CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×

Միջոցառում՝ նվիրված Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակին

Նյութի ամբողջական վերնագիր

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ականավոր պետական գործիչ, գիտնական, ՀԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանակիր Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակին նվիրված ձեռնարկին:

Գիտնական, պետական գործիչ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը ծնվել է 1923 թվականին Երևանում:
1940-1942 թթ․ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1942-1946 թթ․՝ Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիայում։
Գեներալ-մայոր է, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր: Տեխնիկական գիտությունների դոկտոր է, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների անդամ։ Հետազոտության հիմնական բնագավառներն էին Էլեկտրոնային հաշվողական տեխնիկան, կառավարման ավտոմատացված համակարգերի և ռադիոլոկացիոն համակարգեր կառավարումը։
1946-63 թթ․ աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հրթիռահրետանային վարչության համակարգում։ Շուրջ մեկուկես տասնամյակ ղեկավարել է  Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ 1977-89 թթ․ հանդիսացել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ: 1989-ին ընտրվել է ԳԱԱ ֆիզիկա-տեխնիկական եւ մաթեմատիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1993-2006 թթ․՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: 2006-2010 թթ․ ՀՀ Վարչապետի խորհրդականն էր։

 

Ամսաթիվ

Ամսաթիվ

13 Հոկտեմբեր, 2023 | 17:00

Մուտք

Մուտք

Ազատ

Հասցե

Հասցե

ՀՀ, 0025, Երևան, Խանջյան փող., 50 շենք

Տեղանքի քարտեզ