CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Գուրգեն Խանջյան

Գուրգեն Խանջյան

գրող

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1950 թ․ Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1987 թվականին «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն։ Արժանացել է «Ոսկե եղեգն» պետական, ՀԳՄ երկու՝ արձակի և դրամատուրգիայի, «Նարցիս» ամսագրի ամենամյա մրցանակներին։ 

Հեղինակ է ավելի քան տասը գրքի, բազմաթիվ պիեսների և սցենարների։

1994-2010թթ-ին Գ. Խանջյանը ընթերցողներին է ներկայացրել «Հիվանդանոց», «Նստիր Ա գնացք», «Լուր չկա» վեպերը, «Սպանել փրկչին», «Շարժասանդուղք», «Ստվերներ խամաճիկների փողոցում» պատմվածքների ժողովածուները եւ դրամատիկական մի շարք ստեղծագործություններ: Գ. Խանջյանի պիեսները բեմադրվել են Երեւանի «Դրամատիկական» եւ «Կոմեդիայի» թատրոններում, Թբիլիսիի, Վանաձորի, Ստեփանակերտի, Լոս Անջելեսի, Հալետի թատրոններում, ցուցադրվել են հեռուստատեսությամբ: Նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր եւ հեռուստատեսային մանրապատումներ։

2011 թ․ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Նամակներ ընթացքից» պատմվածքների, էսսեների ժողովածուի համար։

Հոդվածներ