CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ251

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ

Astra Group ՀԲԸ-ն (հանրային բաժնետիրական ընկերություն), IBS խմբի մի շարք ընկերություններ և շուրջ 30 ռուսական ՏՏ ընկերություններ ընդգրկվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցուցակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Այդ ընկերություններին պատժամիջոցների ցուցակներում ընդգրկելու համար որպես հիմք նշվել է նրանց աշխատանքը Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական հատվածում։

Մի շարք դեպքերում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հակիրճ բացատրում է, թե հատկապես ինչպիսի աշխատանքի համար են այդ ՏՏ ընկերությունները ներառվել համապատասխան ցանկում։ Այսպես, Astra Group-ի դեպքում որպես պատճառ է նշվում նրա մասնակցությունն օպերացիոն համակարգ մշակող ընկերությունում, որի վրա «հենվում են ռուսական պաշտպանական արդյունաբերությունը և զինված ուժերը»:

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ Astra Group-ն ինքը կարծում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդի խմբի բիզնեսի վրա։

Պատժամիջոցների ցանկում նաև ընդգրկվել է IBS ընկերությունների խումբը, որն ավելի վաղ ճանաչվել էր ՏՏ ընկերությունների թվում լիստինգի հաջորդ թեկնածուներից մեկը, որոնց բաժնետոմսերը մեծ պահանջարկ ունեն մանրածախ ներդրողների շրջանում:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների նոր ցուցակում, բացի ՏՏ ընկերություններից, հայտնվել են մոտավորապես 300 ընկերություններ։ Նոր պատժամիջոցներն ուղղված են «Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազայի և քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերի դեմ, ինչպես նաև երրորդ երկրների ընկերությունների և անհատների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել առանցքային միջոցներ զենքի կամ պաշտպանության հետ կապված արտադրության համար»։

  • Լրահոս
  • Close
«Վահան Թեքեյան» Մրցանակաբաշխության Մասին «Առավոտ Լուսո» Ծրագրի Շրջանակներում․ Տեսանյութ

08-10-2024 | 16:51

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մասին «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակներում․ տեսանյութ
Հայոց Ցեղասպանության Հուշահամալիրը Եւ Թանգարանը Հիմնանորոգման Ընթացքում Բաց Են Լինելու Այցելուների Համար

08-10-2024 | 16:36

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար
Կրեմլում Կայացել Է Փաշինյան-Պուտին Հանդիպումը

08-10-2024 | 16:32

Կրեմլում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Պուտինը Եւ Ալիևը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Հարաբերությունների Կարգավորման Հարցը

08-10-2024 | 13:49

Պուտինը և Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Cop29-Ին Ընդառաջ Երևանում Ակցիաներ Կանցկացվեն Հայ Ռազմագերիների Անհապաղ Ազատ Արձակման Պահանջով

08-10-2024 | 12:30

COP29-ին ընդառաջ Երևանում ակցիաներ կանցկացվեն հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջով
Քպ-Ն Հաշվետվություն Է Ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից Եւ Մյուսներից

08-10-2024 | 11:39

ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից
Իլոն Մասկը Ցանկություն Է Հայտնել Համագործակցել Հայկական Տեխնոլոգիական Համայնքի Հետ

08-10-2024 | 11:35

Իլոն Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ
Հապկ Ագ Նախարարների Խորհրդի Նիստը Մեկնարկել Է

07-10-2024 | 13:51

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է
Թուրքիան Ռազմագործողություն Է Իրականացրել Իրաքի Հյուսիսում

07-10-2024 | 11:48

Թուրքիան ռազմագործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում
Արարատ Միրզոյանը Մեկնել Է Մոսկվա. «Բայրամովի Հետ Առանձին Հանդիպում Նախատեսված Չէ»

07-10-2024 | 11:45

Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա. «Բայրամովի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»
«Սրբազան Շարժման» Հանրահավաքի Մասնակիցները Երթով Շարժվեցին Դեպի Սահմանադրական Դատարան

06-10-2024 | 21:35

«Սրբազան շարժման» հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնել Է Ամն Հայոց Արևելյան Թեմ

06-10-2024 | 19:59

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Հայաստանը Պետք Է Հնարավորինս Արագ Վերացնի Իր Սահմանադրությամբ «Ամրագրված Տարածքային Պահանջների Խնդիրը».Ադրբեջանի Նախագահի Հատուկ Ներկայացուցիչ

06-10-2024 | 13:40

Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի իր Սահմանադրությամբ «ամրագրված տարածքային պահանջների խնդիրը».Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ
Իսրայելը Հարվածել Է Գազայում Համաս-Ի Հրամանատարական Կետին

06-10-2024 | 13:37

Իսրայելը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետին
Ադրբեջանը Մեղադրել Է Հայաստանին Եւ Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպությունը Չարաշահելու Մեջ

06-10-2024 | 11:37

Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին և Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ

Նմանատիպ լուրեր