CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Գրիգոր Խաչատրյան

Գրիգոր Խաչատրյան

ռեժիսոր

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1975 թ․ դեկտեմբերի 25-ին։ 1992 թվականին ավարտել է Անդրեյ Սախարովի անվան 69 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ավարտել է թիվ 14 գեղարվեստի պետական ուսումնարանը` ստանալով հախճապակու վրա նկարիչ – կատարողի որակավորում։ 2003 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ՝ դրամատիկ թատրոնի ռեժիսոր / Արմեն Խանդիկյանի արվեստանոց/:

1998 թվականից մինչև օրս աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը՝ որպես դերասան, իսկ 2004 թվականից նաև որպես ռեժիսոր։ Բեմադրել է մի շարք բեմադրություններ և միջոցառումներ։ 

2016 թ․ «Թատերական արվեստ» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Անկոչ Աննան» բեմադրության համար։

Հոդվածներ