Կկայանա նկարիչ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը։
Արա Հակոբյանն ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը, կատարելագործվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ։ Արժանացել է արվեստի բնագավառի մի շարք պարգևների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վենետիկում, Հովհաննես Թումանյանի թանգարանում, Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը, Հայաստանի նկարիչների միությունում, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում։