CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Haykashen Uzunyan

Haykashen Uzunyan

public figure

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Ծնվել է Ադանայում 1920 թվականի հոկտեմբերի 20-ին: 1933-1938թթ. ուսանել է Մելքոնյան կրթական վարժարանում:

1947 թվականին ավարտել է Բեյրութի Սրբ. Ժոսեֆի ֆրանսիական համալսարանը եւ ստացել ինժեներ-շինարարի մասնագիտություն:

Բեյրութում իր համախոհ ռամկավար ընկերների հետ 1947 թվականին հիմնադրել է Թեքեյան մշակութային միությունը: 1953թ. ընտանիքով` կնոջ եւ դստեր՝ Թալինի հետ տեղափոխվել է Ադիս Աբեբա։ Հայկաշեն Ուզունյանը սփյուռքահայ ականավոր հասարակական-քաղաքական գործիչ էր, հարյուրավոր հոդվածների եւ մի շարք գրքերի հեղինակ։

Շուրջ 50 տարի եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության հեղինակավոր ղեկավարներից։ 1966 թվականից ի վեր հայ գիր ու գրականության լավագույն մշակներին շնորհվում է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակը: Անցած տարիներին նրա անվան մrցանակին են արժանացել Հայաստանի եւ Սփյուռքի մեր լավագույն մտավորականները:

Որպես նշանավոր հասարակական գործիչ` Հայկաշեն Ուզունյանը արժանացել է Հայաստանի հանրապետության պետական պարգեւների, Մայր Աթոռ ս. Էջմիածնի, ս. «Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանի եւ «Ալեք Մանուկյան» պատվավոր մրցանակի:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգեւ` «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով Հայկաշեն Ուզունյանը պարգեւատրվել է 2006 թվականին։
 

Materials