CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

01 Սեպտեմբեր, 202301 Սեպտեմբեր, 2023
«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտատարում է  «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության 2022 թվականի ստեղծագործությունների հայտերի ընդունման մեկնարկի մասին։ 

Մրցույթը կանցկացվի 4 անվանակարգում` «Գրականություն», «Հայագիտություն», «Կերպարվեստ (գունանկար, քանդակ, գրաֆիկա)» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ»։
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգև` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և «Վահան Թեքեյան» մրցանակ: 

Մրցույթին մասնակցել ցանկացողները՝
•     www.armtmm.com կայքում պետք է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը (ներառյալ) լրացնեն մասնակցության հայտը՝ նեկայացնելով 2022 թվականին իրենց հեղինակած աշխատանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն։ 
•    մինչ հայտը լրացնելը, անհրաժեշտ է ծանոթանալ մրցույթի պայմաններին,
•    հայտերի լրացումը հասանելի կլինի սեպտեմբերի 1-ից, 
•    սխալ կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի, 
•    հայտը կհաստատվի կամ կմերժվի` Ձեր էլեկտրոնային հասցեին հետադարձ նամակով։ 

Ստեղծագործությունները գնահատելու է մասնագիտական հեղինակավոր ժյուրին` նախապատվությունն առաջին հերթին տալով աշխատանքների որակին: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել  Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցե` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ. ` 010 552 632, 010 520 783):