CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Բախտիար Հովակիմյան

Բախտիար Հովակիմյան

թատերագետ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1926 թ․ մայիսի 1-ին։ Ավարտել է Լ․ Երամյանի անվան Բաքվի հայկական թատրոնի դրամատիկական ստուդիան (1947), Երևանի թատերական ինստիտուտը (1952)։ 1953-1958 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում, 1958-2008 թվականներին՝ ԳԱԹ-ի թատերական բաժնում (1963 թվականից՝ բաժնի վարիչ)։

Հայկական հանրագիտարանների համար հեղինակել է շուրջ 200 հոդված, 27 գիրք: Հրատարակվել են նրա «Հովհաննես Աբելյան» (1965թ.), «Գաբրիել Սունդուկյան 150: Մատենագիտություն: Պեպոյի բեմադրության ժամանակագրությունը» (1976թ.), «Հայկական թատերական ընկերության 120-ամյակը» (ռուսերեն, 1984թ.) «Թատերական օրացույցներ» (հատոր 1, 1997թ.), «Ցեղասպանության թեման հայ թատրոնում (1895-1995)» (1998թ.), «Հայոց ծածկանունների բառարան» (8.000 հեղինակի 25.000 ծածկանուն, 2005թ.), «Շեքսպիրը հայ թատրոնում» (2012թ.) և այլ գրքեր: 

2018 թ․ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Նոր Ջուղայի թատրոնը 1887-2017 թթ․» ուսումնասիրության համար։

Հոդվածներ