04-05-2024 | 10:51
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հայտարարվել է մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող։ Ընտրությունների համապատասխան վերջնական արդյունքները հայտնել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի (ԿԸՀ) ղեկավար Ահմեթ Էները։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Հանձնաժողովը քննարկել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ստացված առարկությունները։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքներն ուղարկվել են պաշտոնական թերթում հրապարակման։ Արդյունքների համաձայն՝ Էրդողանը հավաքել է 52,18 տոկոս և ճանաչվել Թուրքիայի Հանրապետության ընտրված նախագահ»,- ասել է Էները։
Ընդհանուր առմամբ ընտրությւոններում քվեարկել է 54,02 մլն ընտրող։ Էրդողանը ստացել է 27,83 միլիոն ձայնը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 25,5 միլիոն։