About the Winner
Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը ծնվել է 1942 թ․ հունվարի 16-ին։
1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1975-1984 թվականներին եղել է ԵՊԻ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986-1987 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության փոխնախարար, 1987-1988 թվականներին՝ ՀՊՄԻ ռեկտոր, 1988-1990 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարարի առաջին տեղակալ, 1993-1999 թվականներին՝ ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1994-1999 թվականներին՝ միաժամանակ՝ պրոռեկտոր։ 1999-2001 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար, 2002 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2004 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։
Աշխատանքները վերաբերում են ցածր չափայնության կիսահաղորդչային համակարգերի ֆիզիկայի և պինդ մարմնի ոչ գծային օպտիկայի խնդիրներին։ Կարևոր արդյունքներ Է ստացել տարածականորեն սահմանափակ համակարգերում տարբեր քվազիմասնիկային համակարգերի (Էքսիտոն, երկէքսիտոն և այլն) էներգիայի սպեկտրների ուսումնասիրման բնագավառում։ Զարգացրել է ֆոնոնային ենթահամակարգի և խառնուկային վիճակների հետ ռեզոնանսային լազերային ճառագայթման փոխազդեցության տեսությունը։
Արժանացել է մի շարք պարգևների։
2022 թ․ Էդուարդ Ղազարյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին։