CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views243

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն ամփոփում է բազմաբնույթ նախագծերը

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն ամփոփում է բազմաբնույթ նախագծերը

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, ի մի բերելով իր 2022 թվականի գործունեության արդյունքները, առաջ է շարժվում, հավատարիմ մնալով իր առաքելությանը եւ շարունակում տարիներով ձեւավորված մարդասիրական, մշակութային, կրթական ծրագրերի իրականացման քաղաքականությունը։ Բացառություն չէր նաեւ 2022 թվականը, որի ընթացքում եւս իրականացվեցին բազմաթիվ բարեգործական ծրագրեր։

Անցյալ տարվա մշակութային կարեւոր ձեռքբերումների շարքին է դասվում Վարդուհի Դավթյանի կողմից հավաքագրված «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատոր հրատարակության առաջին գրքի տպագրությունը, ճանաչված երգահան Պերճ Թյուրաբյանի եւ երգչուհի Նաիրի Գասպարյանի «Հայու հոգին. արեւմտահայ բանաստեղծները երգերում» խորագրով երաժշտական երեկոն, Հ.Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ՝ Զոհրաբ Ըռքոյանի հեղինակած «Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսը, «ԱԲԳ-ն եւ ընկերները» ցուցահանդեսը՝ Հայաստանի երգիծանկարիչների միության հետ համատեղ եւ մի շարք այլ միջոցառումներ: Հիմնադրամը հովանավորել է նաեւ ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգը:

Հիմնադրամը հյուրընկալել եւ օժանդակել է տարբեր կազմակերպությունների ՝ իրականացնելու գրքի շնորհանդեսներ /«Մաղավուզ», հեղինակ՝ Լեյնադ Դանիելյան, «Ազգային ինքնության ակունքները», հեղինակ՝ Համլետ Մարտիրոսյան, «Офицеры-армяне Первой мировой войны», հեղինակներ՝ Ամատունի Վիրաբյան, Սոնյա Միրզոյան/, ցուցահանդեսներ /Վիկտոր Դանիլովի անհատական ցուցահանդեսը, «Իմ ժամանակի մեծերը», հեղինակ Անատոլի Ավետյան/, կինոդիտում /«Երկընտրանք», ռեժիսոր՝ Կարեն Գեւորգյան/:

Կրթության ոլորտի հանդեպ հիմնադրամի ընդգծված ուշադրությունը ավանդական է դարձրել սկսած 2010թ-ից: 2022-ին եւս իրականացվել է «Անվճար դասագրքեր 2022/2023» ծրագիրը, որի շրջանակում Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբի գյուղի` Վ.Թեքեյանի անվան դպրոցների 150 անապահով աշակերտներին դասագրքեր են անվճար տրամադրվել: ԹԿՀ աջակցել է նաեւ «Հակոբ Պողոսյան կրթաթոշակ — 2022» շարադրությունների մրցույթի կազմակերպմանը, ինչպես նաեւ տեխնիկական օժանդանդակություն է տրամադրել Պարույր Սեւակ գյուղի դպրոցին:

44-օրյա պատերազմից ի վեր իրականացվող «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» ծրագրի շրջանակում ողջ տարվա ընթացքում շարունակվել է հումանիտար աջակցությունը Արցախից տեղահանված եւ Չարենցավան,  Հրազդան համայնքներում բնակություն հաստատած 338 ընտանիքի. տրամադրվել է շուրջ 14,5 տոննա ընդանուր ծավալով սննդամթերք եւ տնտեսական պարագաներ:

Ամփոփելով՝ նշենք, որ սրանք իրականացված ծրագրերի միայն որոշ մասն են, 2023 թվականին նույնպես շարունակվելու են գործունեության թիրախում մնալ հիմնադրամի գաղափարների ու մոտեցումների իրականացման ուղղությունները։

The Tekeyan Centre Fund, summing up the results of its 2022 activity, is moving forward remaining true to its mission and policy, and implementing humanitarian, cultural, educational programs formed over the years. 2022 was no exception; so, many charitable programs were accomplished.

Among the important cultural achievements of the past year were: the publication of the first book of the three-volume edition titled “Vahan Tekeyan; Collection of Articles” authored by Varduhi Davtyan;  “The Armenian Soul: Western Armenian Poets in Songs”, a musical evening presented by the well-known songwriter Berge Turabian and the singer Nairi Gasparyan, “ABG and Friends”, an exhibition in collaboration with the Association of Armenian Caricaturists; Zohrab Erkoyan’s solo photo exhibition titled “Armenian Kashatagh”, in cooperation with H.Tumanyan museum. The Fund also sponsored the “Fine Photography” nomination of the TCA’s “Vahan Tekeyan” annual international award.

In 2022 the TCF hosted and assisted a number of organisations and individuals to organise book presentations /”Maghavuz” authored by leynad Danielyan, “The Origins of National Identity” authored by Hamlet Martirosyan, “The Armenian Officers of the WWI” authored by Amatuni Virabyan and Sonya Mirzoyan/, exhibitions /Victor Danilov’s solo exhibition, “My Great Contemporaries” by RA Artist Anatoli Avetyan/, movie screening / “Dilemma” directed by Karen Gevorgyan/.

