• Search Search
×
Views272

Միջոցառում՝ նվիրված Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակին

Միջոցառում՝ նվիրված Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակին

Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակի կապակցությամբ «IYOUWE» ՀԿ-ն Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր «Արցախ, ի'մ հավերժ» խորագրով միջոցառում։ Այն մեկնարկեց Հայաստանում ժամանակավորապես  ապաստանած արցախյան մշակութային կենտրոնների և անհատների աշխատանքների ցուցադրությամբ․ դրանք փրկվել են պատերազմներում ոչնչացվելուց կամ թշնամու ձեռքն ընկնելուց։

Միջոցառմանը ներկա էր «ողջ» Արցախը՝ պետական գործիչներ, հայրենիքն ազատագրած հերոսներ, մշակութային գործիչներ, արցախասեր տարբեր սերունդներ։ Իրենց խոսքում ներկաներն արևժորեցին արցախյան շարժման 35-ամյա ճանապարհը, անդրադարձան մերօրյա մարտահրավերներին և ևս մեկ անգամ վերահաստատեցին՝ շարժման նշանակությունն այսօր էլ նույնն է՝ պայքարը շարունակվում է։

Ներկաները միակարծիք են՝ նոր հաղթանակների համար պետք է վերականգնել 1988-ի միասնությունը, տարածել արժանապատվության ալիքն ու արժանի լինել արցախահայության այն կամքին, որը նրանք ցուցաբերում են այս օրերին։ Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ բարձրաձայնեցին նաև վրիպումներն ու սխալները, ինչն էլ ավելի է մոտեցնում սթափության ժամը․ պետք է արթնացնել զարթոնքի և վերապրելու ցանկությունը։

Ներկաներին և հատկապես շարժման նախաձեռնողներին ու առաջնորդներին շնորհավորեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նա ընդգծեց, որ Արցախյան շարժման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել պատմական արդարությունը, պահպանել ազգային ինքնությունը․ «Պայքարը շարունակվում է․ հարյուր քսան հազար հայրենակիցներն այսօր  շրջափակման պայմաններում ամեն օր պայքարում են։ Մենք բոլորս պետք է կարողանանք վերականգնել 1988-ի մթնոլորտը, էներգիան, համախմբվածությունն ու  միասնականությունը»,-նշեց նախարարն ու վստահեցրեց՝ այդ պարագայում մենք նոր հաղթանակներ անպայման կունենանք։

Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը ևս շնորհավորեց ներկաներին և հավելեց․ «Մեր զոհված ընկերների հոգիները հուրը արևի ճառագայթների պես շոյում են մեզ։ Գոնե այս օրերին նրանք մեզ զրկում են սխալվելուց։ Նույնիսկ 100 պարտությունը չպետք է կոտրի մեր պայքարի ոգին, իսկ հայ ժողովուրդն իրավունք չունի միայնակ թողնել Արցախին, և՝ հակառակը»,-նշեց Սեյրան Օհանյանն ու ներկաներին հորդորեց համախմբվել և ոտքի կանգնել։

Եղան նաև այլ ելույթներ, որոնցում բանախոսներն ընդգծեցին արցախյան շարժման կարևորությունն ինչպես 35 տարի առաջ, այնպես էլ մեր օրերում՝ իբրև Արցախի հավերժ մնալու կարևոր պայման։
Արցախին նվիրված կատարումներով հանդես եկան Արսեն Գրիգորյանն (Մրո) ու Շուշան Պետրոսյանը, որոնք երգով ու խոսքով վերահաստատեցին՝ աշխարհն առուծախ է, Արցախը՝ հուր չվախեցող։ 

  • Newsfeed
  • Close
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին
2023-Ին Կապիտալի Ներհոսքը 40 %-Ով Նվազել Է

16-05-2024 | 13:30

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է
Սլովակիայի Վարչապետի Դեմ Մահափորձ Է Արել Սլովակ Հայտնի Գրող Չինտուլան

16-05-2024 | 12:59

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան
Հոգեւորականի Առաջնորդությունը Ժամանակն Է Ծնել

16-05-2024 | 11:50

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել
Երևանի Պետական Համալսարանում Տեղի Է Ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն Եւ Պարսից Լեզուն» Թեմայով Գիտաժողովը

16-05-2024 | 10:30

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը
Բաքուն 5 Ամսով Երկարացրել Է Նաև Արցախի Նախկին Ղեկավարներից Մի Քանիսի Կալանքի Ժամկետը

16-05-2024 | 10:26

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը
Խաղաղության Պայմանագրում Պետք Է Լինի Արցախի Վերադարձը, Բաքվում Պահվող Գերիների Վերադարձը. Բագրատ Սրբազան

16-05-2024 | 08:37

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան
Գիտնականները Հայտնաբերել Են Բեթհովենի Խուլության Եւ Այլ Հիվանդությունների Անսպասելի Պատճառը

16-05-2024 | 07:57

Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը
Սլովակիայի Վարչապետի Վրա Կրակել Են 5 Անգամ

16-05-2024 | 07:55

Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 5 անգամ
Գիզայում Եգիպտական Բուրգերի Մոտ Հայտնաբերված L-Ի Տեսքով Խորհրդավոր Կառույցը Շփոթեցրել Է Գիտնականներին

16-05-2024 | 07:47

Գիզայում եգիպտական բուրգերի մոտ հայտնաբերված L-ի տեսքով խորհրդավոր կառույցը շփոթեցրել է գիտնականներին
Լեմկինի Ինստիտուտի Դատապարտող Հայտարարությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ծածուկ Ներգրավվածությունը Ցեղասպանության Ժխտողական Քաղաքականության Մեջ

15-05-2024 | 18:30

Լեմկինի ինստիտուտի դատապարտող հայտարարությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ
Տեսանյութ. Չտեսա՞Ք, Որ Խփեց... Չէ, Չտեսա

15-05-2024 | 17:38

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա

Related news

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

News

Calendar16-05-2024

Կիրանցում լարված իրավիճակ է

News

Calendar16-05-2024

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է

Official news

Calendar16-05-2024

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-05-2024

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է

News

Calendar16-05-2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան

International news

Calendar16-05-2024

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել

News

Calendar16-05-2024

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը

Educational news

Calendar16-05-2024