About the Winner
Ծնվել է 1955 թ․ ապրիլի 12-ին։ 1961-1972 թվականներին սովորել է Գորիս քաղաքի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևան և ավարտել թիվ 19 միջնակարգ դպրոցը։ 1972-1977 թթ․ ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1977-1981 թթ. ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1983 թվականինին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 2000 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։
Արամ Սիմոնյանը հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։ Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին։
2012 թվականին Արամ Սիմոնյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին։