CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Stepan Poghosyan

Stepan Poghosyan

historian

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Ծնվել է 1932 թվականին Թալինի շrջանի Ահագչի գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1963-1967թթ. եղել է ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղարը։ 1967-1970թթ. աշխատել է որպես Արարատի կուսշրջկոմի առաջին քարտուղար։

1970-1988թթ.՝ Ռադիոհեռուստապետկոմի նախագահ:

Պատմագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների, գրքերի, հոդվածների եւ ակնարկների հեղինակ է, որոնց թիվն անցնում է հարյուրից:

Ս.Պողոսյանի գրչին են պատկանում. «Ինձ բահ տվեք», «Գեւորգ Չաուշ», «Քրդերը եւ հայկական հարցը», «Սեւ ծովից Վանա ծով», «Արեւմտահայություննը ցեղասպանության շեմին», «Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմություն», «Սասունցիներ», «Հայոց ցեղասպանության պատմություն» եռահատոր աշխատությունները եւ բազմաթիվ այլ գրքեր։

Անվանի պատմաբան, պետական, քաղաքական գործչի երկարամյա գործունեության եւ կատարած գիտական հսկայածավալ աշխատանքի գնահատականը այն բազմաթիվ պարգեւներն ու կոչումներն են, որոնց արժանացել է նա տարիների ընթացքում:

2010 թվականին Ստեփան Պողոսյանը պարգեւատրվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով: Նույն թվականին անվանի գիտնականը «Հայոց ցեղասպանության պատմություն» եռահատոր աշխատությունն արժանացել է ԹՄՄ «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին:
 

Materials