CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views183

Որտե՞ղ է հայության կենտրոնը

Որտե՞ղ է հայության կենտրոնը

Կողմնացույցը կորցրած արշավախմբի ենք նման: Քայլ առ քայլ, ճեղք առ ճեղք հեռանում ենք մեր ավանդական, հնավանդ կենտրոնից եւ հասնում մի անորոշ, անծանոթ կետի, ավելի ճիշտ՝ անդունդի,- որի պռնկին կանգնած՝ որոնող հայացքով փնտրում ենք մեր համազգային, համահայկական կենտրոնը, քաղաքական-պետական մեր միջնաբերդը:

Մինչեւ  հինգ տարի առաջ բնավ պետք չունեինք նման որոնումների, կողմնացույցը մեր ձեռքում էր: Մեր երեխաներն անգամ, նույնիսկ հեռաստաններում ծնված մեր մանուկները գիտեին այդ միջնաբերդերի տեղը՝ քաղաքամայր Երեւանի սրտում, խորհրդարան- նախագահական պալատ-կառավարության շենք եռանկյունին: Նույնիսկ սովետական տարիներին այդ միջնաբերդը մնաց կանգուն, գրեթե աներեր: Ազգահավաքի պատգամ տվեց, պետականությունը հարգելու խրատ, ազգային մշակույթն ու գիտությունը զարգացնելու օրինակ, ուծացման դեմ պայքարի զենք եւ համազգային մեկության գաղափարի կռվան:

Ու երբ եկան ավելի պայծառ օրեր, վերականգնեցինք մեր ազգային անկախ պետականությունը, կռվի, անողոք պայքարի միջոցով եւ անձնազոհությամբ կարողացանք ետ բերել մեզնից խլված տարածքներ ու լծվել վերաշինության գործին: Հայը կրկին ինքզինք հայ զգաց, պետականատեր ու հպարտ: Հայ լինելը կրկին իմաստ ստացավ, բովանդակություն ու հեռանկար: Հայաստանակենտրոնության գաղափարը դարձավ ծրագիր, գործ, մասնակցություն: Նյութական իմաստով, հոգեւոր առումով, լոբբիինգի տեսակետից հայը ամեն տեղ իրեն զգաց հանձնառու եւ պատասխանատու, ի խնդիր հայկական պետության հզորացումին:

Անցումային այդ շրջանը հեշտ չեղավ, դժվարին օրեր ապրեցինք բոլորս: Ոմանք դասալիք եղան, ուրիշներ դասակարգ փոխեցին, իսկ ուրիշներ՝ երկիր եւ ազգություն: Գործեցինք աններելի սխալներ: Չկարողացանք արտագաղթը փոխարինել ներգաղթով, փնթիությունը՝ կազմակերպվածությամբ, ընչաքաղցությունը՝ ժուժկալությամբ, կաշառակերությունը՝ պարկեշտությամբ, պաշտոնամոլությունը՝ պաշտոնաթողությամբ, անպատասխանատվությունը՝ պատասխանատվությամբ, այլասերվածությունը՝ հայրենասիրությամբ:

Բայց ամենամեծ սխալը եղավ այն, որ մինչ հարվածն ու հարվածները ակնկալում էինք դրսից, պետական ամուր կարծված եռանկյունին՝ միջնաբերդը գրավվեց ներսից, օգտվելով մեր ժողովրդի մեծ հատվածի քաղաքական անգրագիտությունից: Արկածախնդիր, կիսագրագետ (այսինքն ավելի վտանգավոր՝ քան անգրագետը), փառասեր, անհայրենիք եւ ապազգային մարդկանց մի խմբակ, որը ռազմական, դիվանագիտական, վարչական ու բարոյական հողի վրա սխալ սխալի ետեւից թույլ տալով, արժանավոր հեղինակություններին վարկաբեկելով, ազգը մասնատելով, ատելություն եւ անմիաբանություն սերմանելով, պատերազմ հրահրելով եւ դրա հետեւանք մարդկային ու տարածքային կորուստների պատասխանատվությունը չստանձնելով ու դեռ պաշտոնի վրա՝ նոր կորուստների առաջնորդելով երկիրը, ժողովուրդը, պետությունը:

Մի անձը նկատի չունեմ, այլ ամբողջ խաժամուժը, որը հայրենիքն ու պետությունը շփոթում է սեփական գրպանի, անձնական ունեցվածքի հետ: Ու դեռ մտածում, իրենց պարագլխի հետ միասին, թե ապագա պատմաբանը իրենց համար ի՞նչ տեղ է վերապահելու պատմության դասագրքերում: Ու դեռ, իրենց քյալլագոզության պատճառով հայրենազրկված, ունեզերկված, մեկ օրից մյուսը թափառական դարձած արցախահայությանը սաստում է եւ զգուշացնում՝ հայրենասիրությամբ չզբաղվել, այսինքն չկազմակերպվել, հրաժարվել Արցախի պետականությունը մարմնավորող ինչ-որ կառույց պահպանելու գաղափարից:

Այդ մարդիկ եթե այդպես են վերաբերվում արցախահայության հետ, ապա ինչպես են վերաբերվելու 11 միլիոնանոց Սփյուռքի հետ: Գոնե պարկեշտ լինեն, ինչպես 1923 թ.ին Ալեքսանդր Մյասնիկյանը, որն իրեն այցելած նշանավոր ռամկավար գործիչ Արտակ Դարբինյանին խոստովանել էր, որ իրենք «ամենայն հայոց կառավարություն» չեն, այլ՝ երկիրը սովի ու հիվանդությունների ճիրաններից փրկող պետական գործիչներ:

