CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views320

«Ամեն ինչ լավ է լինելու»․ Փարավոն Միրզոյան

«Ամեն ինչ լավ է լինելու»․ Փարավոն Միրզոյան

Մշակույթը ժամանակի արտացոլանքն է, արվեստագետները՝ այդ արտացոլանքը ներկայացնողները։ Հայ ստեղծագործողներն այս օրերին տարբեր զգացողություններ ունեն՝ ոմանք ստեղծագործական դադար են վերցրել, իսկ ոմանք էլ ստեղծագործում են՝ փորձելով դրանցում լույս, փրկություն տեսնել։ 

Հայաստանի ժողովրդական նկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Փարավոն Միրզոյանը մշտապես ստեղծագործական պրոցեսի մեջ է։ Ինչպես Երևանի, այնպես էլ Գառնիի իր արվեստանոցում հաճախ է հյուրընկալում իր արվեստի երկրպագուներին, առհասարակ՝ արվեստասեր և մշակույթը գնահատող մարդկանց։ Ստեղծագործում է այն թեմատիկաներով, ինչ տիեզերքն է հուշում։ Այս պահին նկարիչը մտահոգ է երկրում տիրող իրավիճակով․խոտովանում է՝ փրկության լույսը ոչ թե ավագ, այլ կրտեր սերնդի և երիտասարդների մեջ է տեսնում, սակայն մի բանում վստահ է՝ հաջողության հասնելու համար պետք է տանջանք, ձգտում, կրթություն, մշակութային դաշտ։

Փարավոն Միրզոյանն արևի առաջին շողերի հետ շրջում է երևանյան բակերում, ափսոսանքով է նկատում՝ ոչ միայն քաղաքական մտքի զարգացում չկա, այլև ոչ մի բնագավառում զարթոնք չկա, իսկ մայրաքաղաքն ուղղակի չենք սիրում՝ աղտոտելուց մինչև ավելորդ աղմուկ։  Ստեղծագործողը, սակայն, փորձում է դիմադրել ժամանակներին, անդադար ստեղծագործում է՝ ցույց տալով մեր «ես»-ը, ազգային մտածողությունը։

Օրեր առաջ Փարավոն Միրզոյանն իր արվեստանոցում գտել է «Ժամանակի լույս», ստեղծագործությունը․ մութ ու ցուրտ տարիներին՝ 1991 թվականին ստեղծված կտավում նկարիչը լույս է պատկերել, քանի որ վստահ էր՝ հաղթելու էին։ Այսօր էլ՝ սեփական երկրի սխալների գիտակցումով հանդերձ, Փարավոն Միրզոյանը շարունակում է հավատալ լույսի հաղթանակին․ վրձինն է այդպես նկարում, իսկ վրձնին տիեզերքն է թելադրում ստեղծագործողի միջոցով։

Նկարիչը, որ ապրել և ստեղծագործել է տարբեր ժամանակներում, հեշտությամբ է ընկալում նոր ժամանակների պահանջները։ Երիտասարադների հետ շփվել շատ է սիրում, բայցև շատ պահանջկոտ է նրանց նկատմամբ, հատկապես երիտասարդ ստեղծագործողների, որոնց նա շարունակում է դասավանդել և սովորեցնել գույնի հետ աշխատելու, ազնիվ ստեղծագործելու, կերպարվեստում սեփական խոսքն ասելու հմտությունները։ 

Նկարչի արվեստանոցի կենտրոնում անավարտ աշխատանք կա՝ գորշ գույների միջից հառնում է փրկության սիմվոլը՝ հրեշտակը մանկան տեսքով․ «Ամեն ինչ լավ է լինելու»,-մեկնաբանում է Փարավոն Միրզոյանն ու նորից հիշեցնում՝ դա ոչ թե իր, այլ տիեզերքի թելադրանքն է։

  • Newsfeed
  • Close
Ռումինիայի Հայոց Թեմը Սատարում Է  «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը

08-05-2024 | 21:52

Ռումինիայի հայոց թեմը սատարում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Հավատում Ենք. Գուրգեն Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանին

08-05-2024 | 17:46

Հավատում ենք. Գուրգեն Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանին
Կարբիում Աղետալի Կարկուտ Է Եկել

08-05-2024 | 17:34

Կարբիում աղետալի կարկուտ է եկել
Հուլիսի 9-11-Ը Վաշինգտոնում Տեղի Կունենա Նատօ-Ի Գագաթնաժողովը

08-05-2024 | 15:52

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Երթը Շարժվել Է Դեպի Երևան

08-05-2024 | 14:52

Երթը շարժվել է դեպի Երևան
Զելենսկու Դեմ Մահափորձ Է Պատրաստվել

08-05-2024 | 13:55

Զելենսկու դեմ մահափորձ է պատրաստվել
Մոսկվայում Պուտինի Եւ Փաշինյանի Այսօրվա Հանդիպումը Անհրաժեշտ Ու Երկու Կողմերի Համար Սպասված Է. Պեսկով

08-05-2024 | 13:41

Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Առաջին Անգամ Լոռու Մարզում Սև Արագիլի Բույն Է Հայտնաբերվել

08-05-2024 | 09:36

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Յայտարարութիւն. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի

08-05-2024 | 00:33

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի
Հայտնաբերվել Է Զինվորի Դի՝ Հրազենային Վնասվածքով

07-05-2024 | 22:54

Հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով
Մոսկվայի Դատարանը Կալանավորել Է Լրագրող Նադեժդա Կևորկովային՝ Ահաբեկչությունն Արդարացնելու Մեղադրանքով

07-05-2024 | 21:18

Մոսկվայի դատարանը կալանավորել է լրագրող Նադեժդա Կևորկովային՝ ահաբեկչությունն արդարացնելու մեղադրանքով
Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը Հյուրախաղերով Հանդես Կգա Ամն-Ում

07-05-2024 | 21:13

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Մեր Աղոթքն Է, Որ Երկնավոր Տերը Խաղաղության Մեջ Պահի Մեր Երկիրը Եւ Մեր Ժողովրդի Կյանքից Ներս Զորացնի Սիրո, Համերաշխության Ու Միաբանության Ոգին

07-05-2024 | 19:18

Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին
Ռուսաստանում Կրկին Հետախուզում Է Հայտարարվել Լրագրող Նեւզորովի Նկատմամբ

07-05-2024 | 17:10

Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
Միջուկային Սպառնալիքը Ռուսական Ռեֆլեքսային Վերահսկողության Գործողությունների Մաս Է Կազմում

07-05-2024 | 17:01

Միջուկային սպառնալիքը ռուսական ռեֆլեքսային վերահսկողության գործողությունների մաս է կազմում

Related news

Ռումինիայի հայոց թեմը սատարում է  «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

News

Calendar08-05-2024

Կարբիում աղետալի կարկուտ է եկել

News

Calendar08-05-2024

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

International news

Calendar08-05-2024

Երթը շարժվել է դեպի Երևան

News

Calendar08-05-2024

Զելենսկու դեմ մահափորձ է պատրաստվել

International news

Calendar08-05-2024

Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-05-2024

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել

News

Calendar08-05-2024