03-11-2024 | 20:15
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Արցախ ԱՄՆ դեսպանի այցը և Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը։
«Ես այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ և ակնկալիքներ չունեմ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մեկնել էր Ղարաբաղ, որտեղ այցելել էր Շուշի և Ֆիզուլի քաղաքներ։ Այս մասին հայտնել էր Բաքվում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։