CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×

Տոհմագրության ծառայություն

15 December, 202215 December, 2022
Տոհմագրության ծառայություն

Հարգելի՜ այցելու,
Կայքի միջոցով կարող եք դիմել տոհմագրության ծառայություն ստանալու համար, ինչը նախատեսում է տոհմագրական նյութերի հավաքագրում և տրամադրում հետևյալ եղանակով․ 
Տեղեկանք՝ տոհմի մասին ընդհանուր ծանոթագրությամբ և տեղեկություններով, (ծնունդ, մահ, ամուսնություն և այլն)
Տեղեկանք՝ տոհմի մասին ընդհանուր ծանոթագրությամբ և տեղեկություններով, դրանց հիմքերը՝ սկանավորված, նաև՝ թարգմանությամբ (ծառայության կատարման ընթացքը՝ 1 ամիս),
Տեղեկանք՝ տոհմի մասին ընդհանուր ծանոթագրությամբ և տեղեկություններով, դրանց հիմքերը՝ սկանավորված և թարգմանությամբ, տոհմագրության սխեմա՝ էլեկտրոնային ձևաչափով (ծառայության կատարման ընթացքը՝ 1-2 ամիս), 
Էլեկտրոնային ալբոմ, որում ներկայացվում է տոհմի պատմությունը՝ բացատրություններով, պատմություններով, մեջբերումներով, փաստաթղթերով, աղբյուրներով (ծառայության կատարման ընթացքը՝ 2-3 ամիս)

Կարևոր է իմանալ՝ տեղեկանքները չունեն իրավաբանական ուժ։ Դրանք տրվում են «Հայաստանի Թեքեյան մշակութային միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ արխիվային մեծ փորձ ունեցող արխիվարիուսների արխիվագիտական աշխատանքների հիման վրա։
Տոհմագրության վերաբերյալ ուսումնասիրությունները կատարվում են տարբեր արխիվներում
•    Հայաստանի ազգային արխիվ,
•    Արցախի պետական արխիվ
•    ՌԴ-ի պետական արխիվ
•    Վրաստանի ազգային արխիվ
•    Արտասահմանյան արխիվներ, որոնք թույլատրելի են ուսումնասիրությունների համար

Տոհմագրության ծառայության կատարման ժամանակը կախված է նյութի և աշխատանքի ծավալից։

Ուսումնասիրությունները կատարվում են 19-րդ դարից սկսած՝ ծննդականների, չափաբերական մատյանների, մարդահամարների, չափաբերականների, ինչպես նաև կտակների հիման վրա։ Դրանցով հնարավոր է պարզել անձի/անձանց կենսագրական տվյալներ, ուսման, աշխատանքի, ռեպրեսիայի ենթարկված լինելու, Երևանի, Գյումրու, Էջմիածնի մանկատների որբերի վերաբերյալ տեղեկություններ և այլն։

Ծառայությունից օգտվելու համար պետք է լրացնել անձի վերաբերյալ առավելագույն տվյալներ՝ 
•    անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, ծննդավայր
•    կնոջ կամ ամուսնու մասին տեղեկություններ՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, 
•    ընդհանուր տեղեկություններ (յուրաքանչյուր տվյալ կարող է օգնել արխիվային աշխատանքի առավել ճշգրիտ իրականացման համար)
•    այլ տեղեկատվություն (նույնիսկ՝ բանավոր հիշողությունների մասին նշումներ)

►Տոհմագրության ծառայության համար կարող են դիմել ինչպես Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում ապրած հայեր, այնպես էլ 1836 թվականից հետո Հայաստանում բնակություն հաստատած ռուսներ, ասորիներ, հրեաներ, եզդիներ, մոլոկաններ։

Տոհմագրական ծառայություն ստանալու համար գրեք [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զնագահարեք  +374(10) 552 632, +374(10) 570 283։