CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views61

Հայկական բոլշեւիզմի հերթական պոռթկումը

Հայկական բոլշեւիզմի հերթական պոռթկումը

Շատ տարիներ առաջ այցելել էի Մալբորո դուքսերի պալատը (ըստ էության, թանգարանը), որը գտնվում է Լոնդոնից ոչ հեռու: Այնտեղ մի ամբողջ դահլիճ նվիրված է Հոխշտադտի (անգլիական տարբերակով՝ Բլենհեյմի) ճակատամարտին: 
Դա մի քաղաք է Դանուբ գետի ափին (ներկայիս Գերմանիայում), որտեղ անգլիական զորքերը դուքս Մալբորոյի ղեկավարությամբ 1704 թվականին ջախջախիչ հաղթանակ են տարել ֆրանկո-բավարական զորքերի նկատմամբ: Ո՛չ ֆրանսիացիները, ո՛չ բավարացիները չեն նեղանում անգլիացիներից, որ նրանք հիշում եւ փառաբանում են այդ հաղթանակը: Պատմությունն, այդպիսով, կողմերից ոչ մեկին «չի խանգարում»: Պատահում է, իհարկե, որ «խանգարում է»: 1939 թվականին «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի առթիվ Երվանդ Քոչարը կերտեց Սասունցի Դավթի քանդակը, որը կանգնեցվեց Երեւանի կայարանամերձ հրապարակում: Սակայն երկու տարի անց Վարպետը ձերբակալվեց, եւ արձանն էլ հանվեց:
 Մեղադրանքներից մեկն այն էր, որ էպոսի հերոսը մերկացրել է սուրը «եղբայրական Թուրքիայի» ուղղությամբ: 1959 թվականին Խորհրդային Հայաստանում այլ իշխանություն էր, որին պատմությունը դարձյալ, բարեբախտաբար, «չէր խանգարում», եւ Քոչարի Սասունցի Դավթի արձանը 1959 թվականից առ այսօր զարդարում է համանուն հրապարակը: Գաղափարախոսությունն, այսպիսով, առանձնապես կապ չունի:

Կապ ունի մարդկային եւ ազգային արժանապատվությունը: Բոլշեւիկների համար, անկախ նրանից, թե արդյոք նրանք հավատում են պրոլետարական, թե ազատական «ինտերնացիոնալիզմին», պատմությունը «խանգարող հանգամանք» էր եւ, ի դեպ, եկեղեցին էլ՝ «վիճահարույց կառույց»: 
Այնպես է ստացվել, որ հայ բոլշեւիկները (բոլշեւիկները, ոչ թե՝ կոմունիստները) մշտապես նպաստել են Թուրքիայի առաջխաղացմանը:

Այժմ Թուրքիայում եւ Ադրբեջանում գովում են Փաշինյանին՝ տեսնո՞ւմ եք, ինչ իմաստուն առաջնորդ է նա, հրաժարվում է պատմական ցնորքներից, հասկանում է, որ Հայաստանն իրականում Արեւմտյան Ադրբեջան է, եւ Երեւանն «իրենց» քաղաքն է: Ինչ-որ՝ իրենց, այլասերված տեսանկյունից նրանք ՀՀ ներկայիս վարչապետի դիրքորոշումը ճիշտ են ներկայացնում՝ նա միայն ձեւ է անում, որ Ալմա-Աթայի հռչակագիրն իր համար Սուրբ գրքի նման մի բան է: Իրականում նա պարզապես ամեն ինչ անում է մեր երկու հարեւաններին «գոհացնելու» համար: Եթե պետք լինի, կասի, որ Մեսրոպ Մաշտոցն ադրբեջանցի էր:

Իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս իշխանությունները բացարձակապես եվրոպամետ չեն: Նրանք ուղն ու ծուծով բոլշեւիկ են: 


  Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»

  • Newsfeed
  • Close
Վաշինգտոնը Մտավախություն Ունի, Որ Թեհրանը Ռայիսիի Մահվան Մեջ Կմեղադրի Ամն-Ին

21-05-2024 | 10:05

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին
Արարատը՝ Ցամաքի Ամենաբարձր Հարաբերական Բարձրությամբ Լեռների Հնգյակում

21-05-2024 | 08:50

Արարատը՝ ցամաքի ամենաբարձր հարաբերական բարձրությամբ լեռների հնգյակում
«Իրանը Օգնություն Է Խնդրել». Ամն-Ը Ռաիսիի Մահից Հետո Տարածաշրջանային Անվտանգությանը Սպառնալիք Չի Տեսնում

21-05-2024 | 08:47

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում
Համաշխարհային Առաջնորդներն Ինչպես Արձագանքեցին Իրանի Նախագահի Մահվանը

21-05-2024 | 08:45

Համաշխարհային առաջնորդներն ինչպես արձագանքեցին Իրանի նախագահի մահվանը
Ինչպես Է Ադրբեջանն Առնչվում Ֆրանսիային Եւ Նոր Կալեդոնիային

21-05-2024 | 08:43

Ինչպես է Ադրբեջանն առնչվում Ֆրանսիային և Նոր Կալեդոնիային
Զելենսկիին Պետք Է Դատել Կամ Վերացնել

21-05-2024 | 08:39

Զելենսկիին պետք է դատել կամ վերացնել
Կապույտ Մզկիթում Տեղի Կունենա Հոգեհանգստյան Արարողություն

20-05-2024 | 23:13

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն
Ամն-Ն Պատրաստվում Է  Պատժամիջոցներ Կիրառել  Վրացի Գործիչների Նկատմամբ

20-05-2024 | 22:23

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել վրացի գործիչների նկատմամբ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես Եկեղեցին Կվերականգնվի

20-05-2024 | 17:45

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի
Բազմաթիվ Երկրներ Արձագանքել Են Իրանի Բարձրաստիճան Պաշտոնյաների Մահվան Բոթին

20-05-2024 | 17:32

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին
«Շառ Ազնավուր-100» Ոսկե Հուշամեդալներ Են Թողարկվել

20-05-2024 | 13:24

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել
Ողբերգական Լուր Հարևան Իրանից

20-05-2024 | 10:46

Ողբերգական լուր հարևան Իրանից
Մարսին Սպառնում Են Մոտ 2,5 Անգամ Ավելի Հավանական Վտանգավոր Աստղակերպեր, Քան Երկրին

20-05-2024 | 10:06

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին
Գիտնականները Քարտեզագրել Են Նեղոս Գետի Անհետացած Հատվածը

20-05-2024 | 09:38

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

Related news

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին

News

Calendar21-05-2024

Արարատը՝ ցամաքի ամենաբարձր հարաբերական բարձրությամբ լեռների հնգյակում

News

Calendar21-05-2024

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում

International news

Calendar21-05-2024

Համաշխարհային առաջնորդներն ինչպես արձագանքեցին Իրանի նախագահի մահվանը

International news

Calendar21-05-2024

Ինչպես է Ադրբեջանն առնչվում Ֆրանսիային և Նոր Կալեդոնիային

International news

Calendar21-05-2024

Զելենսկիին պետք է դատել կամ վերացնել

International news

Calendar21-05-2024

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն

News

Calendar20-05-2024

ԱՄՆ-ն պատրաստվում է  պատժամիջոցներ կիրառել  վրացի գործիչների նկատմամբ

International news

Calendar20-05-2024