Մրցանակակրի մասին
Ծնվել է 1953 թվականին Թուդիայում: Միջնակարգ կրթությունն ստացել է Ստամբուլի հայկական վարժարաններում: 1968թ. ըն-տանիքով ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1975-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը` ստանալով արևելագետ-պատմաբանի դիպլոմ: Աշխատանքի է անցել ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում: 1978-81թթ. Մոսկվայում եղել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ: 1990թ. պաշտպանել է «Փոքր Ասիայի սելջուկյան նվաճումը» թեմայով ատենախոսությունը: Պաsմական գիտությունների թեկնածու է։
1998թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1991 թվականից Հ.Չաքրյանը համատեղման կարգով, որպես հիմնադիր կազմի անդամ, աշխատել է «Ազգ» օրաթերթում, ավելի ուշ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնում:
Մասնակցել է միջազգային բազմաթիվ գիտաժողովների եւ հանդես եկել զեկույցներով։ Զեկուցումները թարգմանվել եւ հրապարակվել են պարսկերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, թուրքերեն։
2005թ. «Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության» համար պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալով: Գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է։
2006թ. Հակոբ Չաքրյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման համար: