28-07-2023
About the Winner
Ծնվել է 1941 թվականին Լիբանանում: Նախնական կրթությունն ստացել է Բեյրութի վիեննական Մխիթարյանների դպրոցում, միջնակարգը` ՀԲԸ Միավթյան Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, բարձրագույնը` Հայկազյան քոլեջում` (այժմ` Համալսարանի ընդհանուր պատմության եւ մանկավարժության գծով: Եղել է նույն համալսարանի գրադարանի վարիչը, միաժամանակ դասախոսել է: Խմբագրել եւ խմբագրական աշխատանքներ է կատարել «Հայկազեան հայագիտական հանդէսում», «Ներսիսեան հայագիտական տարեգրքում», «Հասկ» հայագիտական տարեգրքում, «Երիտասարդ հայ» երկշաբաթաթերթում, ՀԲԸՄ «Խօսնակ» եւ ԹՄՄ «Շիրակ» ամսագրերում: 2005 թ. խմբագրում եւ հրատարակում է «Կամար» գրական հանդեսը։
Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ թե՛ վերոհիշյալ եւ թե՛ «Նայիրի», «Սփիւռք», «Զարթոնք», «Արարատ» պարբերականներում:
Հրատարակել է մի շարք մենագրություններ. «Հայ մամուլի հավաքածու», «Ռամկավար Ազատական մամուլը», «Հայ նոր պարբերական մամուլը. 19671981», «Լիբանանահայ Տպագրութիւնը պատերազմի տարիներուն. 1975-1984», «Բանասիրական որոնումներ», «Գրական որոնումներ»: Եղել է ՀԲԸ Միության ՀԵ Ընկերակցության վարչության, ՀԲԸ Միության Լիբանանի կvթական հանձնաժողովի ատենադպիրը, ՀԲԸ Միության Հովակիմյան-Մանուկյան, ապա նաեւ` նույն միության Դարուհի Հակոբյան միացալ վարժարանների տնօրենը:
2011 թվականին Ժիրայր Դանիելյանին շնորհվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշան: