CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров305

Պահպանել, Պահել, Մշակել և Նոր Ծիլեր Աճեցնել Ազգային Ինքնութիւն Սնուցանելով Համայնքին Զաւակներուն. Պուէնոս Այրէսի Թէքէեան Կեդրոնը Բացաւ Իր Դռները

Պահպանել, Պահել, Մշակել և Նոր Ծիլեր Աճեցնել Ազգային Ինքնութիւն Սնուցանելով Համայնքին Զաւակներուն. Պուէնոս Այրէսի Թէքէեան Կեդրոնը Բացաւ Իր Դռները

Մեր վերջին թիւով հաղորդած էինք Պուէնոս Այրէսի մէջ արդիական տեսքով ու հնարաւորութիւններով վերակառուցուած Թէքէեան Կեդրոնի բացման մասին:

Իր պատկանած Միութեան անուան յարիր, սոյն՝ արդիական հնարաւորութիւններով օժտուած վերանորոգուած կեդրոնը, շնորհիւ անոր դերին տեսիլքը ունեցող Նահապետեան ընտանիքին մեծ ջանքերուն, այսուհետեւ պատրաստ է ընդունելու աւելի եւս շողշողուն մշակութային միջոցառումներ: Ան բաց է արժանթինահայ ամբողջ համայնքին առջեւ, ծառայել շարունակելու համար հայ մշակոյթին՝  պահպանելով ու պահելով մեր արժէքները, մշակելով և նոր ծիլեր աճեցնելով համայնքին զաւակներուն հոգիներուն մէջ, ազգային ինքնութեան շարունակական սնուցման միջոցաւ:

Արժանթինի մէջ, Հայ առաքելական եկեղեցւոյ առաջնորդական տեղապահ Դոկտ.. Արէն Սրբազան Շահէնեանը, Գերշ. Տէր Գիսակ Արք. Մուրատեանի եւ արժանապատիւ հայրեր՝ Եղիշէ Նաարեանի, Մեսրոպ Նազարեանի եւ Տրդատ Օհանեանի հետ միասին կատարեցին Թէքէեան մշակութային կեդրոնին մէջ տեղադրուած նոր վերելակի օրհնութեան կարգը:

Այնուհետև տեղի է ունեցաւ Հարաւային Ամերիկայի Թէքէեան Մշակութային Միութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան բազմավաստակ ղեկավար եւ մեծ բարերար մեծ բարերար Նահապետ Նահապետեանին ի պատիւ յուշատախտակին բացումը:

Խօսք առին Արժանթինի մէջ Հայաստանի դեսպան պարոն Վիրապեանը, Սրբազան Արէն Շահէնեանը եւ այս առիթով հիւրաբար յատուկ Պուէնոս Այրէս գտնուող՝ ԹՄՄ Ամերիկայի եւ Գանատայի Կեդրոնական Վարչութեան ատենապետ՝ ընկ. Երուանդ Ազատեանը:

Այս առիթով, ընկեր Ազատեանը սոյն ազգօգուտ ծրագիրը իրագործող  ընկ. Սերխիօ Նահապետեանին շնորհեց Միութեան խորհրդանշական մետալը ի պատիւ արժանթինահայ համայնքին մէջ ունեցած վաստակին եւ հայկական աւանդին պահպանման համար:

Այս առիթով ընկ. Սերխիօ Նահապետեան խօսք առնելով շնորհակալութիւն յայտնեց ներկաներուն եւ իր գործակիցներուն: Ան վեր առաւ սոյն արդիական շէնքին իրագործման մէջ մեծ աւանդ ունեցող ընկ.հի  Սուսանա Տէր Կարապետեանին ջանքերուն կարեւորութիւնը:

Ընկ. Նահապետեան յոյս յայտնեց, որ վերանորոգուած Թէքէեան կեդրոնը արժանթինահայ համայնքին ակնկալութիւնները կ՛արդարացնէ: Ան շեշտեց, որ արդիական այս կեդրոնը  նոր եռանդով և ուժով պիտի վերսկսի մշակութային և հասարակական գործունէութիւն։

Ապա ընկ. Սերխիօ Նահապետեան երախտապարտութիւն յայնեց  նկարիչներ՝ Ալեխանտրօ Աւագեանին, Միրդա Քիրպասեանին և Կլատիս Աբգարեանին, որոնք սիրով տրամադրած էին իրենց արժէքաւոր աշխատանքները՝ ցուցադրուելու համար կեդրոնին վերաբացման առիթով։

Ան յատուկ շնորհակալութիւն յայտնեց պարոն Խորխէ Սարաֆեանին, որ այս նախագիծին իրագործման աշխատանքներուն բծախնդիր հետապնդողներէն էր:

