CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Ерванд Азатян

Ерванд Азатян

писатель, публицист

О победителе
  • Об Авторе О победителе
  • Материалы Материалы

О победителе

Ծնվել է Լիբանանում 1938 թվականին: Սովորել է ՀԲԸՄ ՀովակիմյանՄանուկյան վարժարանում, այնուհետեւ ուսումը շարունակել է Բոստոնի Նոյթհիսթրնի եւ Դետրոիթի Ուեյն Սթեյթ համալսարաններում` մասնագիտանալով անգլիական եւ ամերիկյան գրականության բնագավառում։

Երվանդ Ազատյանի ստեղծագործություններն ամփոփված են հրատարակված հինգ հատորներում` «Կյանք ու երազ Հայաստան» (1964), «Գրական գեղարվեստական սեւեռումներ» (1988) «Portraits and Profils» (1995), «History on the Move» (1999), եւ «Դիտումներ եւ պատումներ» (2006):

1954-58թթ. աշխատել է «Զարթոնք» օրաթերթի խմբագրությունում, իսկ 1958-67թթ. որպես պատասխանատու խմբագիր ղեկավարել է «Արեւ» օրաթերթի խմբագրությունը: Երկար տարիներ՝ մինչ օրս «Պայքար» շաբաթաթերթի խմբագիրն է։ Անվանի գրականագետ, հասարակական, քաղաքական գործիչ Երվանդ Ազատյանը դասախոսություններով ու բանախոսություններով հանդես է եկել Հայաստանում եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

1972թ-ից ստանձնել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի, ինչպես նաեւ ՀԲԸՄ նախագահ Մանուկյանի հայկական գրասենյակի վարիչի պաշտոնը: 1988 թ. Ե. Ազատյանին շնորհվել է Երեւանի պետական համալսարանի, իսկ 2011 թվականին` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավառժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

2008 թ. Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ է:

Տարիներ ի վեր եղել է Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անդամ, ներկայումս վարչության ատենապետն է: ՀՀ նախագահի կողմից պառգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» մեդալով: Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից արժանացել է «Ս. Սահակ եւ Ս.Մեսրոպ» պատվո շքանշանին։

2007թվականին Երվանդ Ազատյանը պարգեւատրվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով:

Материалы

ՀԹՄՄ ցավակցությունը՝ Երվանդ Ազատյանի մահվան առթիվ

Региональные новости

Calendar28-03-2023