08-05-2024 | 09:36
Խոր վշտով տեղեկացանք բազմավաստակ գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան մասին։
Չափազանց դժվար է սփոփանքի խոսքեր գտնել մեծանուն հայի, պատմաբանի, բացառիկ ազգասերի ու հայրենասերի կորուստը սփոփելու համար։ Անգանահատելի է նրա ավանդը հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության համաշխարհայնացման գործում։ Պատմագիտության մեջ Ռիչարդ Հովհաննիսյանը կմնա որպես պատմությունն անաչառ գրող չգերազանցված գիտնական, ով տասնամյակների քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեծ ժառանգություն է թողել՝ ծանրակշիռ հատորներ, անգերազանցելի աշխատություններ։
Նրա պատմագիտական ողջ գործունեությունը իսկական ծառայություն է մեր ազգային պետական շահերին, իսկ կյանքը՝ համակ նվիրում հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությանը։
Ռիչարդ Հովհաննիսյանի՝ բացառիկ գիտնականի և մեծանուն հայի բացակայությունը մեծ կորուստ է բոլորիս, հատկապես՝ Հայաստանի գիտական հանրույթի համար։
Այս դժվարին պահին վշտակցության խոսքեր ենք ուղղում Ռիչարդ Հովհաննիսյանի հարազատներին և մերձավորներին։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչություն
Նախագահ՝ Ռուբեն Միրզախանյան