• Поиск Поиск
×
Количество просмотров221

Գրքի շնորհանդես՝ «Ազէզից Ամերիկա»

Գրքի շնորհանդես՝ «Ազէզից Ամերիկա»

Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ սփյուռքահայ կրթական և մշակութային գործիչ Զարմինե Պողոսյանի «Ազէզէն Ամերիկա» գրքի շնորհանդեսը։

Նա ծնվել է Սիրիայի Ազէզ քաղաքում։ Նոր լույս տեսած գրիքն էլ սկիզբ է առնում հենց ծննդավայր Ազէզից ու հասնում մինչև Ամերիկա, որտեղ հաստատվել է և մինչ օրս իր հայանպաստ գործունեությունն ու շարունակում Զարմինե Պողոսյանը։ 
Երկարամյա մանկավարժի գրքում ամփոփված է  հեղինակի՝ 1960-ականներից մինչև մեր օրերը հասնող խոհագրությունները, հոդվածներն ու բանաստեղծությունները։ Դրանցում կարծես ամբողջանում են նրա մանկության ու պատանեկության հուշերը, մանկավարժական բեղուն գործունեության դրվագները, Ազէզից Հալեպ ու Ամերիկա ձգտող հայության բեկորների գրամշակութային առօրյան, Հայրենիք-Սփյուռք կրթական ու մշակութային հարաբերությունների ուրվագծումները։

Գրքի շնորհանդեսին ներկա էին սփյուռքահայ տարբեր համայնքների կրթական և մշակութային գործիչներ, հեղինակի գործընկերները, որոնց հետ համատեղ տարբեր հաստատություններում բազում ձեռնարկների՝ դասավանդման, վերապատրաստումների այլ  միջոցներով իրագործել են օտար ափերում հային հայ պահելու առաքելությունը։

Գրքի խմբագիր Քնարիկ Աբրահամյանը շնորհավորեց գրքի լույսընծայման առիթով և ընդգծեց, որ Զարմինե Պողոսյանը սփյուռքյան կրթական միջավայրում քաջածանոթ անուն է։ Խոսելով գրքի կազմման աշխատանքների մասին՝ նա նշեց, որ առաջին հերթին շատ հետաքրքիր էր ծանոթանալ Զարմինե Պողոսյանի հերոսներին․ այս գիրքը ձեռքը վերցնողն առաջին հերթին կծանոթանա հենց հեղինակի հետ։ 
«Գրքին պետք է մոտենալ՝ հաշվի առնելով, որ Զարմինե Պողոսյանը մանկավարժ է։ Նրա գրչի արդյունքն այսօր էլ ուսանելի է շատերի համար։ Հայ համայնքային կյանքը նրա աշխատանքի կիզակետում էր՝ նպատակ ունենալով ամերիկյան ափերում է հայ մշակույթը հայ պահել»,-նշեց գրքի խմբագիրն ու ևս մեկ անգամ վստահեցրեց՝ Զարմինե Պողոսյանը հայ մշակույթի արթուն պահակ է։

«Գրողներ կան, որ չեն գործում և կան գործողներ, որ չեն գրում։ Զարմինե Պողոսյանը երկուսն էլ անում է․ արդյունքը երևում է նրա օգտապաշտական գրականության մեջ։ Ստեղծում է գաղափարին նվիրված գրականություն, որն ուզում է անպայման բան փոխանցել»,-իր ելույթում նշեց գրող, գրականագետ Երվանդ Ազատյանը և շնորհակալություն հայտնեց Թեքեյան մշակութային միությանը՝ գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար։ 

Երվանդ Ազատյանը նկատեց՝ Զարմինե Պողոսյանի գրիչը դիպուկ է,  անսահման՝ ամենավսեմից մինչև ամենանսեմը, ներշնչումներն՝ ազգային, ինչի արտացոլանքը հենց իր կյանքն է։ Նրա կարծիքով՝ օտար ափերում հայություն քարոզելը մարտահրավեր է, որի դիմաց պողպատյա հավատք է պետք ունենալ․ «Զարմինե Պողոսյանը կրթական մշակ է՝ մեսրոպաշունչ հավատամքով, իսկ գրքի ամեն էջը մեղրահամ քնքշություն ունի, ինչպես իրենց բակի այն թթենու պտուղը, որի մասին հիշատակել էր գրքում»,-հավելեց Երվանդ Ազատյանը։
Զարմինե Պողոսյանին շնորհավորելու էին եկել ինչպես Սփյուռքից, այնպես էլ Հայաստանի մի շարք կրթամշակութային հաստատություններից։ ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը նախ ընդգծեց՝ միջոցառումն առաջին հերթին սփյուռքահայ ուսուցչին մեծարելու առիթ է․ նա ընտրել է ամենազգայուն ու ամենաանշնորհակալ, իսկ Ամերիկայում՝ ամենադժվարին գործը՝ օտար ափերում հայի ոգին պահելը, հայ մարդուն վերակերտելը։
«Նա կտրել է ուսուցչի և գրական-մշակութային գործչի ճանապարհը։ Այդ ճանապարհին փորձում է հետ բերել ազգայինի ավազանից փախչող, արմատից պոկվող հային՝ դեմ գնալով ժամանակին»,-նշեց պրոֆեսոր Դանիելյանն ու վստահեցրեց՝ այս մեծ վաստակի առջև խոնարհվել է պետք։ 

