• Search Search
×
Views252

Մալխասի կատարված ու անկատար երազանքները

Մալխասի կատարված ու անկատար երազանքները

Ջազմեն Լևոն Մալխասյանը՝ Մալխասը, ճանաչված ու սիրելի է ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս։ Այլ կերպ ասած՝ Մալխասը և նրա անունը կրող ակումբը ջազի երևանյան այցեքարտն են։ 
«15 տարեկան էի, երբ մեր տանը ռադիոալիքներից մեկով լսեցի աստվածային երաժշտություն։ Չէի հասկանում, թե դա ինչ է, բայց ամեն օր, երեկոյան նույն ժամին սպասում էի “Time for jazz” հաղորդմանը, որը վարում էր ջազային մեկնաբան Ուիլիս Կանովերը։ Այդպես ծանոթացա ջազի հետ»,-տարիների հեռվից հիշում է Մալխասն ու հավելում՝ այդ օրից սկսած, երկու տարի շարունակ, ռադիոյից ձայնագրում էր երաժշտությունն ու փորձում վերարտադրել դաշնամուրով։

Ջազմենն առանձնակի ակնածանքով է խոսում աշխարհահռչակ կանադացի դաշնակահար Օսկար Փիթերսոնի մասին, ում ստեղծագործություններն ամենահաճախն էին հնչում հաղորդման ժամանակ։ Հենց նրան էլ Մալխասը համարում է իր միակ ուսուցիչը․ «Նա ինձ համար Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն է, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան և Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան»։
Ի դեպ, Մալխասն ունի Օսկար Փիթերսոնի ձայնասկավառակների ամենամեծ հավաքածուն, որը գերազանցում է նաև Փիթերսոն ընտանիքի ունեցածին։ Նա հավաքել ու մեկտեղել էր իր երաժշտական ուսուցչի նաև այն սկավառակներ, որոնցում վերջինս նվագակցում է այլ երաժիշտների։ Իմանալով այդ մասին՝ Օսկար Փիթերսոնի կինը Մալխասին է նվիրել ամուսնու փողկապը, որն այսօր իր պատվավոր տեղն ունի «Մալխաս ջազ ակումբ»-ում։

Մալխասը 17 տարեկանից նվագել է տարբեր խմբերում, իսկ 1962 թվականին ընդունվել  Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ՝ ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ 1963 թվականին թմբուկահար Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի և կոնտրաբասահար Արթուր Աբրահամյանի հետ բուհում ստեղծում է ջազային եռյակ, որ իր անունով կոչվում է «Լևոն Մալխասյանի անվան եռյակ»։ Եռյակը համերգներ էր ունենում Կոմպոզիտորների միության, ֆիլհարմոնիայի դահլիճում և այլ համերգասրահներում։ Մի քանի տարի անց եռյակին է միանում սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը՝ եռյակը վերածելով քառյակի։ Ջազմենը շատ լավ է հիշում՝ 60 տարիների ընթացքում դահլիճները երբեք կիսադատարկ չեն եղել։
Ջազմենն ընդդիմանում է, երբ շատերն իրեն համարում են Հայաստանում ջազի հիմնադիրը։ Նա ներկայացնում է բոլոր այն երաժիշտներին ու ստեղծագործողներին, որոնք մինչ իրենց եռյակի հիմնումն արդեն լեփ-լեցուն դահլիճներում ջազային ստեղծագործություններ էին ներկայացնում մեծ բենդերով՝ Արտեմի Այվազյան, Կոնստանտին Օրբելյան, Մելիք Մավիսակալյան, Մարտին Վարդազարյան, Ստեփան Շաքարյան․ «Ես պարզապես նրանց ստեղծած ավանդույթների պահպանողն ու շարունակողն էի։ Կարծում եմ՝ հաջողել եմ․ Երևանն այսօր ջազային քաղաք է»,-հավելում է Մալխասը։ 

