CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views349

Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե եկեղեցում Երվանդ Ազատյանի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ

Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե եկեղեցում Երվանդ Ազատյանի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ

Ապրիլի 23-ին, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեհանգստյան կարգ մատուցեց՝  ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի հիշատակին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հոգեհանգստյան կարգի մասնակիցներին պատմեց  Երվանդ Ազատյանի ազգանվեր գործունեության, մեծ վաստակի մասին՝ որպես մտավորական, հասարակական գործիչ, նվիրյալ հայ։

1989 թվականին Երվանդ Ազատյանը Հայ եկեղեցու, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից արժանացել է  «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի։

Ինչպես նշեց  Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, նրա նկատմամբ վստահությունն այնքան մեծ է եղել, որ նշանակվել է մեծ բարերար Ալեք Մանուկյանի անձնական քարտուղար։

Երվանդ Ազատյանի մահը խոր կսկիծ է թողել Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների սրտում։ Տասնամյակների ընթացքում նա  հոգևոր,  մտավոր, ֆինանսական ջանքեր է ներդրել Հայաստան-Սփյուռք-Արցախ կամուրջն ամրացնելու համար։ Պատվախնդիր, նվիրյալ  հայի նրա կեցվածքն ու նկարագիրը բացառիկ օրինակ  են  և ակոսել են այն ուղին, որի նպատակը հայապահպանումն է, միասնական ուժերով ազգային ամուր պետություն ստեղծելը։ Սերունդները դեռ պիտի գնահատեն Երվանդ Ազատյանի   ծանրակշիռ դերն ու վաստակը,   աշխարհաքաղաքական, մշակութային, հային ու հայի հարևաններին վերլուծելու նրա ուրույն ձեռագիրը. նրա հավասարակշռված միտքը դեռ շատերին է զարմացնելու և հիացնելու։

Ժամանակը կապացուցի, որ Երվանդ Ազատյանն ու Հայրենիքը մշտապես ընդելուզված ու մեկ ամբողջություն են եղել։ Նա մինչև վերջին շունչն էլ ստեղծագործ արարումի պարգևն է կրել և արթուն գիտակցությամբ հրաժեշտ տվել իր մտերիմներին, իրենով հարստացած, իրենով մի նոր համ ու գույն ստացած աշխարհին։

Հոգեհանգստյան կարգի ընթացքում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի   հանդիսապետությամբ կատարվեց աղոթք Երվանդ Ազատյան ննջեցյալի  հոգու հանգստության համար։

  • Newsfeed
  • Close
Ռումինիայի Հայոց Թեմը Սատարում Է  «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը

08-05-2024 | 21:52

Ռումինիայի հայոց թեմը սատարում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Հավատում Ենք. Գուրգեն Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանին

08-05-2024 | 17:46

Հավատում ենք. Գուրգեն Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանին
Կարբիում Աղետալի Կարկուտ Է Եկել

08-05-2024 | 17:34

Կարբիում աղետալի կարկուտ է եկել
Հուլիսի 9-11-Ը Վաշինգտոնում Տեղի Կունենա Նատօ-Ի Գագաթնաժողովը

08-05-2024 | 15:52

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Երթը Շարժվել Է Դեպի Երևան

08-05-2024 | 14:52

Երթը շարժվել է դեպի Երևան
Զելենսկու Դեմ Մահափորձ Է Պատրաստվել

08-05-2024 | 13:55

Զելենսկու դեմ մահափորձ է պատրաստվել
Մոսկվայում Պուտինի Եւ Փաշինյանի Այսօրվա Հանդիպումը Անհրաժեշտ Ու Երկու Կողմերի Համար Սպասված Է. Պեսկով

08-05-2024 | 13:41

Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Առաջին Անգամ Լոռու Մարզում Սև Արագիլի Բույն Է Հայտնաբերվել

08-05-2024 | 09:36

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Յայտարարութիւն. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի

08-05-2024 | 00:33

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի
Հայտնաբերվել Է Զինվորի Դի՝ Հրազենային Վնասվածքով

07-05-2024 | 22:54

Հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով
Մոսկվայի Դատարանը Կալանավորել Է Լրագրող Նադեժդա Կևորկովային՝ Ահաբեկչությունն Արդարացնելու Մեղադրանքով

07-05-2024 | 21:18

Մոսկվայի դատարանը կալանավորել է լրագրող Նադեժդա Կևորկովային՝ ահաբեկչությունն արդարացնելու մեղադրանքով
Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը Հյուրախաղերով Հանդես Կգա Ամն-Ում

07-05-2024 | 21:13

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Մեր Աղոթքն Է, Որ Երկնավոր Տերը Խաղաղության Մեջ Պահի Մեր Երկիրը Եւ Մեր Ժողովրդի Կյանքից Ներս Զորացնի Սիրո, Համերաշխության Ու Միաբանության Ոգին

07-05-2024 | 19:18

Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին
Ռուսաստանում Կրկին Հետախուզում Է Հայտարարվել Լրագրող Նեւզորովի Նկատմամբ

07-05-2024 | 17:10

Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
Միջուկային Սպառնալիքը Ռուսական Ռեֆլեքսային Վերահսկողության Գործողությունների Մաս Է Կազմում

07-05-2024 | 17:01

Միջուկային սպառնալիքը ռուսական ռեֆլեքսային վերահսկողության գործողությունների մաս է կազմում

Related news

Ռումինիայի հայոց թեմը սատարում է  «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

News

Calendar08-05-2024

Կարբիում աղետալի կարկուտ է եկել

News

Calendar08-05-2024

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

International news

Calendar08-05-2024

Երթը շարժվել է դեպի Երևան

News

Calendar08-05-2024

Զելենսկու դեմ մահափորձ է պատրաստվել

International news

Calendar08-05-2024

Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-05-2024

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել

News

Calendar08-05-2024