Ամերիկաբնակ հրապարակախոս, գրականագետ Հովսեփ Նալբանդյանը քաջատեղյակ է այն իրողություններին, որոնք այսօր կան հայության ինքնության կորստի ճանապարհին։ Նա խիստ անհագստացած է այդ փաստով  և վստահեցնում է՝ պետք է անել հնարավորը այդ հոսանքի դեմ պայքարելու համար։ Վերջինս բարձր գնահատեց Զարմինե Պողոսյանի  գործունեությունը, որը շաղախված է ոչ թե խոսքով, այլ բացառապես գործով՝ դասավանդելով։ 

«Վարձքդ կատար, վաստակդ՝ արդար»,-այս բարեմաղթությամբ շնորհավորեց Հովսեփ Նալբանդյանն իր գործընկերոջն ու վստահեցրեց՝ կշարունակեն լինել պայքարի իրենց տեղերում։

Գրքի շնորհանդեսին ներկա էին նաև ուսուցիչներ, ապագա մանկավարժներ։ Նրանք միակարծիք են՝ վաստակաշատ մանկավարժի անցած ուղին իրենց համար այսօր էլ օրինակելի է։ Ձեռնարկի ավարտին Զարմինե Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հայրենիքում իր գրքի շնորհանդեսը մեծաշուք կազմակերպելու համար, քանի որ մայրաքաղաք Երևանն իրենց համար կարծես  կարոտախտի հավաքավայր լինի։ Խոսելով հայության ինքնության պահպանման իր՝ որպես մանկավարժի առաքելության մասին, նա վստահեցրեց, որ դա իր և մյուս մանկավարժների պարտք է․ «Օրերս ճյուղերը չորացած ծառ տեսա։ Վերև նայեցի՝ գագաթը կանաչ էր․ ես հավատում եմ, որ հույս կա՝ վկան այստեղ ներկա երիտասարդ մանկավարժները»,-ելույթի ավարտին նշեց Զարմինե Պողոսյանը։ 

  • Лента
  • Close
Երբ Կտավը Նույնացնում Է Մարդուն Ու Արվեստագետին. Արա Հակոբյանի Անհատական Ցուցահանդեսը՝ Թեքեյան Կենտրոնում

15-05-2024 | 16:50

Երբ կտավը նույնացնում է մարդուն ու արվեստագետին. Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ Թեքեյան կենտրոնում
Մայիսի 14-Ին Կբացվի Արա Հակոբյանի Անհատական Ցուցահանդեսը (Տեսանյութ)

13-05-2024 | 14:52

Մայիսի 14-ին կբացվի Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը (տեսանյութ)
Կբացվի Գեղանկարիչ Արա Հակոբյանի Անհատական Ցուցահանդեսը (Տեսանյութ)

12-05-2024 | 21:12

Կբացվի գեղանկարիչ Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը (տեսանյութ)
Պարարվեստի Թանգարան՝ Բաց Երկնքի Տակ

10-05-2024 | 12:43

Պարարվեստի թանգարան՝ բաց երկնքի տակ
Յայտարարութիւն. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի

08-05-2024 | 00:33

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի
Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞Շը

06-05-2024 | 15:41

Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը
Уроки Армении Владимира Познера

25-04-2024 | 12:49

УРОКИ АРМЕНИИ ВЛАДИМИРА ПОЗНЕРА
«Վլադիմիր Պոզներ. Սիրտս Հայկական Կողմում Է». Գրքի Շնորհանդեսը «Թեքեյան» Կենտրոնում

20-04-2024 | 13:49

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է». գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում
«Վլադիմիր Պոզներ․ Սիրտս Հայկական Կողմում Է» Գիրքը Շուտով Կհասնի Ընթերցողին (Տեսանյութ)

19-04-2024 | 12:51

«Վլադիմիր Պոզներ․ սիրտս հայկական կողմում է» գիրքը շուտով կհասնի ընթերցողին (տեսանյութ)
Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» Կենտրոնում

05-04-2024 | 13:50

Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ «Թեքեյան» կենտրոնում
Հթմմ Շնորհավորանքը՝  Ն. Ս. Օ. Տ. Տ . Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսին

31-03-2024 | 11:12

ՀԹՄՄ շնորհավորանքը՝ Ն. Ս. Օ. Տ. Տ . ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ահազանգային Վիճակագրութիւն

25-03-2024 | 18:20

Ահազանգային Վիճակագրութիւն
Պատահական Բան Չկայ

20-03-2024 | 13:54

Պատահական Բան Չկայ
Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜Ւրբ Արուեստը

25-02-2024 | 21:01

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը
Լկտիութեան Նոր Մրցանիշ. Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին Տկարացնելու Միտող Նորելուկ Շարժումը Կը Կրէ Նոյն Այդ Եկեղեցիին Համար Զոհուած՝ «Վարդանանք» Անունը

24-02-2024 | 15:07

Լկտիութեան Նոր Մրցանիշ. Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին Տկարացնելու Միտող Նորելուկ Շարժումը Կը Կրէ Նոյն Այդ Եկեղեցիին Համար Զոհուած՝ «Վարդանանք» Անունը

Похожие новости

Երբ կտավը նույնացնում է մարդուն ու արվեստագետին. Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ Թեքեյան կենտրոնում

Новости

Calendar15-05-2024

Մայիսի 14-ին կբացվի Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը (տեսանյութ)

Новости Текеян

Calendar13-05-2024

Կբացվի գեղանկարիչ Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը (տեսանյութ)

Новости Текеян

Calendar12-05-2024

Պարարվեստի թանգարան՝ բաց երկնքի տակ

Региональные новости

Calendar10-05-2024

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի

Новости

Calendar08-05-2024

Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը

Новости

Calendar06-05-2024

УРОКИ АРМЕНИИ ВЛАДИМИРА ПОЗНЕРА

Новости искусства

Calendar25-04-2024

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է». գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում

Новости

Calendar20-04-2024