Մրցանակակրի մասին
Ծնվել է 1974 թվականին Երեւանում։ Ավարտել է Թատրոնի եւ Կինոյի պետական ինստիտուտի «Օպերային ռեժիսուրա» բաժինը։
Բազմաթիվ պատմվածքների, վիպակների, պիեսների, էսսեների, հոդվածների, սցենարների հեղինակ է։ Տպագրվել է հայկական, ռուսական, ինչպես նաեւ ավստրալական մամուլում:
Երեք գրքերի հեղինակ է («Փայտե Շապիկ», «Ապակու արեւ» եւ «Երկսեռ թատրոն»): Հովհաննես Թեքգյոզյանի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն:
2006 թվականին արժանացել է հայ-ամերիկյան IGEFA մrցանակի: 2008 թվականին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Դրամատիկական թատրոնում բեմադրվել է Հ. Թեքգյոզյանի «Մետաստազ» պիեսը, որը երկու անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» եւ «Լավագույն երիտասարդ դերասան», արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակին:
Մի շարք պիեսների թարգմանությունների հեղինակ է։
1996 թվականից Հովհաննես Թեքյոզյանը nrպես դերասան, աշխատում է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Շուրջ տասնհինգ տարիների ընթացքում խաղացել է երեսունից ավելի դերեր։ Նկարահանվել է նաեւ կինոյում:
2009 թվականին «Ապակու արեւ» պատմվածքների ժողովածուի համար Հովհաննես Թեքգյոզյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի: