16-05-2024
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան
Յուրայ Չինտուլան, որը կրակել է Սլովակիայի վարչապետի վրա, ասել է, որ դա արել է, քանի որ համաձայն չէ կառավարության քաղաքականության հետ։
See More
13
16-05-2024
Յուրայ Չինտուլան, որը կրակել է Սլովակիայի վարչապետի վրա, ասել է, որ դա արել է, քանի որ համաձայն չէ կառավարության քաղաքականության հետ։
13
16-05-2024
Ահա թե ինչ է գրում ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը, այդ երկրի երկրորդ նախագահ (1797—1801) Ջոն Ադամսը: «Հայրենասերն առանց կրոնի, իմ կարծիքով, նույնքան մեծ պարադոքս է, որքան մարդն առանց Աստծո երկյուղի»:
22
16-05-2024
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին այս գիտաժողովում ունեցած ելույթում ասել է,- «Իրանական մշակույթի և գրականության ոլորտի հանրահայտ դեմքերը ոչ միայն Իրանի աշխարհագրությանը , այլև ողջ մարդկությանն են պատկանում,որովհետև նրանց ստեղծագործությունների և մտավոր համակարգի լեզուն եղել է բարությունը, իմաստությունը, արդարությունը, այլասիրությունը, մարդասիրությունը և բռնությունից խուսափելը»։
17
16-05-2024
Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են Արցախի նախկին ղեկավարների՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով։
27
16-05-2024
«Ինչ որ տեղի է ունենում, պետական առանձնապես ծանր հանցագործություն է, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Հանցագործություն է, լավ հիշեք այս բառը։ Հստակ է, որ շարունակվող այս հանցագործությունը կարող է կասեցվել միայն ու միայն այս պայքարով․ ուրիշ ձև ու հնարավորություն մենք չունենք։ Մենք պետք է ոչ միայն վերջնականապես հասնենք գործընթացի, որը ես համարում եմ ծրագիր, դադարեցմանն ու կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը։ Մենք խաղ անելու ժամանակ չունենք, ժողովուրդ ջան»,- ասաց Բագրատ Սրբազանը։
24
16-05-2024
Ըստ ամերիկյան Clinical Chemistry հանդեսում հրապարակված հետազոտության՝ գիտնականները վերլուծել են ԴՆԹ-ն գերմանացի կոմպոզիտորի նույնականացված երկու մազափնջերն ու պարզել, որ դրանք պարունակում են կապարի տագնապալի բարձր խտացումներ, ինչպես նաև մկնդեղի ու սնդիկի բարձր մակարդակ:
19
16-05-2024
«Հանցագործը կրակել է հինգ անգամ, վարչապետը ծայրահեղ ծանր վիճակում է և դեռ վիրահատական սեղանին է։ Մենք ամեն ինչ կանենք դեպքը հետաքննելու համար»,- ասել է Էշտոկը մամուլի ասուլիսում` հավելելով, որ հանցագործը ձերբակալված է:
23
16-05-2024
Արևմտյան գերեզմանատունը պարունակում է թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների թաղումները, գրում են մի խումբ գիտնականներ ուսումնասիրության մեջ։ Նրանց դամբարաններից շատերն ունեն հարթ տանիքներով քարից կամ ցեխի աղյուսից վերգետնյա ուղղանկյուն կառուցվածքներ, որոնք հայտնի են որպես «մաստաբաս»։
Գերեզմանատան մեջտեղում կա մի տարածք, որտեղ վերգետնյա շինություններ չեն հայտնաբերվել։
26
15-05-2024
Պնդելով, որ հայերը եղել են բացառապես «աշխարհաքաղաքական ինտրիգների և կեղծ խոստումների զոհ»՝ Փաշինյանը նաև անտեսում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ երկարաժամկետ և բազմաշերտ պատմական բռնաճնշումները, ինչպես նաև իշխող «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամների շրջանում հայերի նկատմամբ ներքին խորը արհամարհանքը։
25
15-05-2024
Ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս մարդկանց Օպերայի շենքի հարակից փողոցներով անցնել։ Սովորական անցորդների վրա են հարձակվում, հարվածում և բերման ենթարկում։
21