարզաբանում են, որ դա արվում է տեղացիների անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի մարդիկ ականների վրա չպայթեն։ Մի խումբ քաղաքացիներ որոշեցին թույլ չտալ, այդ աշխատանքներն իրականացվեն։
 Իսկ ոստիկաններն ու զինվորականները լրագրողներին փորձում էին արգելել տեսանկարահանումներ իրականացնել։ Իրավիճակը բավականին լարված է, մարդիկ վրդովված են, փորձում են դիմադրություն ցույց տալ, ժամանակ առ ժամանակ լեզվակռվի են բռնվում ոստիկանների ու զինվորականների, ականազերծման աշխատանքները վերահսկողների հետ՝ կոչ անելով դիմակները հանել․ «Կարող է՞ դուք հայ չեք»։ «Ես ուզում եմ գնամ՝ էդ ականների վրա պայթեմ, բայց չտեսնեմ, որ եկեղեցին կորցնում ենք»,- տեղում ծառայություն իրականացնող քաղաքացիական հագուստով, մայորի կոչումով ոստիկանի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ նկատելով, որ ոստիկանները, փաստորեն, կարող են թույլ տալ, որ «թուրքը եկեղեցին պղծի»։

Փոխհամաձայնություն ձեռք բերվեց՝ 20 րոպեի ընթացքում զեկուցել վերադասությանը եւ պատասխան ստանալ՝ ականազերծման աշխատանքների շարունակման հետ կապված։ Հիշեցնենք, Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ, մարդիկ գիշերել են փողոցում։ Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է սպասվում, մարդիկ ակնկալում են իրենց հուզող հարցերի պատասխանները նրանից ստանալ։ Տավուշի մարզ մտնող ճանապարհներին խիստ հսկողություն է իրականացվում ոստիկանական ուժերի կողմից։ Ի դեպ, ուրբաթ օրը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այցելելու է Տավուշի մարզ, տեղում լսի ոսկեպարցիներին, բաղանիսցիներին եւ կիրանցիներին։ Սակայն, իշխանական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ, այլ պայմանավորվածություն է եղել այն մասին, որ այդ վարչական շրջանների ղեկավարները կառավարությունում պետք է փոխվարչապետին հանդիպեն։
 Նաեւ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ ստեղծելու մասին։
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի պնդմամբ, այս ամենն արվում է՝ ապօրինի գործընթացը լեգիտիմացնելու համար, քանի որ սահմանազատման-սահմանագծման գործընթացը չի ապահովվում։ Նա կարծում է, որ վարչական լծակների, բռնաճնշումների միջոցով տեղացիներին ներգրավում են գործընթացում, որպեսզի հայտարարեն՝ մարդիկ կողմ են․ «Ո՞ր մի գյուղապետին ուզենան վախեցնել ու չվախեցնեն»։ 
Նա համայնքապետերին կոչ է անում՝ հանել վախը մեջներից հանել, չենթարկվել իշխանության ճնշումներին, քանի որ ապօրինի գործողությունների համար պատասխան են տալու, իշխանությունն էլ զուտ հանցակիցների շրջանակն է մեծացնում՝ բոլորին իրար դեմ հանելով։ «Սուտը՝ ստի ետեւից․ երեկ Կիրանցում ասում էին՝ թյուրիմացություն է ականազերծման աշխատանքը, այսօր էլ սադրում են, ասում են՝ մարդիկ ականի վրա կպայթեն։ Հասկանում ե՞ք ինչ հայրենադավության հետ գործ ունենք։ 
Այս ականները դրված են նրա համար, որ դիվերսիոն խմբերը չներթափանցեն այս գյուղերը, հիմա, բոլոր կածաններն ու ուղիները բացում ենք, որպեսզի ադրբեջանցիներին հրավիրենք եկեղեցի, որպեսզի եկեղեցին սարքեն մզկիթ»,- ասաց նա՝ վրդովվելով՝ «Սա չորս գյուղերի խնդիր չէ, ՀՀ-ի խնդիր է, ո՞ւր է մեր ժողովրդի իմունիտետը»։

«Առավոտ»
 

  • Newsfeed
  • Close
Չաբահար Նավահանգստից Օգտվելու Հարցում Հնդկաստանը Սպասում Է Հայկական Կողմի Հստակ Առաջարկներին․ Դեսպան

17-05-2024 | 20:31

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան
Հայաստանի Ժուռնալիստների Միության Ահազանգն Իրավապահներին, Միջազգային Կառույցներին, Կոչը՝ Լրագրողներին

17-05-2024 | 15:08

Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին
Կանադահայոց Թեմը Հաղորդագրություն Է Տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում Պաշտոնավարելու Տարիների Վերաբերյալ

17-05-2024 | 13:04

Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
Թող Իրենց Հունաստանները Ցույց Տան, Որ Մեր Հաշվին, Իրենց Բառերով Ասած, Տժժում Են. Սրբազանն՝ Իր Լուսանկարը Տարածողներին

17-05-2024 | 12:49

Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են. Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
Հռոմի Պապը Մտադիր Է Այցելել Թուրքիա՝ Նշելու Նիկեայի Առաջին Տիեզերական Ժողովի 1700-Ամյակը

17-05-2024 | 12:33

Հռոմի Պապը մտադիր է այցելել Թուրքիա՝ նշելու Նիկեայի Առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը
Ռուբեն Վարդանյանի Ընտանիքը Կոչ Է Անում Միջազգային Հանրությանը՝ Պահանջել Վարդանյանի Եւ Մյուս 22 Հայ Բանտարկյալների Անվերապահ Ազատ Արձակումը

17-05-2024 | 12:22

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Հայ Շախմատիստները Ոչ-Ոքի Են Գրանցել Շարժայի Միջազգային Մրցաշարի 3-Րդ Տուրում

17-05-2024 | 11:12

Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում
«Ռսի Շպիոն (Ստրուկ)» Թեման Մաշվում Է

17-05-2024 | 10:57

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է
Լեհաստանում Հայտնաբերվել Է 18-Րդ Դարի Տխրահռչակ Խարդախի Գանձը

17-05-2024 | 09:57

Լեհաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի տխրահռչակ խարդախի գանձը
Ավստրալիայի Թանգարաններից Մեկում Վնասել Են 100-Ամյա Չինական Ծիսական Վիշապը

17-05-2024 | 09:35

Ավստրալիայի թանգարաններից մեկում վնասել են 100-ամյա չինական ծիսական վիշապը
Հայտնաբերել Են Կերպարվեստի Հնագույն Նմուշներից Մեկը

17-05-2024 | 09:32

Հայտնաբերել են կերպարվեստի հնագույն նմուշներից մեկը
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Related news

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

International news

Calendar17-05-2024

Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին

News

Calendar17-05-2024

Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ

News

Calendar17-05-2024

Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին, իրենց բառերով ասած, տժժում են. Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին

News

Calendar17-05-2024

Հռոմի Պապը մտադիր է այցելել Թուրքիա՝ նշելու Նիկեայի Առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը

International news

Calendar17-05-2024

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը

News

Calendar17-05-2024

Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում

News

Calendar17-05-2024

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է

News

Calendar17-05-2024