Անվանի երաժիշտն ունեցել է ընդամենը մեկ ձեռքի մատների վրա հաշվվելի երազանք․ դասավորել է հերթականությամբ և իրագործել կյանքի 77 և ստեղծագործական 60 տարիների ընթացքում։
«Իմ առաջին երազանքն էր մեկնել ԱՄՆ և ակումբում լսել այն մարդկանց, որոնց շնորհիվ ես սկսել էի նվագել։ Այդ երազանքն իրականացրեցի 1990 թվականին՝ մի քանի անգամ»,-մեզ հետ զրույցում նշում է Մալխասն ու թվարկում այն երաժիշտների անունները, որոնց ոչ միայն լսելու, այլև նվագակցելու բարեբախտություն է ունեցել՝ Չիկ Կորեա,  Հերբի Հենքոք և այլք։

Առաջին երազանքը իրագործում է տարիներ շարունակ, երբ համերգներով շրջագայում է․ եղել է աշխարհի շուրջ 50 երկրում, սակայն կարճ ժամանակով՝ ընդամենը 13 օր․ 14-րդ օրն անպայման ինքն ու Երևանը պիտի հանդիպեն․ «Ես երևանյան հիվանդություն ունեմ, բարեբախտաբար՝ ոչ բժշկական ախտորոշմամբ»,-նշում է Մալխասն ու շտապում ներկայացնել հաջորդ երազանքը։
«Ջազային մեգաաստղերի մասնակցությամբ Երևանում միջազգային փառատոն կազմակերպելը իմ մյուս երազանքն էր, որն ինձ նույնպես հաջողվեց՝ տասն անգամ»,- նշում է Մալխասն ու կրկին թվարկում այն ջազմենների ու ջազային խմբերի անունները, որոնք այցելել են Հայաստան և մասնակցել ջազ-փառատոնին՝ Չիկ Կորեա, Ջո Քոքերը,  Ռեյ Չարլզը, Ալ Ջերոն, Ջորջ Բենսոնը, Թոմա Կոտաշվիլին, Ալ Դե Միոլան, Տանիա Մարիան, Wind and Fire, New York Voices խմբեր և այլն։
Լևոն Մալխասյանի կարծիքով՝ դա ոգևորիչ էր նաև մերօրյա ջազմենների համար, որոնք նվագակցում էին հայտնիներին, ապա հյուրընկալում նրանց երկրներում՝ համերգներով, մասնակցում ջազ-փառատոնների։
«Սեփական ջազ ակումբ ունենալը իմ երրորդ երազանքն էր, որ հաջողվեց 16 տարի առաջ։ Այդ օրից սկսած՝ ամեն օր ես նվագում եմ այդ օրը նվագող խմբից հետո․ չնվագել չեմ կարող, քանի որ հանդիսատեսը նաև Մալխասին է սպասում»,-նշում է ջազի վարպետն ու  ուրախությամբ նշում, որ Երևանում ջազ ակումբեր էլի կան, որտեղ նույնպես հնչում է մաքրամաքուր երաժշտություն։

Հիմնադրման օրից՝ ակումբում շուրջ 800 խումբ է փոխվել։ Հենց այդ ակումբից են «թևեր առել» բազում երաժիշտներ, որոնք սովորել են ինչպես միմյանցից, այնպես էլ ջազի երևանյան խորհրդանիշ համարվող Մալխասից․«Ես մշտապես բոլորի համար ճանապարհ եմ բացում։ Ջազում այդպես էլ պետք է լինի»։
Նա այն կարծիքին է, որ ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի՝ իր երկրին պիտանի լինելու համար։ 
Ակումբն այսօր էլ աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ․ ամեն օր մի խումբ նվագում է ժամը 21․00-24․00-ն, ապա Մալխաս եռյակը՝ Լևոն Մալխասյան, Արամո (թմբուկ) և Նիկողայոս Վարդանյան (կոնտրաբաս)՝ հաճախ փոփոխվող ծրագրով։
«Ջազը կյանք է՝ փոփոխվող, չկրկնվող, բարդ երաժշտություն։ Լսողը պիտի սիրի այն, որ հասկանա։ Այն հիմնված է իմպրովիզացիայի վրա և երաժշտի այդ պահի հոգեվիճակն է։ Ես նվագում եմ տրադիցիոն և հասկանալի ջազ, կարողանում եմ ունկնդրի տրամադրությունից հասկանալ՝ ընկալե՞լ է երաժշտությունը, թե՞ ոչ»,-ասում է Մալխասն ու վստահեցնում՝ ջազ սովորել հնարավոր է, եթե ծնվել ես իմպրովիզացիա անելու կարողությամբ։