Աւարտին ընկեր Նահապետեան խօսքը ուղղելով բազմաշերտ ներկաներուն ըսաւ, որ Թէքէեան Կեդրոնը ձեր տունն է եւ դուք միշտ ողջունելի էք այստեղ:

«Զարթօնք» օրաթերթ

  • Лента
  • Close
Մահացել Է Սահակ Սահակյանը

27-04-2024 | 22:50

Մահացել է Սահակ Սահակյանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Բրազիլական Զլմ-Երի Ներկայացուցիչներին

27-04-2024 | 21:04

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին
Մոսկվան Մտադիր Է Ոչ Բարեկամ Երկրներից Օտարերկրյա Անձանց Գույքն Ու Ակտիվները Բռնագրավել

27-04-2024 | 15:11

Մոսկվան մտադիր է ոչ բարեկամ երկրներից օտարերկրյա անձանց գույքն ու ակտիվները բռնագրավել
Բելգիան Ուկրաինային  F-16-Ներ Կտրամադրի

27-04-2024 | 12:59

Բելգիան Ուկրաինային F-16-ներ կտրամադրի
Որտե՞Ղ Է Թաղվել Պլատոնը

27-04-2024 | 12:07

Որտե՞ղ է թաղվել Պլատոնը
Տորնադոն Հարվածել Են Ամն Միջին Արևմուտքին. Հարյուրավոր Շենքեր Ավերվել Եւ Վնասվել Են, Կան Զոհեր

27-04-2024 | 12:02

Տորնադոն հարվածել են ԱՄՆ Միջին Արևմուտքին. հարյուրավոր շենքեր ավերվել և վնասվել են, կան զոհեր
Հհ Զինված  Ուժերին Քաղաքական Գործընթացների Մեջ Ներքաշելու Ցանկացած Փորձ Կարժանանա Իրավական Գնահատականի․ Հհ Պն

27-04-2024 | 10:20

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՀՀ ՊՆ
Հհ-Ն Ստացել Է Խաղաղության Պայմանագրի Նախագծի Վերաբերյալ Ադրբեջանական Կողմի Առաջարկները. Ագն

26-04-2024 | 21:57

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Այսօր Չեռնոբիլի Աղետի 38-Րդ Տարելիցն Է

26-04-2024 | 21:55

Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է
Ակնկալում Եմ, Որ Երկու Կողմերն Էլ Կցուցաբերեն Անհրաժեշտ Կառուցողականություն. Շոլց

26-04-2024 | 15:39

Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն. Շոլց
Եկեք Անկեղծ Լինենք. Նատօ-Ն Ուկրաինային Չի Տրամադրել Խոստացած Օգնությունը. Ստոլտենբերգ

26-04-2024 | 10:45

Եկեք անկեղծ լինենք. ՆԱՏՕ-ն Ուկրաինային չի տրամադրել խոստացած օգնությունը. Ստոլտենբերգ
Կայսերական Պինգվինները Կարող Են Անհետանալ, Եթե Անտարկտիդան Շարունակի Հալվել

26-04-2024 | 10:39

Կայսերական պինգվինները կարող են անհետանալ, եթե Անտարկտիդան շարունակի հալվել
Թեյա Նախամոլորակը Կարող Էր Բախվել Երկրին Յուպիտերի Ազդեցության Պատճառով. Science

26-04-2024 | 10:32

Թեյա նախամոլորակը կարող էր բախվել Երկրին Յուպիտերի ազդեցության պատճառով. Science
Գրենլանդիայում Երկրի Մագնիսական Դաշտի Հնագույն Հետքեր Են Հայտնաբերվել

26-04-2024 | 10:29

Գրենլանդիայում Երկրի մագնիսական դաշտի հնագույն հետքեր են հայտնաբերվել
Չարլզ 3-Րդի Մահվան Դեպքում Մշակված Ծրագիրը Պարբերաբար Թարմացվում Է. Daily Beast

26-04-2024 | 10:26

Չարլզ 3-րդի մահվան դեպքում մշակված ծրագիրը պարբերաբար թարմացվում է. Daily Beast

Похожие новости

Մահացել է Սահակ Սահակյանը

Новости

Calendar27-04-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Новости

Calendar27-04-2024

Մոսկվան մտադիր է ոչ բարեկամ երկրներից օտարերկրյա անձանց գույքն ու ակտիվները բռնագրավել

Международные новости

Calendar27-04-2024

Բելգիան Ուկրաինային  F-16-ներ կտրամադրի

Международные новости

Calendar27-04-2024

Որտե՞ղ է թաղվել Պլատոնը

Новости

Calendar27-04-2024

Տորնադոն հարվածել են ԱՄՆ Միջին Արևմուտքին. հարյուրավոր շենքեր ավերվել և վնասվել են, կան զոհեր

Новости

Calendar27-04-2024

ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՀՀ ՊՆ

Новости

Calendar27-04-2024

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ

Новости

Calendar26-04-2024