Ու դեռ կան մարդիկ, որոնք դեռեւս սպասում են, օրինակ, որ «հայրենի կառավարությունը» ներկայացուցիչ կուղարկի կրոնների խաչմերուկ ու եկեղեցիների մայրաքաղաք Երուսաղեմ՝ պաշտպանելու հայության համաշխարհային նշանակության կալվածներն ու իրավունքները Սուրբ քաղաքում…

Համայն հայությանը,- Հայաստան, Արցախ եւ Սփյուռք,- մնում է ինքնակազմակերպվել, դադարել պատրանքներ ունենալուց, Երեւանի գլխավոր հրապարակի շենքից խորհուրդ, ուղղություն եւ օգնություն ակնկալելուց: Առայժմ: Պետք է ձեռք քաշել հայության կենտրոն որոնելուց: Կենտրոնը կա, բայց գրավված է: Առայժմ: Համախմբվել եւ ստեղծել է պետք համահայկական մի կառույց, մի ֆորում, որոշում եւ գործ անող մի մարմին, եւ զբաղվել ոչ թե հակադրվելով, ոչ իսկ հակակշռելով, այլ՝ հավասարակշռելով եւ համակարգելով մեր ազգապահպանման, հայրենապահպանման հիմնարար գործունեությունները:

Հարցականի տակ է մեր երիտասարդ սերունդների ազգային լինելության հարցը: Նրանցից խլվել է ազգային հպարտություն ունենալու իրավունքը, որը, ինչպես մեծն Թեքեյանն է ասում, «օդի, ջուրի, հացի նման» պետք է նրան: Վերադարձնենք նրան այդ իրավունքը, որպեսզի ինքն էլ իր հերթին փոխանցի հաջորդներին, մինչեւ…:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Ազգ»  շաբաթաթերթ

  • Newsfeed
  • Close
Վահե Ղազարյան, Ձեզ Եմ Դիմում, Որևէ Հրահրում Եթե Լինի, Դուք Եք Պատասխանատուն Եւ Ձեր Անմիջական Ղեկավարը

09-05-2024 | 15:24

Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում, որևէ հրահրում եթե լինի, Դուք եք պատասխանատուն և Ձեր անմիջական ղեկավարը
"Это Движение За Возвращение К Нации!"

09-05-2024 | 14:43

"ЭТО ДВИЖЕНИЕ ЗА ВОЗВРАЩЕНИЕ К НАЦИИ!"
Համախմբվենք Հայոց Անկախ Պետականության Լուսավոր Գաղափարի Շուրջ՝ Աստծո Օրհնությամբ Անկասելի Դարձնելու Մեր Ժողովրդի Ընթացքը Դեպի Նոր Հորիզոնները Մեր Լուսավոր Գալիքի

09-05-2024 | 13:40

Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի
Բագրատ Սրբազանի Առաջնորդած Երթը Շուտով Կլինի Երևանում

09-05-2024 | 13:22

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը շուտով կլինի Երևանում
Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Միաբաններն Այցելեցին «Հաղթանակ» Զբոսայգի. Ֆոտոշարք

09-05-2024 | 12:20

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի. Ֆոտոշարք
Փաշինյանի Ուղերձը՝ Մայիսի 9-Ի Առթիվ

09-05-2024 | 12:07

Փաշինյանի ուղերձը՝ մայիսի 9-ի առթիվ
Ե՞Րբ Հնարավոր Կլինի Խոսել Քաղաքականության Մասին

09-05-2024 | 11:54

Ե՞րբ հնարավոր կլինի խոսել քաղաքականության մասին
Բողոքի Ակցիաների Ընթացքում Առերևույթ Հանցավոր Արարքների Կատարման Համար Քրեական Հետապնդում Է Հարուցվել 16 Անձի Նկատմամբ. 9 Անձի Նկատմամբ Խափանման Միջոց Է Ընտրվել Կալանքը

09-05-2024 | 11:41

Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
Ռումինիայի Հայոց Թեմը Սատարում Է  «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը

08-05-2024 | 21:52

Ռումինիայի հայոց թեմը սատարում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Հավատում Ենք. Գուրգեն Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանին

08-05-2024 | 17:46

Հավատում ենք. Գուրգեն Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանին
Կարբիում Աղետալի Կարկուտ Է Եկել

08-05-2024 | 17:34

Կարբիում աղետալի կարկուտ է եկել
Հուլիսի 9-11-Ը Վաշինգտոնում Տեղի Կունենա Նատօ-Ի Գագաթնաժողովը

08-05-2024 | 15:52

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Երթը Շարժվել Է Դեպի Երևան

08-05-2024 | 14:52

Երթը շարժվել է դեպի Երևան
Զելենսկու Դեմ Մահափորձ Է Պատրաստվել

08-05-2024 | 13:55

Զելենսկու դեմ մահափորձ է պատրաստվել
Մոսկվայում Պուտինի Եւ Փաշինյանի Այսօրվա Հանդիպումը Անհրաժեշտ Ու Երկու Կողմերի Համար Սպասված Է. Պեսկով

08-05-2024 | 13:41

Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով

Related news

Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում, որևէ հրահրում եթե լինի, Դուք եք պատասխանատուն և Ձեր անմիջական ղեկավարը

News

Calendar09-05-2024

"ЭТО ДВИЖЕНИЕ ЗА ВОЗВРАЩЕНИЕ К НАЦИИ!"

News

Calendar09-05-2024

Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի

News

Calendar09-05-2024

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի. Ֆոտոշարք

News

Calendar09-05-2024

Փաշինյանի ուղերձը՝ մայիսի 9-ի առթիվ

Official news

Calendar09-05-2024

Ե՞րբ հնարավոր կլինի խոսել քաղաքականության մասին

News

Calendar09-05-2024

Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

News

Calendar09-05-2024