06-11-2024 | 20:50
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավքից հետո Հայաստանի տարբեր բնակավայրերում սկսվել են անհնազանդության ակցիաներ, բուհերում սկսվել է դասադուլի գործընթաց։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին 1,5 ժամ էր տվել հրաժարականի համար, սակայն նրա մամուլի խոսնակը հայտնել է, որ Փաշինյանը լեգիտիմ վարչապետ է, այսինքն՝ հրաժարական չի տա։
Պայքարը շարունակվում է։ Անհնազանդության ցույցերը չեն ավարտվի, քանի դեռ ՀՀ վարչապետը հրաժարական չի տվել. սա է նպատակը։
Վաղ առավոտից Երևանի բուհերում հնչում են պայքարին միանալու և դասադուլի միջոցով ուսանողական բողոքն արտահայտելու կոչեր։