Since 2010 the TCF’s main charitable objective in the sphere of education has been the assistance to the most socially disadvantaged schoolchildren. Due to the school project “Free Textbooks 2022/2023” there were totally 150 needy schoolchildren from Yerevan, Gyumri, Stepanavan and Karbi village, who have been granted 1,961 textbooks for free. The TCF also assisted to the organisation of the essay competition “Hagop Bogossian Grant — 2022”, as well as provided technical support to Paruyr Sevak village school in Ararat Region.    

Throughout the year 2022, within the frames of the programme “Support to Our Compatriots from Artsakh” initiated by the TCF since the 44-day War, humanitarian aid (totally 14.5 tons of food and basic essentials) was provided to 338 Armenian families displaced from Artsakh and settled in Charentsavan and Hrazdan communities.

In conclusion, it should be mentioned that these are just some of the Fund’s programmes implemented in 2022. This year, the TCF intends to continue the realization of its mission and goals through the diversity of its activities.

  • Newsfeed
  • Close
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան
Թեհրանում Չեն Բացառում, Որ Տեղի Ունեցածը Բաքվի Միջոցով Գործող Իսրայելի Ձեռքի Գործն Է

20-05-2024 | 09:01

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է
Իրանի Կարմիր Մահիկը Հայտարարել Է Հանրապետության Նախագահի Եւ Արտգործնախարարի Մահվան Մասին

20-05-2024 | 08:59

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
«Կարմիր Մահիկի» Ծանուցումները՝ Իրանի Նախագահի Ինքնաթիռի Որոնումներից

20-05-2024 | 00:41

«Կարմիր մահիկի» ծանուցումները՝ Իրանի նախագահի ինքնաթիռի որոնումներից
Թուրք Նախարարը Խոսել Է «Զանգեզուրի Միջանցքի» Բացման Ժամկետի Մասին

19-05-2024 | 19:35

Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետի մասին
Իրանի Նախագահ Էբրահիմ Ռայիսիին Տեղափոխող Ուղղաթիռը «Կոշտ Վայրէջք» Է Կատարել Ադրբեջանի Տարածքում

19-05-2024 | 18:34

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում
Գազայում Բռնությանը Վերջ Տալու Միակ Ճանապարհը Պաղեստինի Ստեղծումն Է. Մակ-Ի Գլխավոր Քարտուղար

19-05-2024 | 08:28

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Օտարերկրյա Գործակալների Մասին Օրենքի Վրա Վրաստանի Նախագահի Վետոն Հետագա Մտորումների Տեղիք Է Տալիս. Միշել

19-05-2024 | 08:26

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել
Աշխաբադում Բացվել Է Սայաթ-Նովայի Արձանը

19-05-2024 | 08:24

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
Spacex Ընկերության Հրթիռի Բեկորն Ընկել Է Կանադացի Ֆերմերի Դաշտում

19-05-2024 | 08:19

SpaceX ընկերության հրթիռի բեկորն ընկել է կանադացի ֆերմերի դաշտում
Ծնողներն Ավելի Հաճախ Գերագնահատում Են Որդիների, Քան Թե Դուստրերի Մաթեմատիկական Ընդունակությունը

19-05-2024 | 08:17

Ծնողներն ավելի հաճախ գերագնահատում են որդիների, քան թե դուստրերի մաթեմատիկական ընդունակությունը
Instagram-Ի Եւ Facebook-Ի Ազդեցության Հետեւանքները Երեխաների Վրա

19-05-2024 | 08:12

Instagram-ի եւ Facebook-ի ազդեցության հետեւանքները երեխաների վրա
Բարի Գալուստ Ադրբեջան

18-05-2024 | 22:17

Բարի գալուստ Ադրբեջան
Հրապարակավ Դիմում Եմ Աած-Ին` Թույլ Տալ, Գնամ Լեոյին Հանդիպելու

18-05-2024 | 22:02

Հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու
Ադրբեջանական Նենգապղծումների Թիրախում Լղ-Ն Է, Որտեղ Ոչնչացվում, Պղծվում, «Վերակառուցվում» Են Հայկականն Ու Քրիստոնեականը. Հայտարարություն

18-05-2024 | 19:24

Ադրբեջանական նենգապղծումների թիրախում ԼՂ-ն է, որտեղ ոչնչացվում, պղծվում, «վերակառուցվում» են հայկականն ու քրիստոնեականը. հայտարարություն

Related news

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

International news

Calendar20-05-2024

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է

International news

Calendar20-05-2024

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին

International news

Calendar20-05-2024

«Կարմիր մահիկի» ծանուցումները՝ Իրանի նախագահի ինքնաթիռի որոնումներից

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետի մասին

International news

Calendar19-05-2024

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում

International news

Calendar19-05-2024

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

International news

Calendar19-05-2024

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել

International news

Calendar19-05-2024