Բացի ջազից, Մալխասը լսում է հայտնի դասական դաշնակահարներին՝ Վլադիմիր Գորովից, Գլեն Գուլդ և այլոց։
Կատարված երազանքների կողքին Մալխասն ունի առայժմ մի անկատար երազանք՝ հիմնել ջազային ստուդիա-դպրոց, որտեղ ջազմենները կձայնագրվեն, կունենան ձայնասկավառակ։ Ոչ մի րոպե չի դադարում հավատալ նաև այդ երազանքի իրագործմանը, սակայն համավարակն ու 44-օրյա պատերազմը փոխեցին նաև այլ ծրագիրը։ Դրանք խոչընդոտում են նաև Լևոն Մալխասյանի ստեղծագործական կյանքի ռիթմը․ շուրջ մեկուկես տարի հայրենիքից դուրս նա ոչ մի համերգ չի ունեցել։
«Արդեն 18 երկրից հրավեր ունեմ՝ Մոսկվայից մինչև Ավստրիա։ Գրի եմ առնում, բայց չգիտեմ՝ կգնա՞, թե՞ ոչ»,-նշում է Մալխասը, որն իր ամենակարևոր ու մեծ կոչումը համարում է «Երևանի պատվավոր քաղաքացի»-ն․ Երևանը, որին նա հարստացրել է մալխասյանական իր գույնով, սիրում է իր երեխայի պես՝ անտեսելով թերությունները։ Սիրում է՝ ուղղակի։

  • Newsfeed
  • Close
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին
2023-Ին Կապիտալի Ներհոսքը 40 %-Ով Նվազել Է

16-05-2024 | 13:30

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է
Սլովակիայի Վարչապետի Դեմ Մահափորձ Է Արել Սլովակ Հայտնի Գրող Չինտուլան

16-05-2024 | 12:59

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան
Հոգեւորականի Առաջնորդությունը Ժամանակն Է Ծնել

16-05-2024 | 11:50

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել
Երևանի Պետական Համալսարանում Տեղի Է Ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն Եւ Պարսից Լեզուն» Թեմայով Գիտաժողովը

16-05-2024 | 10:30

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը
Բաքուն 5 Ամսով Երկարացրել Է Նաև Արցախի Նախկին Ղեկավարներից Մի Քանիսի Կալանքի Ժամկետը

16-05-2024 | 10:26

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը
Խաղաղության Պայմանագրում Պետք Է Լինի Արցախի Վերադարձը, Բաքվում Պահվող Գերիների Վերադարձը. Բագրատ Սրբազան

16-05-2024 | 08:37

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան
Գիտնականները Հայտնաբերել Են Բեթհովենի Խուլության Եւ Այլ Հիվանդությունների Անսպասելի Պատճառը

16-05-2024 | 07:57

Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը
Սլովակիայի Վարչապետի Վրա Կրակել Են 5 Անգամ

16-05-2024 | 07:55

Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 5 անգամ
Գիզայում Եգիպտական Բուրգերի Մոտ Հայտնաբերված L-Ի Տեսքով Խորհրդավոր Կառույցը Շփոթեցրել Է Գիտնականներին

16-05-2024 | 07:47

Գիզայում եգիպտական բուրգերի մոտ հայտնաբերված L-ի տեսքով խորհրդավոր կառույցը շփոթեցրել է գիտնականներին
Լեմկինի Ինստիտուտի Դատապարտող Հայտարարությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ծածուկ Ներգրավվածությունը Ցեղասպանության Ժխտողական Քաղաքականության Մեջ

15-05-2024 | 18:30

Լեմկինի ինստիտուտի դատապարտող հայտարարությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ
Տեսանյութ. Չտեսա՞Ք, Որ Խփեց... Չէ, Չտեսա

15-05-2024 | 17:38

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա

Related news

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

News

Calendar16-05-2024

Կիրանցում լարված իրավիճակ է

News

Calendar16-05-2024

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է

Official news

Calendar16-05-2024

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-05-2024

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է

News

Calendar16-05-2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան

International news

Calendar16-05-2024

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել

News

Calendar16-05-2024

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը

Educational news

Calendar16-05-2024