• Որոնում Որոնում
×
Արա Մարտիրոսյան

Արա Մարտիրոսյան

լրագրող

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1970 թվականին Երեւանում: 1993 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը:

Խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի լրատվական ծառայությունում որպես խմբագիր:

Աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ժամանակ» օրաթերթերում: Սկսած 2000 թվականից աշխատել է «Ազգ» օրաթերթում, լուսաբանել տնտեսական–ֆինանսական ոլորտի իրադարձությունները: Եղել է «Արարատ-մեգըզին» ամսագրի գլխավոր խմբագիր։ Արժանացել է «Պրոմեդիայի» սահմանած «Լավագույն տնտեսական հոդված» մրցանակին (2002թ.), «Կոնվերս բանկի» «Տարվա լավագույն տնտեսական հրապարակումների» համար սահմանված մrցանակին (2003թ.) եւ պահել «Պրոմեդիայի» հետաքննական լրագրության համար հայտարարված դրամաշնորհային մրցույթը (2003թ.)։ 2007 թվականին ճանաչվել է ԿԲ հայտարարած «Դոլարիզացիայի հաղթահարման եւ ազգային արժույթի նկատմամբ վստահության բաղձրացման խնդրի լավագույն լուսաբանման» մrցույթի հաղթող:

2008թվականին «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման համար արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մrցանակի:

Հոդվածներ