CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Արամ Հովհաննիսյան

Արամ Հովհաննիսյան

պատմաբան

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին


Արամ Հովհաննիսյանը սովորել, ավարտել և աշխատում է Երևանի պետական համալսարանում։ Պատմական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 
Շուրջ քառորդ դար զբաղվում է Կիլիկիայի պետության պատմության ուսումնասիրմամբ։ Ունի շուրջ 40 գիտական հոդվածներ, որոնց մի մասը հրատարակվել է նաև արտասահմանում  և 3 մենագրություն:
Շուրջ 20 տարի է աշխատում է ԵՊՀ-ում, ստացել է բազմաթիվ պատվոգրեր, իսկ ԵՊՀ 100-ամյակին՝  «Ոսկե մեդալ»:
Կիլիկիայի թագավորության վերաբերյալ առաջինը գիրքը կոչվում է Կիլիկիայի հայկական թագավորության և Եգիպտոսի սուլթանության հարաբերությունները 1250-1375 թթ.: Երկրորդ աշխատանքը կոչվում է Հայոց եկեղեցին կիլիկյան շրջանում։ Մինչ Մլեհի մասին մենագրության հրատարակումը, հայագիտության մեջ նույնիսկ 1 հոդված չի եղել այս անվանի պետական գործչի մասին և այն իր բնույթով ամբողջովին նորություն է: 
2023 թվականին «Հայագիտություն» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Մլեհ Ռուբինյան. իշխանապետ Կիլիկիո հայոց» աշխատության համար։ 
 

Հոդվածներ