04-05-2024 | 10:51
«1915 թ. ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են»,- թվիթերյան էջում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։
«Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն»,- նշել է նա և կից հայերենով հավել. «Հիշում ենք և պահանջում»։