• Որոնում Որոնում
×
Լյուդվիգ Դուրյան

Լյուդվիգ Դուրյան

բանաստեղծ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1933 թվականին Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթ հայաբնակ գյուղում։
1934թ. ընտանիքով տեղափոխվել են Հայաստան եւ բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Շահաբ գյուղում: Երեւանի պտղաբանջարաբուծական տեխնիկումում ուսանելու տարիներին տպագրվում են նրա առաջին բանաստեղծությունները:
1971թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։

Լյուդվիգ Դուրյանը աշխատել է «Երեկոյան Երեւան», թերթում, «Հայաստան» եւ «Սովետական գրող» հրատարկաչություններում` որպես ավագ խմբագիր, հետագայում որպես բաժնի վարիչ։ Նրա ստեղծագողծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։

Բանաստեղծությունների շարք ունի «Համաշխարհային գրականություն» մատենաշարի «Սովետական պոեզիա» հատորում: Ռուսերեն լույս են տեսել բանաստեղծի չորս ժողովածուները` «Եղեգան ստվեր», «Արեւագիրք», «Նա իջնում է արեւից», «Թալիսման»: Դուրյանի բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր։ Նրա գրչին են պատկանում բանաստեղծությունների եւ պոեմների 35 ժողովածու:

Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակների դափնեկիր է, Կոտայքի մարզի պատվավոր քաղաքացի:

2007թ. արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Մեր տարիքն Աղաբատն է» գրքի համար։

Հոդվածներ