Մրցանակակրի մասին
Ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 5-ին Երեւանում:
Հայաստանի Գրողների միության անդամ է 1986 թ.: Գիտական յոթ մենագրությունների եւ բազմաթիվ հոդվածների եւ ուսումնասիրությունների հեղինակ է, բանասիրական գիտությունների դոկտոր։
Նա առաջինն է իր աշխատություններում Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկել Նարեկյան դպրոցի սկզբնավորման եւ զայգացման ընթացքի համատեքստում:
Հրաչյա Թամրազյանը նաեւ ճանաչված բանաստեղծ եւ թարգմանիչ է, տասներկու բանաստեղծական եւ շուրջ տասը գիտական մենագրությունների եւ ժողովածուների հեղինակ է:
Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու, Բորիս Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն:
Հրաչյա Թամրազյանը գրական-թարգմանչական գործունեության համար արժանացել է Հայաստանի գրողների միության Ավ. Իսահակյանի, «Ավանգարդ» թերթի «Գարուն» ամսագրի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի եւ Հայաստանի գրողների միության «Լեւոն Մկրտչյան» մrցանակների:
2009 թ․ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Մայք հղացք» բանաստեղծական ժողովածուի համար։