• Որոնում Որոնում
×

Կբացվի Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը

Նյութի ամբողջական վերնագիր

Կկայանա նկարիչ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ, «Վահան Թեքեյան»  մրցանակակիր Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը։

Արա Հակոբյանն ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը, կատարելագործվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ։ Արժանացել է արվեստի բնագավառի մի շարք պարգևների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վենետիկում, Հովհաննես Թումանյանի թանգարանում, Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը, Հայաստանի նկարիչների միությունում, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում։
 

Ամսաթիվ

Ամսաթիվ

14 Մայիս, 2024 | 14:00

Մուտք

Մուտք

Ազատ

Հասցե

Հասցե

ՀՀ, 0025, Երևան, Խանջյան փող., 50 շենք

Տեղանքի քարտեզ