Մրցանակակրի մասին
Ծնվել է Երեւանում 1952 թվականի հունիսի 4-ին։ Ավարտել է Երեւանի Կrուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Երեւանի Պետական Համալսարանի բանասիրության ֆակուլտետը:
1969-1991թթ. Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գրադարանավարն էր, ապա` դաստիարակության եւ մասսայական աcխատանքների բաժնի վարիչը։ Հեղինակ է մի cարք գրադարանային-մեթոդական ձեռնարկների:
1991թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկեrություն սկզբում որպես խմբագիր, այնուհետեւ առանձին մշակութային հաղորդումների հեղինակ եւ վարող:
1994թ-ին որպես «Մշակութային ծրագիր» հաղորդաշարի հեղինակ` մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով ուսանել է Փարիզի «Սիռնեայ« հեռուստադպրոցում։
2009թ-ից Արարատ մcակութային հեռուստաընկեrության ստեղծման օրվանից «Հոբելյաններ» հաղորդաշար հետ միասին Ա. Թադեւոսյանը հեղինակել է նաեւ «Կեrպարվեստ» հաղորդաշարը: Երկու հաղորդաշարերն էլ ծառայել են հայ մշակույթին. հանրությանը ներկայացրել մեր մշակույթի դեմքերին, նրանց թողած ժառանգությունը, ժամանակակից արվեստագետներին եւ նրանց ստեղծագործություններին:
2011թ-ին արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Հոբելյաններ» հաղորդաշարի համար։